Հայ-Բելգիական Պարտեզ

Հայ-Բելգիական Պարտեզ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայ-Բելգիական Պարտեզ, Nursery, 1-ին մասնաճյուղ Բագրևանդ 43փ. 66/1տ. , 2-րդ մասնաճյուղ Ջրվեժ, Թևոսյան 2/2, Yerevan.

20/06/2026

Մեր մանկապարտեզում «դրամա, թրիլլեր ու էքշն» ժանրի ներկայացում էր։ 🎬

Մեր փոքրիկ Ադելինայի ծննդյան օրը շնորհավորելու էին եկել Կարմիր Գլխարկը, տատիկը, որսորդը… դե մեկ էլ այն անկոչ գայլուկը, որը որոշել էր փչացնել տոնը։🐺🙅🏻‍♀️
Գայլուկը փորձեց իր հին չարություններն անել, բայց մեր երեխաները թույլ կտայի՞ն։ 🥊💥
Մեր քաջերն այնպես օգնեցին որսորդին, որ գայլը հիմա երևի ուրիշ հեքիաթ է փնտրում փախչելու համար🏃🏻‍♂️💨(ոչ մի գայլ իրականում չի տուժել😂)։

Ստացված և հրաշալի օրվա ու իսկական հեքիաթի համար շնորհակալ ենք Մուլտհերոսներ | Խաղավարներ | Շոու-ծրագրեր | Անակնկալներ - ին։ 🎈🥳

19/06/2026

Բարձր մակարդակի բանակցություններ՝ սեղանի շուրջ. օրակարգում շիլայի ջերմաստիճանի հարցն էր 🥣 և առողջությանը վերաբերող լուրջ խնդիրները՝ 👩🏻‍⚕️🩶 օրինակ, թե ինչ կարող է պատահել, երբ ուտելու ընթացքում խոսում են: Կողմերը դեռ համաձայնության չեն եկել…💼

17/06/2026

Զգուշացում. այս հոլովակը բարձրացնում է տրամադրությունը 100%-ով: 📈😂
Մեկնարկում է նոր՝ «Փոքրիկ Փիլիսոփաներ» խորագրով շարքը: 🎬❤️
🌟Մեր ամենաանկեղծ, անմիջական ու սիրելի սաները կիսվել են իրենց մեծ երազանքներով:
Առաջին մասում պարզում ենք, թե ով ինչ է դառնալու ապագայում: 🤔🤍
Spoiler. Գագիկը հաղթել է այս կյանքը իր պատասխանով, որովհետև մինչ բոլորը տանջվում են, մտածում, թե ինչ դառնան ապագայում, նա արդեն գտել է կյանքի ամենաճիշտ բանաձևը. նա որոշել է դառնալ... ԳԱԳԻԿ: 😎👑
Մանկական տրամաբանությունն ու հումորն անգերազանցելի են: Դիտեք մեր նոր հոլովակը և լիցքավորվեք դրական էներգիայով ողջ օրվա համար: 🔋💚😁

15/06/2026

🚨 Զգուշացեք😁, տարածքում աշխատում է հրշեջների ամենաերիտասարդ ու արագ արձագանքման խումբը: 🧑‍🚒💨

Մեր երևակայական «կրակը» հանգցված է:🔥🚒

📍Ջրվեժ, Քոչինյան 2/2

#հրշեջներ #մանկություն #ուրախօր #խաղումենքուսովորում #հայբելգիականպարտեզ

11/06/2026

Մեր փոքրիկների փամփլիկ թաթիկներն ու ամռան ամենաքաղցր գիլասը 🍒✨ Տեսեք, թե ինչպիսի խնամքով ու ոգևորությամբ են մեր բալիկները հավաքում հասած պտուղները։ Այս տեսանյութը պարզապես անհնար է դիտել առանց ժպիտի: 😊

#մանկապարտեզ #բալիկներ #հայբելգիականպարտեզ #ամառ #բերքահավաք

❤️ Աջակցեք մեր աշխատասեր փոքրիկներին ձեր սրտիկներով 🥰👇

09/06/2026

Ուրախ նոտաներ, ջերմ ռիթմեր.. 🎼🎹
📍Ջրվեժ, Քոչինյան 2/2

#երաժշտություն #հայբելգիականպարտեզ #ուրախօր #մանկություն մանկականերգեր

09/06/2026

-Կներություն, այս ի՞նչ են անում: 😂
Դիտեք մինչև վերջ, որ տեսնեք մեր Գաբրիելի նորաբանությունը:
կներություն = կներեք+ներողություն 😂😂😂
#հայբելգիականպարտեզ #պարապմունքներ #նախադպրոցականկրթություն #սիրելիմիջավայր #մանկապարտեզ

04/06/2026

Մեծ նորություն մեր ամենափոքրիկների համար:🍼👶🏻
Սիրելի՛ ծնողներ, մեր մանկապարտեզում բացվել են նոր, հատուկ հարմարեցված խմբասենյակներ՝ մեր ամենափոքրիկ բալիկների համար (մսուրային խումբ)։
Մենք գիտենք, թե որքան կարևոր ու հուզիչ է առաջին քայլը դեպի մանկապարտեզ, ուստի ստեղծել ենք կատարյալ միջավայր՝ սահուն և խաղաղ ադապտացիայի համար։

Ի՞նչ ենք առաջարկում մեր ամենափոքրիկներին.
* Մաքսիմալ անվտանգություն: Խմբասենյակները կահավորված են փափուկ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ կահույքով։
* Հատուկ խաղեր և խաղալիքներ: Ամեն ինչ ընտրված է ըստ տարիքի՝ զարգացնելու մանր մոտորիկան, խոսքը և տեսողությունը։
* Գերհոգատար անձնակազմ: Մեր փորձառու դաստիարակներն ու դայակները շրջապատում են բալիկներին մայրական ջերմությամբ, հոգատարությամբ և անհատական ուշադրությամբ։
* Քնի և հանգստի հարմարավետություն: Առանձնացված, հանգիստ և հարմարավետ քնասենյակներ՝ քաղցր նինջի համար։
Մենք պատրաստ ենք դառնալ ձեր փոքրիկի երկրորդ տունը, որտեղ ամեն օրը լցված կլինի ժպիտներով, գրկախառնություններով և նոր բացահայտումներով։
✨ Ընդունելությունը սահմանափակ է, քանի որ խմբերում երեխաների քանակը քիչ է լինելու՝ յուրաքանչյուրին առավելագույն ուշադրություն դարձնելու համար։
Մանրամասների և տեղերի ամրագրման համար զանգահարեք՝
📞077808021
📞043200120
📍Ջրվեժ, Քոչինյան 2/2

03/06/2026

Փոքրիկ մարդուկներ՝ մեծ տաղանդով: 🌟
Բեմում մեր Բագրևանդ մասնաճյուղի կրտսեր առաջին խմբի բալիկներն են:
#հայբելգիականպարտեզ #մանկապարտեզերևանում #երեխաներ #պարտեզ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


1-ին մասնաճյուղ Բագրևանդ 43փ. 66/1տ. , 2-րդ մասնաճյուղ Ջրվեժ, Թևոսյան 2/2
Yerevan

Opening Hours

Monday 08:30 - 18:30
Tuesday 08:30 - 18:30
Wednesday 08:30 - 18:30
Thursday 08:30 - 18:30
Friday 08:30 - 18:30