CAST - Center of Advanced Software Technologies

Directions Website Contact the school

CAST - Center of Advanced Software Technologies We are a Russian-Armenian University based Center of Advanced Software Technologies (CAST).

✨Նախորդ շաբաթվա ընթացքում մեր կենտրոնը հյուրընկալեց Step. ai խմբակի ավագ դպրոցականներին։
22/12/2025

✨Նախորդ շաբաթվա ընթացքում մեր կենտրոնը հյուրընկալեց Step. ai խմբակի ավագ դպրոցականներին։

✨Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր թիմի անդամներ Հայկ Ասլանյանը և Մարիամ Հարությունյանը հաղթող են ճանաչվել Երիտասարդ ...
09/12/2025

✨Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր թիմի անդամներ Հայկ Ասլանյանը և Մարիամ Հարությունյանը հաղթող են ճանաչվել Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) կողմից հայտարարված «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթում»:
Մրցույթի նպատակն է խրախուսել բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում (Q1-Q3 քառորդներ) գիտական հոդվածների տպագրությունը ։

Ասլանյան Հայկի համահեղինակությամբ հոդվածը տպագրվել է բարձր վարկանիշ ունեցող IEEE Access ամսագրում։

H. Aslanyan, S. Sargsyan, M. Mehrabyan, L. Bareghamyan and M. Arutunian, "Automatic Recognition and Replacement of Cyclic Redundancy Checks for Program Optimization," in IEEE Access, vol. 12, pp. 192146-192158, 2024, doi: 10.1109/ACCESS.2024.3518953.
🔗 https://ieeexplore.ieee.org/document/10804167

Հարությունյան Մարիամի համահեղինակությամբ աշխատանքը լույս է տեսել Springer-ի International Journal of Information Security պարբերականում։

M. Arutunian, S. Sargsyan, H. Hovhannisyan et al. Accurate code fragment clone detection and its application in identifying known CVE clones. Int. J. Inf. Secur. 24, 55 (2025).
🔗 https://link.springer.com/article/10.1007/s10207-024-00968-z

Սա մեծ ձեռքբերում է ոչ միայն հեղինակների, այլև մեր ամբողջ թիմի համար՝ ևս մեկ անգամ հաստատելով մեր մասնագետների գիտական ներուժի մրցունակությունը։

https://www.facebook.com/100068210752632/posts/1152067470410267/?mibextid=rS40aB7S9Ucbxw6v

🎉🎉🎉Հայտնի են ԵԳԱԾ 2025թ․ «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթի»՝ բոլոր չորս ենթածրագրերով ներկայացված հայտերի ամփոփման արդյունքները․

Այս տարի ստացել ենք աննախադեպ քանակությամբ հայտեր, որոնք վկայում են գիտության տարբեր բնագավառներով միջազգային հեղինակավոր ամսագրերում երիտասարդ գիտնականների կողմից տպագրվող հոդվածների աճի և որակի բարձրացման մասին։ Շատ ուրախ ենք արձանագրելու, որ խրախուսման են արժանացել մի շարք հոդվածներ հեղինակավոր ամսագրերում, որոնցում հիմնական ներդրումն ունեցել են հենց հայաստանյան գիտահետազոտական կազմակերպություններում գործունեություն ծավալող երիտասարդ գիտնականները։

🏆🏆🏆Շնորհավորում ենք բոլոր շահառուներին և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ.
https://drive.google.com/file/d/15BzwvuN7jJ_v6xr9O_D5g-HQJp-mbC6H/view?usp=sharing
Հետագա ընթացակարգի վերաբերյալ կտեղեկացնենք էլ. փոստով:

Նոյեմբերի 25-27-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացվող «35th International Conference on Computer Theory and Applicat...
08/12/2025

Նոյեմբերի 25-27-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացվող «35th International Conference on Computer Theory and Applications» (ICCTA 2025) կոնֆերանսին մեր մասնագետներ՝ Մարիամ Հարությունյանը, Հայկ Ասլանյանը և Արթուր Մալաջյանը, հաջողությամբ ներկայացրել են իրենց գիտական աշխատանքը։

Խումբը ներկայացրել է «Method for Identifying Changes Between Program Versions» վերնագրով հոդվածը, որի համահեղինակներն են Մարիամ Հարությունյանը, Հռիփսիմե Հովհաննիսյանը, Արթուր Մալաջյանը, Կարեն Ավետիսյանը և Հայկ Ասլանյանը։

Գիտաժողովի շրջանակներում աշխատանքը զեկուցել է Մարիամ Հարությունյանը՝ մանրամասն ներկայացնելով առաջարկվող մեթոդի առանձնահատկությունները, կիրառման ոլորտներն ու առավելությունները։ Ներկայացված թեման մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շրջանում՝ խթանելով մասնագիտական քննարկումներ։

Ծրագրավորման գործընթացում թույլատրվող սխալները հատուկ են թե՛ սկսնակ, և թե՛ փորձառու մասնագետներին, որոնք հաճախ դառնում ե...
08/12/2025

Ծրագրավորման գործընթացում թույլատրվող սխալները հատուկ են թե՛ սկսնակ, և թե՛ փորձառու մասնագետներին, որոնք հաճախ դառնում են անվտանգության խախտումների և կիբերհարձակումների առաջացման պատճառ:

ArmSec 2025-ի շրջանակներում Հայկ Ասլանյանը ներկայացրել է թե ինչպես կարելի է ներդնել Secure Software Development Life Cycle (SSDLC)-ը ծրագրերի մշակման պրոցեսում` սխալները հնարավորինս վաղ փուլում հայտնաբերելու համար։ Այս մեթոդաբանությունը ստանդարտ պրակտիկա է դարձել Microsoft-ի, IBM-ի, Google-ի և Huawei-ի նման խոշոր ընկերություններում։

