Նուհ֊ի մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստման հետաքրքիր և համագործակցային պահերից որոշ մասը։
Շարունակելի...😉
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն/Chair of Preschool Pedagogy and Methodology
25/12/2025
#հՊՄՀ
ՆՈՒՀ֊ի մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի պարտադիր վերապատրաստում 2025.
գործնական առաջադրանքներ, հետաքրքիր թեմատիկ քննարկումներ, խմբային առաջադրանքներ🤝
ՆՈՒՀ֊ի մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի պարտադիր վերապատրաստման ընթացքից🤗
08/12/2025
Հարգելի ՆՈՒՀ֊ի մանկավարժական աշխատողներ և դաստիարակի օգնականներ դուք ԱԶԱՏ ԵՔ ընտրելու այն կազմակերպությունը, որտեղ ցանկանում եք անցնել պարտադիր վերապատրաստում։
05/12/2025
Տեղեկացնում ենք, որ ՆՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի պարտադիր վերապատրաստման համար կարող եք գրանցվել մինչև վաղը՝ 06.12.2025, ժամը 14:00-ն, լրացնելով դիմում հայտը՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfUlCUXWpecGuXre6ccxk_OGs54aRJMlOgrJus3cXPfxhXmbw/viewform
Վերապատրաստումը մեկնարկում ենք դեկտեմբերի 8-ից:
ՆՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի պարտադիր վերապատրաստման հայտ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն
04/12/2025
Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2025 թվականի դեկտեմբերի 03-ի 2751-Ա/2 հրամանով, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի պարտադիր վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, երաշխավորվել է նաև «Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը:
Այս գործընթացում ՀՊՄՀ-ն ներկայացնում է Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնը:
Վերապատրաստմանը կարող են մասնակցել ՆՈՒՀ-ի դաստիարակներ, մեթոդիստներ, ֆիզկուլտուրայի հրահանգիչներ, երաժշտության դաստիարակներ և դաստիարակի օգնականներ:
Վերապատրաստումն իրականացնելու են ՀՀ-ում նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների միակ մասնագիտական ամբիոնի գործիմաց դասախոսները:
Վերապատրաստումը մեկնարկելու է դեկտեմբերի 8-ից՝ առերես և հեռավար համակցված ձևաչափով:
Վերապատրաստումն իրականացվելու է առավելապես նորարարական մոտեցումներով, նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շեշտադրմամբ և փոխներգործուն մեթոդներով:
Գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ՝
https://forms.gle/N2RkPJ2DjK3J2c6z6
Սիրով սպասում ենք:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
(+374 10) 59-70-64,
(+374 10) 59-70-88,
(+374 91) 57-31-01,
(+374 91) 18-40-39:
կամ գրել
[email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև ամբիոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջին։
20/11/2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրով հայտնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 2620-Ա/2 հրամանով Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը 5 տարի ժամկետով երաշխավորվել է իրականացնելու «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ» մոդուլով 20 կրեդիտով մանկավարժի հավաստագրման դասընթացներ` վճարովի հիմունքներով կրթական ծրագրի շրջանակներում։
Դասընթացները կկազմակերպվեն հիբրիդային ձևաչափով՝ առցանց և առերես, տարին երկու անգամ՝ հունվար-փետրվար և հունիս-հուլիս ամիսներին, շուրջ 3 ամիս տևողությամբ։ Դասընթացի արժեքը 200 հազար ՀՀ դրամ է։
Դասընթացին կարող են մասնակցել միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող անձինք, ս․թ․ նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 17։00-ն, բուհի «Ուսուցիչների վերապատրաստման բաժին» (Տիգրան Մեծ 17, 214 սենյակ) ներկայացնելով՝
1․ դիմում ՀՊՄՀ ռեկտորի անունով,
2․ անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը,
3․ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթության դիպլոմի լուսապատճենները,
4․ 3x4 սմ չափսի 2 լուսանկար։
Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ (010) 597088։
«Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ» մոդուլով 20 կրեդիտով մանկավարժի հավաստագրման դասընթացներ կարգը՝ https://www.arlis.am/hy/acts/209804?fbclid=IwY2xjawOL0o5leHRuA2FlbQIxMABicmlkETFjOUpEeXhSamp6emVycTZzc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHpD-6KLagKOI0fRZj-wLdb8za9OTp7rYjMAcAv6dekwjTI_PqmwOD4QgTm1r_aem_ReCBtp2GMUYICubxIlgigg
14/11/2025
ՀՀ֊ում մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումների շարքում էր նաև ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված Մեդիակրթությունը նախադպրոցական մանկավարժության ոլորտում մեդիամիջոցառումը, որին ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բուհի ղեկավար կազմը, դասախոսական կազմը, ուսանողները։
Միջոցառումը մեկնարկեց մեր ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով, միջոցառման ընթացքում ներկայացվեցին նախադպրոցական տարիքում մեդիագրագիտության ձևավորման մեթոդակազմը, արդյունավետ միջոցները։ Միջոցառումն իրենց ներկայությամբ և մասնակցությամբ գեղեցկացրին ԱՐև ՕՐ Զարգացման կենտրոն֊ի և Գեղարքունիքի մարզի Զոլաքարի Գտնված երազ մանկապարտեզ֊ի սաները։
Միջոցառումն ամփոփեցինք Աշնան գույները բեմականացմամբ` ուսանողների և երեխաների մասնակցությամբ։
Շնորհակալ ենք բոլոր ներկաներին։
13/11/2025
«Մեդիակրթությունը նախադպրոցական մանկավարժության ոլորտում» մեդիամիջոցառում
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the school
Telephone
Address
Տիգրան Մեծի 17
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |