02/06/2026
Այս օրը ևս երկար կմնա մեր սաների հուշերում🥰
նախակրթարան բոլոր 3-7 տարեկանների համար �
Դեպի Դպրոց նախակրթարան ընդունվում են 3 ~7 տարեկան բալիկներ:
Մեր նախակրթարանում երեխաները սովորում են`
✅ մայրենի
✅ խոսքի զարգացում
✅ մաթեմատիկա
✅ մենթալ թվաբանություն
✅ ռուսաց լեզու
✅ անգլերեն
✅ ֆրանսերեն
✅ նախադպրոցական կրթական ծրագիր«Դեպի Դպրոց»
✅ պար
✅ նկարչություն
✅ երգ
✅ ավազաթերապիա
✅ ավազե նկարչություն
✅ կավագործություն
✅պրոեկտորի միջոցով օտար լեզուների ձայնային ոսոիցում
✅հեքիաթաթերապիա
🟢Գործում է ճկուն օրային և ժամային գրաֆիկ
02/06/2026
Այս օրը ևս երկար կմնա մեր սաների հուշերում🥰
Վերջապես եկավ երկար սպասված ամառը, և դա նշանակում է, որ դեպի դպրոց ուսումնական կենտրոնում սկսվում են ամենահետաքրքիր ու հագեցած ծրագրերը, որոնք մշակվել են հատուկ մեր փոքրիկների համար ☀️
Այսօր մեկնարկեց երեխաների կողմից շատ սպասված կենդանաբանական այգու այցը 🦁🐒
Մեր սաները ուսումնական տարվա ընթացքում հավաքել էին բավականին հետաքրքիր գիտելիքների պաշար, իսկ այսօր ամբողջ ճանապարհին ակտիվ քննարկումներ էին ունենում կենդանիների, բնության և իրենց իմացած հետաքրքիր փաստերի շուրջ 🐾
Վերադառնալով ուսումնական կենտրոն՝ երեխաները արդեն կիսվում էին նոր բացահայտումներով ու ավելի խորացված գիտելիքներով։
Իսկ նրանց ոգևորությունն ու փայլող աչքերը լավագույն ապացույցն էին, թե որքան կարևոր ու հիշարժան օր էր սա 💚
Երեխաների անկեղծ ուրախությունը տեսնելու համար բավական է դիտել մեր տեղադրած տեսանյութը մինչև վերջ 🎥✨
Խաղալը հաճելի է, իսկ ընկերների հետ խաղալը՝ ամենամեծ հաճույքն ու ուրախությունը 😊🎈
Սովորել կարելի է նաև խաղի միջոցով👌
🎉🌈 Հունիսի 1 — Երեխաների պաշտպանության միջազգային օր 🌈🎉
Սիրելի փոքրիկներ, այսօր ձեր օրն է 💛
Դուք եք մեր կյանքի ամենապայծառ արևը, ամենամաքուր ժպիտը ու ամենամեծ ուրախությունը ✨
Թող ձեր մանկությունը լինի լի՝
🎈 խաղերով
📚 նոր գիտելիքներով
😂 ծիծաղով
💙 ու անսահման սիրով
Մենք բոլորս ցանկանում ենք, որ դուք միշտ լինեք առողջ, երջանիկ ու պաշտպանված 🫶
Շնորհավոր հունիսի 1-ը, սիրելի երեխաներ 🎉🎊
☀️
Բացօթյա պարապմունքները մեզ մոտ լինում են վաղ առավոտյան,
երբ եղանակը հաճելի է, հով ու ակտիվ շարժվելու համար ամենահարմար ժամանակը ✨🌿
🇫🇷
Խոսում ենք ֆրանսերեն,
լսում ենք ֆրանսերեն
և պատասխանում ենք ֆրանսերեն ✨
📚🇫🇷
Սովորում ենք սիրով, խաղով ու գեղեցիկ ստիկերներով 💛
Գումարման և հանման գործողությունները երեխան պետք է կարողանա կիրառել տարբեր իրավիճակներում, ինչը գերազանց ձևով ստացվում է մեր սաների մոտ ✨📚
01/06/2026
«Դեպի դպրոց» ուսումնական կենտրոն 🌟
Մեզ ընտրում են այն ծնողները, ովքեր մեծ կարևորություն են տալիս ոչ միայն ուսմանը, այլև ջերմ միջավայրին, հոգատար վերաբերմունքին և երեխայի բազմակողմանի զարգացմանը 💛📚
«Դեպի դպրոց»՝ սիրով, խաղով ու գիտելիքով լի մանկություն ✨
| Monday | 10:00 - 19:00 |