05/06/2026
🇨🇳📚 Չինարենի դասընթացների հաջող ավարտ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում
Միջմշակութային երկխոսության զարգացման, հայ-չինական հումանիտար կապերի ամրապնդման և չինարենի ու չինական մշակույթի նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում հաջողությամբ ավարտվեցին համալսարանի աշխատակիցների համար կազմակերպված 48-ժամյա չինարենի դասընթացները։
Ծրագիրը տրամադրվել էր աշխատակիցներին անվճար հիմունքներով և նպատակ ուներ ստեղծել բարենպաստ կրթական հարթակ՝ չինարենի ուսումնառության, Չինաստանի հարուստ մշակութային ժառանգությանը ծանոթանալու և միջմշակութային հաղորդակցության հմտությունների զարգացման համար։ Դասընթացները դարձան կարևոր քայլ միջազգային համագործակցության ամրապնդման և մասնագիտական ու անձնական զարգացման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։
Ուսուցման ընթացքում մասնակիցները ակտիվորեն ներգրավված էին դասերին, հաջողությամբ ավարտեցին ուսումնական ծրագիրը և յուրացրեցին չինարենի հիմունքները՝ ներառյալ հնչյունաբանությունը, հիմնական քերականությունը և խոսակցական լեզուն։ Ստացած գիտելիքները նրանց հնարավորություն կտան կիրառել չինարենը առօրյա հաղորդակցության մեջ և ավելի լավ կողմնորոշվել չինական մշակութային միջավայրում։
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին ավարտական հավաստագրեր։
🌏 Այս ծրագրի իրականացումը վկայում է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի առանձնահատուկ ուշադրության մասին՝ ուղղված միջազգային համագործակցության զարգացմանը, աշխատակիցների լեզվական պատրաստվածության բարձրացմանը և միջմշակութային փոխգործակցության խթանմանը։ Համալսարանը չինարենի ուսուցումը դիտարկում է որպես կարևոր գործիք Հայաստանի և Չինաստանի միջև կրթական ու մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև ժողովուրդների փոխըմբռնման զարգացման համար։
✨ Ապագայում համալսարանը նախատեսում է շարունակել անվճար լեզվական դասընթացների և մշակութային-կրթական միջոցառումների կազմակերպումը՝ ստեղծելով նոր հնարավորություններ օտար լեզուների ուսումնառության, համաշխարհային մշակույթների ճանաչման և միջազգային համագործակցության ընդլայնման համար։ Համոզված ենք, որ նման նախաձեռնությունները կնպաստեն Հայաստանի և Չինաստանի միջև կրթական, մշակութային և հումանիտար կապերի հետագա ամրապնդմանը։
05/06/2026
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պատվիրակությունն այցելեց Երևանի պետական հումանիտար քոլեջ
Այսօր «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պատվիրակությունը՝ համալսարանի ռեկտոր Ջան Փենֆեյի և հիմնադիր կազմակերպության ներկայացուցիչ Յան Վանյինի մասնակցությամբ, ինչպես նաև մարքեթինգի, լրատվության և գովազդի բաժնի ղեկավար Արմենուհի Հայրապետյանի ուղեկցությամբ, ճանաչողական և աշխատանքային այց կատարեց Երևանի պետական հումանիտար քոլեջ։
Պատվիրակությանը մեծ ջերմությամբ և հյուրընկալությամբ ընդունեցին քոլեջի տնօրեն Մարիամ Մինասյանը, փոխտնօրեններ Հերմինե Հովհաննիսյանն ու Արմինե Հարությունյանը, որակի ապահովման կենտրոնի պատասխանատու Գոհար Բուլանիկյանը և ուսումնական մասի վարիչ Նաիրա Մանուկյանը։
Այցը յուրահատուկ նշանակություն ստացավ այն հանգամանքով, որ այդ պահին քոլեջում ընթանում էին կուրսային աշխատանքների պաշտպանությունները։ Համալսարանի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու ուսանողների ելույթներին, ծանոթանալու նրանց հետազոտական աշխատանքներին և գնահատելու երիտասարդների գիտելիքները, վերլուծական մտածողությունն ու մասնագիտական պատրաստվածությունը։
Հատկանշական էր այն վստահությունն ու պատասխանատվությունը, որով ուսանողները ներկայացնում էին իրենց աշխատանքները՝ ցուցադրելով ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև մասնագիտական մոտեցում, ինքնուրույն մտածողություն և ներկայացման բարձր մակարդակ։ Ներկաները մեծ հետաքրքրությամբ հետևեցին պաշտպանություններին՝ արժևորելով ուսանողների կատարած աշխատանքն ու դասախոսական կազմի ներդրումը նրանց կրթական առաջընթացի գործում։
Այնուհետև կայացավ արդյունավետ և բովանդակալից հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները։ Կողմերը մտքեր փոխանակեցին համատեղ ծրագրերի իրականացման, կրթական նախաձեռնությունների զարգացման, փորձի փոխանակման և ուսանողների համար նոր հնարավորությունների ստեղծման շուրջ։
