12/08/2024
Ուշադրություն դարձրե՞լ եք, թե երբ է ձեր ուղեղը լավագույնս աշխատում։
Օրվա տարբեր ժամերին արած իմ աշխատանքը տարբեր արդյունքներ է տալիս։
Սա փաստում են նաև տարբեր հետազոտություններ՝ ցույց տալով, որ մեր ուղեղը օրվա ընթացքում ուրիշ կերպ է աշխատում։
☀️Առավոտները համարվում են ավելի արդյունավետ տրամաբանական մտածողության և գործնական խնդիրների համար, մինչդեռ 🌚երեկոյան ժամերն ավելի հարմար են ստեղծագործական մտքի ու գաղափարների համար։
Ինձ մոտ հակառակն է։ 🤷♀️
Ես խորը վերլուծական գործը ավելի լավ անում եմ երեկոյան։ Երեկոյան իմ ուշադրությունը կարծես սրվում է, և ես հեշտությամբ խորանում եմ բարդ խնդիրների մեջ։ Իսկ ստեղծագործական և «թեթև» առաջադրանքները հաճույքով լուծում եմ առավոտյան։
🌗 Բայց կարծում եմ փաստը, որ օրվա տարբեր ժամերին որոշակի գործ ավելի լավ ենք անում, հաստատ է։
14/07/2024
Ինչ-որ դժվար բան անելու համար մեզ «մրցանակ» տալը ամենալավ մոտիվացիաներից է։
Հատկապես, երբ աշխատում ենք մեծ ու երկարաժամկետ նպատակների վրա։
👩💻Օրինակ՝ ես ունեմ հստակ նպատակ իմ բիզնեսը աճեցնելու, և դա տարիների աշխատանք է։ Հաճախ իմ ուզած արդյունքը այսօր կամ վաղը չեմ տեսնում։ Ու դրա համար որոշում եմ փոքր նպատակներ և անպայման՝ թե ինչ «մրցանակ» կտամ ինձ դրանց հասնելու դեպքում։
🏖️Այս մրցանակներից մեկը Հունաստան գալն է, որտեղ եվրոպական ձեռնարկատերերի ոչ ֆորմալ մեկշաբաթյա հանդիպում է լինելու։
💬Հետաքրքիր է, որ այսօր մեկ այլ ձեռնարկատեր պատմում էր, որ 4 ամիս առաջ գերհոգնած էր և չէր կարողանում տրամադրվել իր պրոյեկտներից մեկը վերջացնելու համար։ Երբ այդ ժամանակ ամրագրել էր այս մեկշաբաթյա հանդիպում-հանգիստը, ուժ էր ստացել, քանի որ գիտեր՝ իրենի մի լավ բան է սպասվում վերջում։
📍Ասածս ինչ է, եթե ուզում եք ձեզ մոտիվացնել ինչ-որ դժվար բան անելու համար, ձեզ համար ցանկալի մի բան սահմանեք, որ նպատակին հասնելու դեպքում կանեք։ Կարծում եմ՝ շատ է օգնում։
21/05/2024
Նախորդ ռիլում խոսել էի ChatGPT-ից ու նշել, որ արդյունքը կախված է, նրանից, թե ինչքան ճիշտ եք ձևակերպում առաջադրանքը։
Մի քանի հնարք, թե ինչպես ստանալ մաքսիմալ լավ արդյունք ChatGPT-ից
- Առաջադրանքի սկզբում ասեք, թե նա ինչ դեր ստանձնի։ Օրինակ՝ «chatgpt պատկերացրու դու ծրագրերի կառավարման գիտակ ես», «պատկերացրու դու բիզնեսի հիմնադիր ես»
- Մի փոքր կոնտեքստային տեղեկություն տվեք։ Օրինակ՝ «ես առաջին կուրսի ուսանող եմ, սովորում եմ տնտեսագիտություն և հիմա պատրաստվում եմ հարցազրույցի», «ես հիմնադրել եմ երեխաների հագուստի բրենդ, բիզնեսը գործում է միայն Հայաստանում…»։ Ինչքան շատ տեղեկություն տաք, այդքան ավելի կոնկրետ պատասխաններ կստանաք։
- Եվ վերջիվերջո, նշեք թե ինչ ֆորմատով եք ուզում ստանալ պատասխանները։ Գուցե ուզում եք ձեզ ցանկ տա՝ համապատասխան տողերով ու սյուներով կամ տեքստ ինչ-որ մաքսիմալ բառերի քանակով:
Փորձե՞լ եք արդեն հայերեն տարբերակը ու ի՞նչ արդյունքներ եք ստացել։
09/02/2024
Թերևս հերոսը սենյակի ամենաբարձր ձայնը չէ, այլ նա, ով ամուր կանգնած է իր արժեքների մեջ, նույնիսկ երբ բախվում է ճնշմանը կամ այլ բան է թելադրում «թռենդը»
Հասարակության մեջ հերոսի սահմանումը կարող է լինել բարդ և հակասական: Երբևէ մտածել եք, թե ու՞մ կամ ի՞նչն ենք մենք հերոսացնում։ Կարևոր է սա հասնականալ, քանի որ մենք ձգտում ենք նմանվել, դառնալ այն, ինչ հերոսացվում է:
Հաճախ մեզ թվում է,որ լավ է այն ամենը, ինչ հերոսացնում է հասարակությունը կամ մեր շրջապատը, առանց խորը ուսումնասիրելու՝ արդյո՞ք դա իսկապես հերոսություն է։
15/11/2023
Էլ ի՞նչ «լավագույն ուսուցիչ» կավելացնեիք:
#ինքնազարգացում #գիրք #մոտիվացիա
03/08/2023
Եթե այսօր ինչ-որ բան հետաձգում ես, քանի որ այն «դժվար է թվում», արա այն:
Դրանից խուսափելը միայն ավելի կբարդացնի քո կյանքը:
Դժվար արած գործն է վաղը իր արդյունքը տալիս ու կյանքդ դարձնում ավելի լավը։
Մի թող որ դիսցիպլինայի պակասը սահմանափակի քո կյանքը։
#կյանք #ինքնազարգացում #աշխատանք
21/06/2023
Մեր խոսքերը մեծ ազդեցություն ունեն մեր կյանքի որակի վրա
- Մենք կարող ենք չմտածված պատասխանել քննության կամ հարցազրույցի հարցին, ու դրա պատճառով մեզ չընդունեն
- Մենք կարող ենք էմոցիաների տակ վիրավորել հարազատ մարդու ու դա ունենա անուղղելի հետևանք հարաբերությունների վրա
- Մենք կարող ենք անզգուշորեն տալ ինֆորմացիա, որը հետո մեզ վնասի
Օրինակները բազմաթիվ են։ Ու իհարկե նույն կերպ՝ մտածված խոսքը կարող է ամբողջ մի կյանք փոխել։
Ու հենց դրա համար պետք է տիրապետենք մեր խոսքին։ Չթողնենք, որ մեր լեզուն մեր մտքից առաջ ընկնի, կամ հակառակը՝ չկարողանա խոսել ժամանակին։
Դրա համար սովորություն դարձնենք մտածելը ու հետո արտահայտվելը։
#մտքեր #մտածել #ինքնազարգացում #խոսքեր