Վահան ՏԵՐՅԱՆ
Աշնան
Նորից անձրե՜ւ, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՞նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...
Քո մշուշը, քո ոսկի
Տերեւները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար...
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ
Եւ թփերը դողդոջուն
Եւ խոտերը գետնահար...
Եւ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է, կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...
Դասապատրաստում Ջրեժում
Հայոց լեզվի և գրականության դասապատրաստում բոլոր տարիքի երեխաների համար ։ Ջրվեժում
25/10/2024
Նաև դասապատրաստում 1֊4֊րդ դասարանների
26/07/2024
Ամբողջությամբ նորանում են դպրոցները
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մար-
զի մի շարք ուսումնական հաստատություններ, որոնցում պետական բյուջեի
միջոցներով ընթանում են կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներ:
Առաջին այցը Ստեփանավանի թիվ 3 հիմնական նորակառույց դպրոց էր,
որտեղ փոխնախարարը ծանոթացել է ուսհաստատության պայմաններին,
գնահատել առկա վիճակը: Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ աշխատանքներն ավարտական փուլում են: Այցի ընթացքում քննարկվել են դպրոցն անհրաժեշտ գույքով համալրելու եւ ընթացիկ
խնդիրների լուծման վերաբերյալ մի շարք հարցեր: Նորակառույց դպրոց են
հաճախելու շուրջ 400 աշակերտներ:
Արաքսիա Սվաջյանն այցելել է նաեւ Ագարակի միջնակարգ դպրոց, որտեղ, պետական աջակցությամբ, դպրոցին կից կառուցվել է մարզադահլիճ:
Դպրոցի տնօրենի հետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել է մարզադահլիճի՝ գույքով համալրման եւ պատշաճ որակի ապահովման խնդիրը: Դպրոցն
ունի 140 աշակերտ:
Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցում, որտեղ սովորում են 670 աշա-
կերտներ, նույնպես կառուցվում է նոր մարզադահլիճ: Արաքսիա Սվաջյանը
շրջել է դպրոցում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին,
հետաքրքրվել դպրոցում առկա խնդիրներով: Ծանոթանալով պայմաններին՝
փոխնախարարը քննարկել է հաստատությունը վերանորոգվող դպրոցների
առաջիկա ցանկում ընդգրկելու հնարավորությունը:
Այցի շրջանակում դպրոցի մանկավարժները փոխնախարարին են ուղղել
ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կամավոր
ատեստավորմանը, տարակարգի տրամադրմանը, Հանրակրթության նոր չա-
փորոշչի ներդրմանը եւ նոր դասագրքերին:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Mayak, Jrvej
Yerevan
21/08/2024