11/01/2023
🚀Սիրով տեղեկացնում եմ, որ հունվարի 15-ին՝ ժամը 14:00-ին, @Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում տեղի կունենա Tiny Whoop -երի ( մինի դռոնների) մրցաշար։
ℹ️ Մեր սեփական ուժերով, մոտ կոլեգաներով, առանց հովանավորների ու ինչ-որ մարդկանց օժանդակությամբ, որոշել ենք փորձնական ընկերական փոքրիկ մրցույթ կազմակերպել:
📌Ինձ համար շատ կարևոր նպատակ է դարձել ՝ խթանել ոլորտի զարգացումը Հայաստանում, երիտասարդների մոտ առաջացնել հետաքրքրություն դռոնաշինության բնագավառում, որը կհանդիսանա ավելի խոշոր նախագծերի սկիզբ:
🕹 Իսկ փոքր ընկերական մրցույթի նպատակն է ՝ իմ կողմից երկար ժամանակ մշակվող, մեծ ծրագրի իրականացման փորձնական տարբերակը, մարդկանց տրամադրվածությունը, հետաքրքրվածությունն ու պատրաստակամության մակարդակը հասկանալու, ու մեծ մրցույթի հետ կապված ապագա բացթողումները կանխելը: Ինչպես նաև սա շատ լավ հնարավորություն է Ռուսաստանից ժամանած փորձառու, միջազգային մրցույթների հաղթող մասնակից մեր ընկերների հետ փորձի փոխանակման:
🙌 Ուրախ կլինեմ տեսնել բոլոր հետաքրքրվողներին իմ ընկերների, ինչու չէ նաև անծանոթների շրջանակներում ՝ որպես մասնակիցների, կամ որպես դիտորդների:
☎ Մասնակցության համար կապնվեք ինձ հետ անձնական նամակագրությամբ: Մրցույթը ունենալու է բավականին սակավ մասնակիցներ, քանի որ նմանատիպ սարքավորումներ Հայաստանում բավական քիչ են, ինչպես նաև նման մակարդակի վարողները, սակայն մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնելը, այդ բացը ինչ-որ չափով կշտկի:
🎬 Ի՞նչով օգնենք:
Բոլոր հարցերը լուծված են, սակայն հնարավորության դեպքում ուրախ կլինեինք տեսնել լրագրողների, ովքեր մի փոքր լսելի կդարձնեին մեր փոքրիկ, ընկերական միջոցառման մասին, ինչպես նաև ուրախ կլինեինք, եթե ձեր երեխաների հետ միասին ներկա գտնվեիք, ու ուղղակի որպես հանդիսատես դիտեիք մրցույթը: Ինչպես նաև առանձին շնորհակալություն Ֆիզմաթի տնօրինությանը տարածքի տրամադրման, ինչպես նաև կազմակերպչական հարցերով օգնելու համար:
👉 Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով՝ https://rb.gy/mnciea
📩 Մուտքն անվճար է ինչպես մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսի համար, սպասում ենք բոլորիդ:
📍 Հասցեն ` Ազատության պողոտայի 2-րդ նրբ.,9 շենք
https://g.co/kgs/5eWWai
4.6 ★ · School