01/06/2026
Սիրելի՛ փոքրիկներ, այսօրվա տոնի հերոսներ, շնորհավորում եմ ձեզ։
Դուք եք այն հրաշալի էակները, որոնք լիարժեք են դարձնում մեծերի երջանկությունը։ Դուք եք մեր ապագան, մեր հույսն ու հավատը։
Մաղթում եմ, որ ապրեք խաղաղ ու անվտանգ երկրում, կերտեք պայծառ ապագա, շենացնեք և հզորացնեք մեր հայրենիքը։
Թող ձեր մանկությունը լինի անհոգ, լուսավոր ու երջանիկ։
Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 🌷✨🇦🇲
Երևանի թիվ 1 ՏՄԱԿ
28/05/2026
Հարգելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ։
Այս նշանակալի օրը խորհրդանշում է մեր ժողովրդի ազատատենչ ոգին, պետականությունը պահպանելու կամքն ու ազգային միասնականությունը։ Հայաստանի Հանրապետությունը մեր պատմական հիշողության, պայքարի և նվիրումի արդյունքն է, որի ամրապնդումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։
Այսօր ևս մենք պարտավոր ենք համատեղ ուժերով շարունակել կառուցել իրավական, անվտանգ և զարգացող պետություն՝ հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին և պետական շահերին։
Թող այս տոնը բոլորիս համար դառնա նոր հավատքի, միասնականության և պատասխանատվության խորհրդանիշ՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզոր ու խաղաղ ապագայի։
Մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, կայունություն և նորանոր հաջողություններ։
Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության օրը։ 🇦🇲
22/05/2026
Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր ձեր կյանքի ամենահիշարժան ու կարևոր օրերից մեկն է։ Ավարտելով դպրոցական այս կարևոր փուլը՝ դուք կանգնած եք նոր ճանապարհների, նոր հնարավորությունների և մեծ երազանքների շեմին։ Յուրաքանչյուրիդ մեջ կա ուժ, տաղանդ և ներուժ՝ կառուցելու արժանապատիվ ապագա և դառնալու մեր հասարակության գիտակից ու պատասխանատու անդամը։
Երևանի թիվ 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի անունից և անձամբ իմ կողմից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Թող ձեր գիտելիքները, մարդկային արժեքներն ու ձեռք բերած փորձը դառնան ամուր հիմք ձեր հետագա հաջողությունների համար։
Հիշե՛ք՝ հաջողությունը միայն նպատակին հասնելը չէ, այլ նաև մարդ մնալը, դժվարությունները հաղթահարելը և երբեք չդադարելը սովորել ու զարգանալ։ Վստահ եղեք ձեր ուժերին, համարձակորեն առաջ շարժվեք և մի՛ վախեցեք մեծ երազանքներ ունենալուց։
Մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն, նպատակասլացություն և բազմաթիվ ձեռքբերումներ կյանքի բոլոր բնագավառներում։ Թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, իսկ յուրաքանչյուր նոր քայլ՝ վստահ ու հաջողակ։
Սիրով և լավագույն մաղթանքներով՝
Երևանի թիվ 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն❤️
01/05/2026
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
Այս օրը խորհրդանշում է աշխատանքի արժանապատվությունը, ստեղծարար ուժը և համերաշխությունը։ Մեր ժողովրդի պատմության ընթացքում աշխատասիրությունն ու նվիրումը եղել են առաջընթացի և հաղթանակների հիմնական գրավականը։
Թող յուրաքանչյուրի աշխատանքը գնահատված լինի, իսկ մեր համատեղ ջանքերը նպաստեն երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություն և նոր ձեռքբերումներ ձեր մասնագիտական գործունեության մեջ։
Թող այս օրը լինի նոր գաղափարների, եռանդի և առաջընթացի սկիզբ։
Շնորհավոր տոնդ, աշխատավոր մարդ։
22/04/2026
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում - ՀՀ ԿԳ
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում: «Հայաստա...