24/01/2025
📔Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների համար կազմակերպել էր խաղ մրցույթ, որը կրում էր «Ինտերակտիվ գրականություն» խորագիրը: Խաղին ուսանողները ցուցաբերեցին ակտիվություն, հետաքրքրություն, ստեղծագործական մոտեցում և գիտելիքների կիրառման հմտություններ։