05/12/2025

🤝CAST-ը սիրով ընդունում է Sirius Capital -ի մարտահրավերը IT Intellectual Cup-ի շրջանակում։

Իսկ մենք մարտահրավեր ենք նետում
ընկերությանը։🙌

🎓Բարձր ակադեմիական առաջադիմության համար մեր կենտրոնի երեք աշխատակիցներ արժանացել են ՀՀ պետական կրթական մրցանակի.✨️️️Հովհ...
22/11/2025

🎓Բարձր ակադեմիական առաջադիմության համար
մեր կենտրոնի երեք աշխատակիցներ արժանացել են ՀՀ պետական կրթական մրցանակի.
✨️️️Հովհաննես Թումանյան ֊ «Լավագույն բակալավր» (1-ին կարգ),
✨️Հռիփսիմե Հովհաննիսյան ֊ «Լավագույն ասպիրանտ» (2-րդ կարգ),
✨️️Արմեն Սարդարյանը ֊ «Լավագույն ասպիրանտ» (2-րդ կարգ) ։👏

Մեր կենտրոնի ասպիրանտներից 6֊ը՝ Շահանե Տիգրանյանը, Արթուր Մալաջյանը, Կարոլինա Սուրմենելյանը, Մերի Սմբատյանը, Վիկտորյա Պո...
29/10/2025

Մեր կենտրոնի ասպիրանտներից 6֊ը՝ Շահանե Տիգրանյանը, Արթուր Մալաջյանը, Կարոլինա Սուրմենելյանը, Մերի Սմբատյանը, Վիկտորյա Պողոսյանը, Անի Հայրապետյանը ևս դարձել են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» շահառու։👏

https://www.hesc.am/hy/calls/25aa/?fbclid=IwY2xjawNvA_hleHRuA2FlbQIxMABicmlkETExVWRhNnk2ZjRyUUh5Um5tAR4i245HWdZoNhl6hvGcfA3rcmvwXZ8d9DhsFoxB9JSV96yf8DKVsAl095860g_aem_BHUU59689Ly77veuMuCJ5w

✨Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնի հետազոտող  Հարությունյան Մարիամը  Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Հա...
20/10/2025

✨Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնի հետազոտող Հարությունյան Մարիամը Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Համակարգային Ծրագրավորման ինստիտուտում, հաջողությամբ պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը՝ "Նախնական և կատարվող կոդի ստատիկ վերլուծություն՝ կոդի կլոնների որոնման հիման վրա" թեմայով։

Աշխատանքը հասանելի է հետևյալ հղումով՝
https://www.ispras.ru/dcouncil/docs/diss/2025/arutjunjan/arutjunjan.php

⚡️Ուրախ ենք հայտնել, որ CAST-ի մեքենայական ուսուցման թիմի հետազոտողներ Շահանե Տիգրանյանը և Արման Մարտիրոսյանը  IJCAI 202...
25/09/2025

⚡️Ուրախ ենք հայտնել, որ CAST-ի մեքենայական ուսուցման թիմի հետազոտողներ Շահանե Տիգրանյանը և Արման Մարտիրոսյանը IJCAI 2025 գիտաժողովի շրջանակներում կայացած «MiGA Challenge 2025 on Behavior-based Emotion Prediction»֊ին մասնակցել և գրավել են 2-րդ տեղը։🥈

✨Մի քանի լավ նորություն միանգամից ․․․Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր կենտրոնի Ծրագրային Անվտանգության թիմի ղեկավար Հայ...
24/09/2025

✨Մի քանի լավ նորություն միանգամից ․․․
Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր կենտրոնի Ծրագրային Անվտանգության թիմի ղեկավար Հայկ Ասլանյանը ճանաչվել է "Լավագույն երիտասարդ հետազոտող", իսկ Հեղինե Գրիգորյանը և Արմեն Սարդարյանը ստացել են դիպլոմ՝ լավագույն մագիստրոսական աշխատանքներ ներկայացնելու համար։👏

⚡️CAST-ի մեքենայական ուսուցման թիմի հետազոտողներ Շահանե Տիգրանյանն ու Վիկտորյա Պողոսյանը մասնակցել են սեպտեմբերի 12-13-ի...
23/09/2025

⚡️CAST-ի մեքենայական ուսուցման թիմի հետազոտողներ Շահանե Տիգրանյանն ու Վիկտորյա Պողոսյանը մասնակցել են սեպտեմբերի 12-13-ին անցկացված «Datafest 2025» կոնֆերանսին, որտեղ ներկայացրել են «A Hybrid Approach To Speech Emotion Recognition With Audio-Text Alignment» և «Fast and Accurate Speaker Diarization with Dedicated Overlap Handling» թեմաներով հետազոտություններ։

☀️ Մեր թիմի ամենամյա ամառային ճանապարհորդությունը այս անգամ մեզ տարավ դեպի Ջերմուկ։🌿💦Ջերմուկի յուրահատուկ բնությունն ու ...
19/08/2025

☀️ Մեր թիմի ամենամյա ամառային ճանապարհորդությունը այս անգամ մեզ տարավ դեպի Ջերմուկ։🌿💦

Ջերմուկի յուրահատուկ բնությունն ու հանգիստ մթնոլորտը ստեղծեցին լավագույն պայմանները ոչ միայն վերալիցքավորման, այլև թիմային կապերն ամրապնդելու համար։🙌

Address

Hovsep Emini Street , 123
Yerevan
0051

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when CAST - Center of Advanced Software Technologies posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to CAST - Center of Advanced Software Technologies:

Shortcuts

Share

Category