Քննարկման առանցքային թեմաներից էր նաև չինարենի ուսուցման ծրագրի ներդրման հեռանկարը, որը կարող է դառնալ միջազգային կրթական համագործակցության ընդլայնման, մշակութային երկխոսության ամրապնդման և ուսանողների մասնագիտական զարգացման կարևոր նախադրյալ։ Կողմերը կարևորեցին բազմալեզու կրթության դերը ժամանակակից աշխարհում և ընդգծեցին միջազգային ուղղվածություն ունեցող կրթական ծրագրերի զարգացման անհրաժեշտությունը։
Հանդիպումն անցավ փոխադարձ հարգանքի, մասնագիտական վստահության և կառուցողական համագործակցության մթնոլորտում։ Քննարկումների ընթացքում ուրվագծվեցին հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև նախանշվեցին այն նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել երկու կրթական հաստատությունների միջև կապերի առավել սերտացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը։
Այցը դարձավ ոչ միայն փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և նոր գաղափարների քննարկման հարթակ, այլև կարևոր քայլ՝ երկու կրթական հաստատությունների միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին։ Ձևավորված փոխըմբռնումն ու համագործակցության պատրաստակամությունը վկայում են, որ առաջիկայում կյանքի կկոչվեն նոր և արդյունավետ նախաձեռնություններ՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և երիտասարդ սերնդի մասնագիտական ներուժի զարգացմանը։
30/05/2026
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում տիրում էր պատասխանատու, միևնույն ժամանակ հպարտությամբ ու ակնկալիքներով լի աշխատանքային և տոնական տրամադրություն.․ կայացավ տնտեսագիտական ուղղության ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը։
Ապագա տնտեսագետները բարձր պատասխանատվությամբ, վստահությամբ և մասնագիտական պատրաստվածությամբ ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները՝ անդրադառնալով ժամանակակից տնտեսագիտական հիմնախնդիրներին, նորարարական մոտեցումներին և զարգացման հեռանկարներին։ Յուրաքանչյուր պաշտպանություն ոչ միայն գիտելիքի, վերլուծական մտածողության ու հետազոտական աշխատանքի արդյունք էր, այլև տարիների հետևողական ուսման, նպատակասլացության և մասնագիտական կայացման վառ արտահայտություն։
Համալսարանը հպարտությամբ արձանագրում է, որ ևս մեկ սերունդ պատրաստ է իր գիտելիքներով, նախաձեռնողականությամբ և պատասխանատվությամբ արժանի ներդրում ունենալ երկրի տնտեսական զարգացման և մասնագիտական ոլորտի առաջընթացի գործում։
Սրտանց շնորհավորում ենք մեր ուսանողներին այս կարևոր փուլը պատվով հաղթահարելու առթիվ՝ մաղթելով նորանոր նվաճումներ, անսահման հաջողություններ և վստահ ճանապարհ դեպի մասնագիտական մեծ ձեռքբերումներ։ ✨
30/05/2026
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում հաջողությամբ ավարտվեցին 48 ակադեմիական ժամ տևողությամբ հայոց լեզվի կարճաժամկետ դասընթացները, որոնք կազմակերպվել էին օտարերկրյա քաղաքացիների համար՝ նպատակ ունենալով նրանց ծանոթացնել հայոց լեզվի հիմունքներին, հայկական մշակույթին և Հայաստանի լեզվամշակութային առանձնահատկություններին՝ հետագա ակադեմիական և միջմշակութային համագործակցության նպատակով։
Կրթական ծրագրի մասնակիցներն էին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության չորս քաղաքացիներ, ովքեր ակտիվ մասնակցություն ունեցան ամբողջ ուսումնական գործընթացին, յուրացրին հայոց լեզվի հիմնական խոսակցական և քերականական հիմունքները, ինչպես նաև ձեռք բերեցին առօրյա հաղորդակցության և հայկական միջավայրում առավել արդյունավետ հարմարվելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանդիսավոր կերպով հանձնվեցին հավաստագրեր՝ ծրագրի հաջող ավարտը հավաստող։
Նման նախաձեռնությունները ևս մեկ անգամ վկայում են համալսարանի ակտիվ միջազգային գործունեության մասին՝ նպաստելով Հայաստանի և Չինաստանի միջև կրթական ու մշակութային կապերի ամրապնդմանը, միջպետական երկխոսության զարգացմանը և բարձրագույն կրթության ոլորտում հետագա միջազգային համագործակցության ընդլայնմանը։
27/05/2026
Այսօր «Անանիա Շիրակացի » միջազգային հարաբերությունների համալսարանում կարևոր և պատասխանատու օր էր։ ⚖️🎓
