29/04/2022
🔸 Ֆրենսիս Բեկոնը անգլիացի փիլիսոփա է, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր։
🔹 Նա նոր ժամանակների փիլիսոփայության հիմնադիրներից մեկն է։
🔸 Նրա գրչին են պատկանում նաև «Գիտությունների արժանապատվության և բազմապատկման մասին», «Քաղաքական և բարոյական փորձեր», «Նոր Ատլանտիդա» և այլ երկեր։
#գիտալիք
#գիտելիք
27/04/2022
✔️ Վստահ ենք, որ ձեզնից շատերը գիտեն, թե ինչ մեծ դեր ու նշանակություն ունեն թիմն ու թիմային աշխատանքը, ինչքան հաջողված ծրագրեր ու հաղթանակներ են ծնվում լավ թիմի միահամուռ աշխատանքի շնորհիվ։
📌 Թիմի դերը մեծապես կարևորելով՝ ուզում ենք նշել, որ ԳիտԱլիքն էլ թիմային աշխատանքի արդյունք է, ԳիտԱլիքն էլ ստեղծվեց թիմի՝ ամիսներ տևած աշխատանքի արդյունքում։
#գիտալիք
#թիմ
25/04/2022
🙋♀️ Ողջու՜յն։
Այսօր ուզում ենք պատմել ԳիտԱլիքի շրջանակներում տեղի ունեցած առաջին միջոցառման մասին։
📍 2021թ.-ի դեկտեմբերի 12-ին ԵՊՀ-ում (Սև շենք) տեղի ունեցավ «ԳիտԱլիք. ոչ ֆորմալ կրթության օր» ծրագիրը, որին մասնակցեց շուրջ 40 երիտասարդ Երևանից և մարզերից։
8 բանախոսներ խոսեցին տարբեր թեմաներից՝ մասնագիտական կողմնորոշումից մինչև բիզնես գաղափարների մշակում, արվեստի պատմությունից մինչև միջազգային հարաբերություններ և հայոց պատմություն՝ ծրագրի մասնակիցներին տալով նոր գիտելիքներ և գաղափարներ քիչ խոսվող և քիչ քննարկվող թեմաներից՝ նպաստելով նրանց մտահորիզոնի ընդլայնմանը և աշխարհայացքի զարգացմանը։
👏 Մենք կարող ենք հպարտորեն ասել, որ մեզ հաջողվեց այդ օրը համախմբվել ու համախմբել և ունենալ հաջողություններ, որոնք թիմային ամիսներ տևած աշխատանքի արդյունք էին։
✅ Իսկ դուք հետևեք մեզ, որ բաց չթողեք առաջիկա նորությունները։
#գիտալիք
#ԵՊՀ
23/04/2022
Ինչու՞ հենց ԳիտԱլիք։
📌 ԳիտԱլիք անվան հիմքում ընկած է գիտելիք բառը։
📌 Եթե բառացի վերլուծենք, ԳիտԱլիք նշանակում է գիտելիքի ալիք։
✅ Մեր նպատակն է գիտելիքի ալիքներ սփռել Հայաստանում, կրթել և հզորացնել երիտասարդներին, նրանց ցույց տալ գիտելիքի կարևորությունը իրենց հասակակից կամ տարիքով իրենցից փոքր-ինչ մեծ ուսանողների կամ մասնագետների միջոցով, որոնք գիտելիքը և կրթությունը կարևորող մարդկանց օրինակներ են։
🇦🇲 Հզոր Հայաստանին պետք են խելացի և պայծառ ուղեղներ, ուստի եկե՛ք կրթվենք և կրթենք ու մեր ներդրումն ունենանք բոլորիս երազած Հայաստանի կերտման մեջ։
#ԳիտԱլիք
#գիտելիք
21/04/2022
🟢 ԳիտԱլիքը ակումբ է, որտեղ ուսանողներն ու երիտասարդ մասնագետներն իրենց հետաքրքրության ոլորտներում կազմակերպում և անցկացնում են ինֆորմալ դասեր ավագ և միջնակարգ դպրոցի աշակերտների համար։
👉 Ակումբը ստեղծվել է 2021 թվականին Armenians Forward Together / Առաջ Միասին ֆորումում ուսանողների և երիտասարդ մասնագետների կողմից, որոնք համախմբվել էին Հայաստանի տարբեր մարզերից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից:
✊ Մենք նպատակասլաց և հետաքրքրասեր խումբ ենք։ Միշտ ձգտում ենք ընդլայնել ակումբը և իրականացնել նոր ծրագրեր և միջոցառումներ:
#ԳիտԱլիք
#գիտելիք