Ուսանողական խորհուրդ ԵՀՀՊՔ

Ուսանողական խորհուրդ ԵՀՀՊՔ

Share

ԵՀՀՊՔ-ի Ուսանողական խորհուրդ

17/02/2026

Այս տարի ՈւԽ-ն Տրնդեզը նշեց փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին 🎉
Տոնը խորհրդանշում է սերը, ընտանեկան ջերմությունը և նոր սկիզբը։
Տեսանյութում կարող եք հետևել, թե ինչպես ՈւԽ-ի ջանքերով անցավ տոնական պահը, լույսն ու ուրախությունը տարածվեցին բոլորի համար ✨
➡️ Հիշեցնենք, ավանդույթները միշտ կապում են մեզ մեր մշակույթի հետ ու տալիս հիանալի տրամադրություն։

Photos from Ուսանողական խորհուրդ ԵՀՀՊՔ's post 13/02/2026

✨ Ուսանողական խորհուրդը հրավիրում է Տրնդեզի տոնակատարության ✨
📅 5–6-րդ դասաժամերից հետո, ժամը 13։10ին
📍 Քոլեջի բակում
Սիրով հրավիրում ենք բոլոր ուսանողներին մասնակցելու Տրնդեզի ջերմ ու ուրախ տոնին։ Մեզ սպասվում է խարույկի վառում 🔥, ազգային երգ ու պար 💃🕺, լավ տրամադրություն և գեղեցիկ պահեր միասին։
Ուրախ ենք հայտնել, որ մեզ են միանալու նաև Մշակույթի քոլեջի ուսանողները ❤️
Եկեք միասին պահպանենք մեր ավանդույթներն ու ստեղծենք տոնական մթնոլորտ 🌙✨
👉 Մասնակցությունը բաց է բոլորի համար
Սպասում ենք քեզ 🤍🔥

Photos from Ուսանողական խորհուրդ ԵՀՀՊՔ's post 06/02/2026

Սիրելի ուսանողներ,
Ուսանողական խորհուրդը (ՈւԽ) մեկնարկում է նոր նախաձեռնություն՝ English Speaking Club։
Ակումբի նպատակն է զարգացնել անգլերեն խոսակցական հմտությունները, հաղթահարել լեզվական բարդույթները և ստեղծել ակտիվ, հետաքրքիր միջավայր սովորելու ու շփվելու համար։
Միացե՛ք մեզ, եթե ցանկանում եք խոսել, քննարկել և զարգանալ միասին։
Մանրամասներն ու գրանցումը՝ շուտով

06/02/2026

Սիրով և անհամբերությամբ ցանկանում ենք հայտարարել, որ ՈւԽ-ն սկսում է նոր նախաձեռնություն` ։
Ուսանողական Խորհրդին կից բացվում է Մաֆիա Ակումբ մեր բոլոր ուսանողների համար, շտապիր լրացնել հայտը, քանի որ տեղերը սահմանափակ են։
Գրանցվելու համար անցիր լինկով
https://docs.google.com/forms/d/1MULcGDur7e15eioJbINV5Yt9DqIpqCVxvz5qMlgkZGg/viewform

Հարգանքով ձեր ՈւԽ🤍

21/05/2025

/Հայտարարություն ՈւԽ նախագահ Ս. Հարությունյանի կողմից/

Հարգելի' ԵՀՀՊՔ աշխատակազմ, սիրելի' ուսանողներ և գործընկերներ,
սույն հրապարակմամբ ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել իմ հրաժարականը Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնից՝ սկսած 21/05/2025-ից։
Ուսանողական խորհրդում անցկացրած ժամանակահատվածը եղել է իմ կյանքի ամենաարդյունավետ և հիշվող փուլերից մեկը։ Մեծ պատիվ էր ծառայել ուսանողական համայնքին՝ ներկայացնելով ուսանողների շահերն ու ձայնը տարբեր հարթակներում։ Անբացատրելի է այն ահռելի աշխատանքը, որն արվեց իմ և իմ համակազմի կողմից։ Այս ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել մի շարք կարևոր նախաձեռնություններ՝ սկսած ուսանողների ներգրավվածության բարձրացումից, մինչև կրթական միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրեր։ Մենք կարողացանք ձևավորել համագործակցության բաց մշակույթ, զարգացնել նախաձեռնողության ոգին և սատարել այն արժեքներին, որոնց վրա հիմնված է մեր կրթական համակարգն ու որոնք պետք է վառ պահվեն մեր քոլեջում։
Անչափ շնորհակալ եմ իմ գործընկերներին, աջակիցներին և բոլոր ակտիվ ուսանողներին՝ միասնական աշխատանքի ու վստահության համար։ Ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը՝ անկախ դժվարություններից, թողնելու են դրական ազդեցություն թե՛ կառույցի, թե՛ ուսանողական համայնքի վրա։
Այժմ, պայմանավորված գործնական ծանրաբեռնվածությամբ, ընդունել եմ այս դժվար որոշումը՝ լիահույս լինելով, որ կառույցը կշարունակի նույն եռանդով ու ջանասիրությամբ կատարել իր առջև դրված պարտականությունները։
Ես շարունակում եմ մնալ Ուսանողական խորհրդի վառ աջակիցն ու հետևողական գործընկերը՝ այլ կարգավիճակով, սակայն միևնույն նվիրվածությամբ։