Համալսարանի իրավագիտության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները ներկայացրին իրենց ավարտական աշխատանքների պաշտպանությունը՝ ամփոփելով ուսումնառության տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, մասնագիտական փորձն ու հետազոտական կարողությունները։
Պաշտպանության ընթացքում ուսանողները ներկայացրին արդիական իրավական թեմաներ, հանդես եկան հիմնավորված վերլուծություններով և ցուցաբերեցին մասնագիտական բարձր պատրաստվածություն, քննադատական մտածողություն ու պատասխանատվություն։
Ավարտական աշխատանքների պաշտպանությունը կարևոր փուլ է յուրաքանչյուր ուսանողի մասնագիտական ճանապարհին՝ դառնալով նոր նպատակների, ձեռքբերումների և հաջողությունների մեկնարկ։
Սրտանց շնորհավորում ենք մեր ապագա իրավաբաններին այս կարևոր հաղթանակի կապակցությամբ և մաղթում անսպառ կամք, մասնագիտական մեծ նվաճումներ ու վստահ քայլեր դեպի հաջող ապագա։ Թող ձեռք բերված գիտելիքները ծառայեն արդարության, օրինականության և հասարակության բարօրությանը։
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան
Գիտելիք, պատասխանատվություն և ապագայի կառուցում։
22/05/2026
Այսօր՝ մայիսի 22-ին, «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում կայացավ «Բաց դռների» օրը, որն անցավ ջերմ, հետաքրքիր և ճանաչողական մթնոլորտում։
Միջոցառման ընթացքում ապագա դիմորդներն ու հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու համալսարանի կրթական ծրագրերին, ուսումնական գործընթացին, դասախոսական կազմին և համալսարանական առօրյային։ Մասնակիցների համար կազմակերպվել էր նաև ճանաչողական շրջայց համալսարանում, որի ընթացքում նրանք այցելեցին լսարաններ, ծանոթացան ուսումնական պայմաններին, համալսարանի հնարավորություններին և կրթական միջավայրին։
Հանդիպման ընթացքում հյուրերը ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, տեղեկացան ընդունելության պայմաններին, մասնագիտություններին և ուսանողական կյանքի առանձնահատկություններին։ Միջոցառումը նաև հագեցած էր ջերմ շփումներով, հետաքրքիր քննարկումներով և նոր տպավորություններով։
«Բաց դռների» օրը դարձավ կարևոր հարթակ ապագա ուսանողների համար՝ ավելի մոտիկից ճանաչելու համալսարանը և վստահ քայլով ընտրելու իրենց մասնագիտական ուղին։
19/05/2026
2026 թվականի մայիսի 19-ին «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Ջան Փենֆեյը, հիմնադիր կազմակերպության ներկայացուցիչ Յան Վանյինի և պրոռեկտոր Վաղարշակ Մադոյանի ուղեկցությամբ, պաշտոնական այցով այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանություն, որտեղ ջերմ ընդունելության արժանացան Ժամանակավոր հավատարմատար (Chargé d’Affaires) պարոն Մոհամմադ Օմեր Ալշեյխլիի և դեսպանության ներկայացուցիչների կողմից։
Հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական և կառուցողական մթնոլորտում՝ նվիրված կրթական համագործակցության զարգացմանը և միջբուհական կապերի ընդլայնմանը։ Կողմերը բովանդակալից և արդյունավետ քննարկում ունեցան մի շարք կարևոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի և Իրաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության զարգացման, համալսարանը Իրաքի կրթության նախարարության կողմից հավատարմագրված արտասահմանյան բուհերի ցանկում ընդգրկելու հնարավորության, ինչպես նաև համալսարանի զարգացման ռազմավարության, օտարերկրյա ուսանողների կրթության կազմակերպման և կրթական համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ, որոնք ուղղված են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու փոխադարձ վստահության խորացմանը։ Այցը նաև նոր հնարավորություններ ստեղծեց ապագայում իրաքյան համալսարանների հետ համագործակցության ընդլայնման և խորացման համար։
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը բարձր է գնահատում կայացած արդյունավետ երկխոսության արդյունքները և պատրաստակամ է շարունակել միջազգային կրթական համագործակցության ակտիվ զարգացումը՝ կյանքի կոչելով ձեռք բերված պայմանավորվածությունները։
18/05/2026
🇷🇺 Russian Language Course at
**Anania Shirakatsi University of International Relations** is now open! ✨
📅 Registration Deadline: May 25, 2026
📚 Total 48 class hours | Twice a week (Tuesday & Thursday)
📍 Location:
Armenak Armenakyan Street 125, Yerevan
🚍 Easy access to the city center by multiple bus routes
🌟 Why Join Us?
