Սիրելի՛ բարեկամներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Րաբունի»-ում այժմ նաև զբաղվում եմ սրբագրման և խմբագրման աշխատանքով։
Եթե ունեք տեքստեր՝
✅ գիտական աշխատություն,
✅ հոդված,
✅ գրական ստեղծագործություն,
✅ թարգմանություն,
✅ ուսումնական նյութ,
որոնք ցանկանում եք տեսնել հղկված, գրական և մաքուր լեզվով շարադրված՝ սիրով կօգնեմ։
Հայերենը իմ մասնագիտությունն է՝ իր բոլոր նրբություններով։ Առանձնահատուկ մոտեցում եմ ցուցաբերում յուրաքանչյուր տեքստի՝ պահպանելով հեղինակի ոճը և մտքի ամբողջականությունը։
📩 Հարցերի կամ համագործակցության համար կարող եք գրել էջին։
Րաբունի
Ճոխ է հայոց լեզուն և առատորեն կվարձատրի ուսումնասիրողին...
Ջորջ Բայրոն
Պարապում եմ հայոց լեզու և գրականություն 4-12-րդ դասարանների աշակերտների հետ ✔️հանրակրթական ծրագրով,
✔️4-րդ և 9-րդ դասարանների ավարտական, 12-րդ դասարանի ավարտական և միասնական քննություններին պատրաստվողների հետ՝ համապատասխան թեստային առաջադրանքներով և շտեմարաններով։
Մանրամասներին և իմ մասնագիտական որակավորումներին ծանոթանալու համար կարող եք գրել ֆեյսբուքյան էջին կամ զանգել 093 72 72 07 հեռախոսահամարին։
❗Հայոց լեզվի շտեմարաններում հանդիպող մի քանի դժվարամատչելի բառերի բացատրություններ դիմորդների համար.
✅Ամոլ-միասին լծվող լծկաններից յուրաքանչյուրը, լծակից։
✅Օթոց-բազմոց, գահավորակ։
✅Թալկանալ-ուժասպառ լինել, նվաղել։
✅Հնոց-բով, քուրա, կրակարան։
✅Վետվետալ-մեղմորեն ծփալ, օրորվել, տարուբերվել, ալիքավորվել։
Շարունակելի....
22/01/2024
❔❕Կարո՞ղ եք գտնել նախադասության մեջ առկա սխալը։ Նշե՛ք ճիշտ ձևը.
➡️Ժողովուրդը փառաբանում էր ռազմական օդաչուի անօրինական սխրանքը։
22/01/2024
Սովորի՛ր հայերենը որպես խոսակցական լեզու, սովորի՛ր գրել ու կարդալ և դարձի՛ր ավելի հայ։
📚Մեր հարթակն առաջարկում է առցանց դասեր Սփյուռքում բնակվող և հայերեն սովորել ցանկացող փոքր, միջին ու բարձր տարիքի անձանց համար՝ անհատականացված և ճկուն գրաֆիկով։
❗ Հայերենի պահպանությունը Սփյուռքում առավել քան կենսական է։ Ամեն նոր սերնդի հետ նվազում է մայրենի լեզվի իմացությունը՝ սահմանափակելով հայերենի գործածության ոլորտները և վտանգելով ազգային ինքնությունը։
Ճանաչի՛ր ու պահի՛ր արմատներդ, որտեղ էլ լինես։ Դու ունես այդ հնարավորությունը։
20/01/2024
🧏♀️🧏♂️Սիրելի՛ դիմորդներ
Եթե շտեմարանային առաջադրանքներ կատարելիս որևիցե հարցի դժվարությամբ եք պատասխանում կամ սխալ եք պատասխանում, չեք հասկանում հարցը կամ ընդհանուր թեման, որին վերաբերում է տվյալ հարցը, ուրեմն գրե՛ք մեզ։
📚Մենք կօգնենք Ձեզ շատ արագ, հեշտ ու մատչելի ստանալ բոլոր հարցերի պատասխանները, հասկանալ առաջադրանքը կամ թեման մեկ անգամ և ընդմիշտ։
#պատրաստակամենքօգնել
20/01/2024
․․․Զբաղմունքներուս նի՞ւթը այսօր: Մէկն ու միակը` հայերէնը: Գրաբարը, հայոց բարբառները: Այս է իմ սիրուս առարկան: Մի զարմանալի մասնավոր շնորհ ունեցող այս լեզուն, որ այսoր իսկ զորութիւն ունի ազատորեն և ստոյգ արտահայտելու գիտական ճշտորոշ միտքը, փիլիսոփայական գաղափարները եւ բանաստեղծական նրբին, բազմերանգ կիսաստվերները միաժամանակ: Կյանքիս ամեն մի վայրկեանը նվիրված է այդ ուսումնասիրութեանը:
Ֆրեդերիկ Ֆեյդի
ֆրանսիացի հայագետ
14/01/2024
Պատրաստվու՞մ ես 9֊րդ դասարանի ավարտական քննության կամ դիմորդ ես և դեռևս բավարար չե՞ս համարում գիտելիքներդ ցանկացածդ գնահատականը ստանալու համար, ուրեմն ժամանակն է պարապելու ու պատրաստվելու միասին։ Եկե՛ք միասին հաղթահարենք թեստային ու շտեմարանային առաջադրանքները։
Ցանկալի արդյունքը երաշխավորում ենք։ Կարող եք գրել մեզ կամ զանգել 093 72 72 07 հեռախոսահամարին։
13/01/2024
💻Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում առցանց ուսուցումն այլևս այլընտրանք չէ, այլ իրական, հարմար ու ոչ պակաս արդյունավետ հնարավորություն կրթական գործունեություն իրականացնելու։
✅Ինչու՞ կտրել կիլոմետրեր, վատնել ժամանակ ու էներգիա, եթե կարող ես կոճակի մեկ հպումով միանալ ուսուցչիդ կամ կրկնուսույցիդ և սովորել, դասապատրաստվել կամ պարապել նախընտրածդ վայրից, հարմար գրաֆիկով։
❗Առցանց ուսուցումը մեծ օգնություն է այն ծնողներին, ովքեր աշխատում են, քանի որ երեխայի՝ Ա կետից Բ կետ ինքնուրույն հասնելը հաճախ անհանգստանալու առիթ է դառնում։
👨💻👩💻Օգտվի՛ր նոր ու ժամանակակից հնարավորություններից, հեշտացրու՛ կյանքդ։
11/01/2024
📚Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, միացե՛ք մեր առցանց դասերին, սովորե՛ք գրել, կարդալ, խոսել հայերեն։
✅Լեզուն միավորող ու բաժանող է միաժամանակ։ Տիրապետելով հայերենին՝ կպահես ինքնությունդ, կլինես հայ մեծ ազգի մի մասնիկը, խոսելով օտար լեզվով և չիմանալով մայրենիդ՝ կձուլվես, ընդմիշտ կբաժանվես մայր հայրենիքից ու ազգից։
🇦🇲Պահի՛ր հայ լեզուն, որ հարատևի հայ ազգը։
10/01/2024
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Yerevan