-Հարգանքով`
Սոֆի Հարությունյան
[21.05.2025]

20/05/2025

Սույն թվականի մայիսի 19-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջն իր տանիքի տակ էր հյուրընկալել հայտնի բլոգեր, ինֆլյուենսեր, 50.000 հետևորդ ունեցող Ռուբեն Մելքումյանին (Roobon)։
Թվով 160 ուսանողներ մասնակցեցին հանդիպմանը, հյուրին դիմավորեցին և ճանապարհեցին բարձր ծափողջույններով, հղեցին իրենց հուզող բոլոր հարցերը բլոգինգի, հայտնի լինելու, նկարահանումների վերաբերյալ, որոնց Ռուբենը սիրով պատասխանեց` կիսվելով իր սեփական փորձով։
Հանդիպման ավարտին ԵՀՀՊՔ Ուսանողական խորհրդի կողմից Ռուբեն Մելքումյանին տրվեց նաև շնորհակալագիր` քոլեջ կատարած ճանաչողական այցի և համագործակցության համար։


#ուսխորհուրդ
#ռուբենմելքումյան #հանդիպումբլոգերիհետ

18/05/2025

Սույն թվականի մայիսի 19-ին, ժամը 13։30 ԵՀՀՊՔ առաջին մասնաշենքի առաջին հարկի գրադարանում հանդիպում ենք սիրված և ճանաչված բլոգերներ Ռաֆիկ Համբարձումյանի ( ) և Ռուբեն Մելքումյանի ( ) հետ։

📌Գրանցման հղումը`
https://forms.gle/98AAKdesBtEunbHEA
Բոլորիդ սիրով սպասում ենք։

#հայհունականզրույցներ

15/05/2025

Շնորհավոր ընտանիքի միջազգային օր♥️ ՈւԽ մեծ ընտանիք

04/05/2025

// Հայտարարություն AGC tour ուսանողական ընկերության կողմից//

Վայելի՜ր Շիրակի մարզի բնությունը՝ անմոռանալի արկածներով, հրաշալի մարդկանց շրջապատում!
Տու՜ր քո հանգստյան օրվան էմոցիաներով լի իմաստ՝ միանալով տուրին Մայիսի 11-ին

ՄԵԿՆԱՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝
📅 Օր՝ Մայիսի 11 | կիրակի
🕘 Ժամը՝ 09:00 – 21:30 (±15 րոպե)
📍 Մեկնման և վերադարձի վայր՝ Քոլեջի մուտքի տարածք
Ուշացողներին ավտոբուսը չի սպասում:

ՏՈՒՐԻ ԾՐԱԳԻՐ՝
• Սննդի Կանգառ` Ապարան,«Գնթունիք»
• Հառիճավանք
• Սառնաղբյուրի սուրբ ջուր
• Մարմաշեն
• Հանգստյան Գոտի



Մասնակցության արժեք՝ 4500 ՀՀ դրամ

Արժեքը ներառում է՝
✔️ Հարմարավետ փոխադրամիջոց
✔️ Գիդ-ուղեկցորդի ծառայություն
✔️ Հիանալի ընկերություն ու լիքը հուշեր

Գումարը փոխանցել՝
💳 Քարտ՝ 4809 4800 0354 2007
Ստացող՝ Սոֆի Հարությունյան
💵Կանխիկ վճարման դեպքում՝ փոխանցել Մայիսին (լոգիստ 2)
094605847

Վճարումը կատարելուն պես ուղարկել կտրոնը անձնական նամակով

Վերջնաժամկետ՝ 09.05.2025
Գրանցումը հաստատվում է վճարումն իրականցնելուց հետո
ՇՏԱՊԵՔ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

✅️ ՑԱՆԿԱԼԻ Է ՆԵՐԿԱՅԱՆԱԼ`

⦁Սպորտային հագուստով և կոշիկներով
⦁ Բարձր տրամադրությամբ

⬇️ԻՆՉ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՍ ՔԵԶ ՀԵՏ՝
• Ջուր
• Անձրևանոց կամ հովանոց
• Գլխարկ ու տաք հագուստ
• Սնունդ մեկ օրվա համար


ԻՆՉ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ՝

⛔ Ալկոհոլային խմիչքի օգտագործում
⛔ Կտրող-ծակող իրեր

‼️Տուրից 48 ժամ առաջ չեղարկված հայտերի դեպքում կանխավճարի 25%-ը հետ չի վերադարձվում‼️



📩Մանրամասների համար գրել անձնական նամակով
📌 Գրանցման հղումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeUBS26_kLPBFf502KIaf8rRhxm8JmKa-PEaCby8oCkIoan7w/viewform?usp=sharing
Միացի՜ր մեզ ու ստացիր անմոռանալի հուշերով լի օր մեր տուրի միջոցով!


03/05/2025

Հերոս տղերք

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Արշակունյանց 40
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 15:00
Tuesday 09:00 - 15:00
Wednesday 09:00 - 15:00
Thursday 09:00 - 15:00
Friday 09:00 - 15:00