Այսօր մեր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նարինե Ավագյանի ծննդյան օրն է:
Սիրով շնորհավորում ենք💐
Երևանի Ն. Վ. Գոգոլի անվան համար 35 հիմնական դպրոց ՊՈԱԿ
ՊՈԱԿ
Այս էջը միակ գործող պաշտոնական էջն է:
24/05/2026
Այսօր մեր դպրոցի 《Քիմիա》 առարկայի ուսուցչուհի Անահիտ Տոնիկյանի ծննդյան օրն է։ Սիրով շնորհավորում ենք💐
22/05/2026
Սիրելի՛ շրջանավարտներ
Այսօր մեր կրթօջախի կյանքում կարևորագույն և տոնական օր է. հնչում է դպրոցական վերջին զանգը՝ ազդարարելով ձեր կյանքի հաջորդ՝ առավել պատասխանատու և ինքնուրույն փուլի սկիզբը: Սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսումնառության այս հանգրվանը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
Անցած տարիների ընթացքում դուք դպրոցում ստացել եք ոչ միայն հիմնարար գիտելիքներ, այլև յուրացրել եք քաղաքացիական բարձր գիտակցություն ու մարդկային արժեքներ: Մեր մանկավարժական կոլեկտիվի մեծագույն ձեռքբերումն է տեսնել ձեզ՝ որպես հասուն, նպատակասլաց և հայրենասեր անհատներ, ովքեր պատրաստ են ստանձնելու մեր պետության ապագայի կերտման պատասխանատվությունը:
Որպես տնօրեն՝
պատգամում եմ ձեզ, որպեսզի մշտապես կատարելագործեք ձեր գիտելիքներն ու հմտությունները փոփոխվող աշխարհում:Ձեր յուրաքանչյուր քայլով և հաջողությամբ բարձր պահեք ձեր ընտանիքի և հարազատ կրթօջախի պատիվը:
Ձեր մասնագիտական ներուժը, տաղանդն ու էներգիան ծառայեցրեք մեր հայրենիքի հզորացմանը:
Համարձակորեն հաղթահարեք բոլոր մարտահրավերները՝ հավատարիմ մնալով բարոյական բարձր արժեքներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր դպրոցի մանկավարժներին՝ իրենց բարձր պատասխանատվության, անդուլ աշխատանքի և սերունդների կրթության գործում ներդրած անգնահատելի ավանդի համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև ծնողներին՝ այս տարիներին դպրոցի հետ ձևավորած ամուր և արդյունավետ համագործակցության համար: Սիրելի՛ շրջանավարտներ, դպրոցի դռները միշտ բաց են ձեր առջև, և մենք հպարտությամբ կհետևենք ձեր բոլոր ապագա հաղթանակներին: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ, անկոտրում կամք և մեծագույն ձեռքբերումներ կյանքի նոր ուղում:
Բարի՛ երթ🎊🎓💛
Սա վերջը չէ։ Սա այն լուսավոր սահմանագիծն է, որտեղ մանկության երազանքները թևեր են առնում և փոխում իրենց ուղղությունը դեպի ապագա: Այս պահից սկսվում է մի նոր ուղի, որտեղ մեր հույսերը, հավատն ու ամենամաքուր ցանկությունները շարունակելու են աճել՝ ինչպես այս ծառը, որ այսօր արմատավորում ենք սիրով ու հավատով։
Սիրով 9բ
Դասղեկ` Ա.Ավագյան
19/05/2026
7 мая во 2/б классе учителем русского языка и литературы Ларисой Григорьевной Авакян был проведён урок-мероприятие « Прощай, Букварь!», целями которого было обобщить и систематизировать знания учащихся, развить творческие способности и стремление к изучению русского языка. Это было не просто подведение итогов, а настоящее творческое путешествие. Второклассники декламировали стихи, пели песни, танцевали. А учащиеся 6/а Григорян Агнессия и 7/а класса Григорян Марк выступили в роли королевы и профессора, которые загадывают ребятам загадки и проверяют знание букв и звуков. Букварь закрыт, но впереди учащихся ждёт увлекательный мир русского языка!
