15/07/2020
Ողջույն սիրելի TS-school խմբի անդամներ: Ուրախ եմ, որ միացել եք մեր խմբին: Մեր նպատակն է կրթության խրախուսումը և Հայաստանում հմուտ դեղագետների/դեղագործների պատրաստման աջակցությունը: Մեր դպրոցը ունի վճարովի դասընթացներ տարբեր ուսումնական ծրագրերով արդեն իսկ կայացած դեղագետների/դեղագործների հմտությունները էլ ավելի զարգացնելու, ինչպես նաև սկսնակների համար՝ դեղատանը աշխատելու հմտությունները և մասնագիտական գիտելիքները զարգացնելու համար: Բացի այդ մեր էջում պարբերաբար կտեղադրվեն տարբեր ուսուցողական պոստեր Ձեր հմտությունները զարգացնելու նպատակով: Եթե ցանկություն ունեք, որպեսզի մենք անդրադառնանք ֆարմացիայի կոնկրետ թեմաների կամ բաժնի հաղորդագրությամբ կամ մեկնաբանության դաշտում կարող եք գրել և հետագա մեր պոստերում սիրով կանդրադառնանք այդ թեմաներին: Հ.Գ. մեր դպրոցի ստեղծման հիմքում ընկած է ապացուցողական բժշկության վրա հիմնված կրթության խրախուսումը, ուստի գովազդային նյութերի տեղադրումը կամ կոնկրետ դեղի/բրենդի պրոմոցիան ՛կրթության տակ քողարկելը՛ մեր դպրոցում խստիվ քննադատվում է և արգելվում: Կսպասենք Ձեր առաջարկներին :)