19/05/2026
Մայիսի 8-ին «Վարդանանք» կրթահամալիրում կայացավ «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագիրը կրող աշակերտական ամենամյա աշխատաժողովը, որին մասնակցում էր նաև մեր դպրոցի թիմը՝ ուսուցչուհի Անահիտ Ավագյանի գլխավորությամբ։
2026 թվականի աշխատաժողովի կարգախոսն էր՝
🌿 «Մաքուր օդ և կենսաբազմազանություն»։ Մեր դպրոցի 9-րդ դասարանցիներից կազմված թիմը աշխատաժողովին ներկայացրեց «Մաքուր օդ և կենսաբազմազանություն» թեմայով զեկույց և սահիկաշար, որտեղ ներկայացված էր օդի աղտոտումը որոշող պարզ սարքը։ Շնորհակալություն «Վարդանանք» կրթահամալիրի տնօրեն տիկին Զաքարյանին՝ աշխատաժողովի հրավերի և լավ կազմակերպվածության համար։
19/05/2026
Հովհաննիսյան Էմմի_6/զ
դասարան《Կանչ》կատարողական արվեստի հանրապետական մրցույթ_փառատոն Գրան պրի։
Կիպրոսում 《Ոսկե Աֆրոդիտե》 կատարողական արվեստի միջազգային մրցույթ_կիթառ,Գրան պրի։
Մելքոնյան Նանե 7/բ դասարան
Պար_ համահայկական փառատոն_Գրան պրի
《Գույների խաղը》 ցուցահանդես_1_ին տեղ
Սարգսյան Աննա_7/բ դասարան_《Ագապէ》պարային համույթ_Գրան պրի։
19/05/2026
3գ դասարանի աշակերտ Արայ Մովսիսյանը մասնակցել է մենթալ թվաբանության Abac 2026 ամենամյա համահայկական օլիմպիադային և զբաղեցրել 1 -ին տեղը🥇
19/05/2026
Այսօր 5զ դասարանը այցելեց Հայաստանի Բնության Պետական Թանգարան՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի հարուստ բնաշխարհին, կենդանական ու բուսական աշխարհին, ինչպես նաև զարգացնելու բնության հանդեպ սերն ու հոգատար վերաբերմունքը։ Այցի նպատակն էր սովորել նոր ու հետաքրքիր տեղեկություններ, բացահայտել բնության գաղտնիքները և ուսուցումը դարձնել ավելի հետաքրքիր ու հիշարժան։ 🌿🦋
19/05/2026
18.05.2026թ.-ին 1Ե դասարանի փոքրիկներն այցելեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, որտեղ նրանց սպասվում էր իսկական հեքիաթային ու ճանաչողական օր։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան մանկական գրքերի հարուստ աշխարհին, լսեցին գրադարանի պատմության մասին հետաքրքիր տեղեկություններ և բացահայտեցին, թե որքան կարևոր տեղ ունի գիրքը մարդու կյանքում։
Փոքրիկները սիրով թերթեցին իրենց նախընտրած գրքերը, մասնակցեցին հետաքրքիր զրույցների ու խաղերի, իսկ նրանց աչքերում նկատվում էր անկեղծ ոգևորություն ու հետաքրքրություն դեպի ընթերցանությունը։ Գրադարանի ջերմ ու հյուրընկալ մթնոլորտը երեխաներին փոխանցեց գիտելիքի և գրքի հանդեպ նոր սեր։
Այցը դարձավ ոչ միայն ուսուցողական, այլև շատ հիշարժան ու տպավորիչ օր 1Ե դասարանի աշակերտների համար՝ լի նոր բացահայտումներով, ժպիտներով և գեղեցիկ հույզերով։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Հայաստան, 0041, Երևան Էրեբունու փող. , 16 շենք (Էրեբունի վարչ. շրջան)
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 16:00 |
| Tuesday | 09:00 - 16:00 |
| Wednesday | 09:00 - 16:00 |
| Thursday | 09:00 - 16:00 |
| Friday | 09:00 - 16:00 |