✔ Professional instructors
✔ Chinese-assisted teaching support
✔ Beginner-friendly classes
✔ Practical communication-focused learning
🎉 Special Offer for the First Batch!
~~70,000 AMD~~
💥 Only 50,000 AMD
⏳ Limited spots available — registration closes soon!
Start your Russian learning journey with us and explore new opportunities in Armenia and beyond 🌍✨
18/05/2026
2026 թվականի մայիսի 18-ին «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Ջան Փենֆեյը, հիմնադիր կազմակերպության ներկայացուցիչ Յան Վանյինը, ինչպես նաև պրակտիկայի համակարգման բաժնի ղեկավար Լիանա Սարգսյանն այցելեցին համալսարանի ուսանողների ուսումնաարտադրական բազա՝ «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԲԸ գործարան։
Հյուրերին գործարանում դիմավորեցին մեծ ջերմությամբ և հյուրընկալությամբ։ Հանդիպմանը գործարանի կողմից մասնակցում էին գլխավոր ինժեներ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայիկ Թորոսյանը, իրավաբանական բաժնի պետ Ռոբերտ Աթաբեկյանը և ավագ տնտեսագետ Աստղիկ Մալաքյանը։
Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ գարեջրի արտադրության ամբողջական տեխնոլոգիական գործընթացին, ինչպես նաև այցելեց համալսարանի ուսանողների պրակտիկայի անցկացման վայրեր՝ գործարանի իրավաբանական և տնտեսական բաժիններ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ուսանողների կողմից գործնական հմտությունների ձեռքբերմանը՝ իրական աշխատանքային միջավայրում, մասնագիտական փորձի ձևավորման և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու տեսանկյունից։
Գարեջրի գործարանը հանդիսանում է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ուսանողների կարևոր ուսումնաարտադրական բազաներից մեկը, որտեղ ապագա մասնագետները հնարավորություն են ստանում ձեռք բերել արժեքավոր փորձ՝ աշխատելով ոլորտի փորձառու տնտեսագետների և իրավաբանների ղեկավարությամբ։
Այցն անցավ կառուցողական և ջերմ մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով համալսարանի և գործարանի միջև համագործակցության կարևորությունը՝ որակյալ մասնագետների պատրաստման, գործնական կրթության զարգացման և ապագա մասնագիտական կարողությունների ամրապնդման ուղղությամբ։
14/05/2026
📚 Հրավիրում ենք «Բաց դռների» օր միջոցառմանը
Մայիսի 22-ին «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում տեղի կունենա «Բաց դռների» օրը, որը հրաշալի հնարավորություն է ապագա ուսանողների և բոլոր հետաքրքրվածների համար՝ ավելի մոտիկից ծանոթանալու համալսարանական կյանքին, կրթական միջավայրին և մասնագիտական լայն հնարավորություններին։
✨ Մասնակիցների գրանցումը կմեկնարկի ժամը 11:00-ից, որից հետո ձեզ սպասվում է հետաքրքիր և բովանդակալից օր։
Միջոցառման ընթացքում մասնակիցներին սպասվում է ճանաչողական այց համալսարանում, ծանոթություն կրթական միջավայրին, համալսարանական առօրյային և ուսումնական հնարավորություններին։
🎯 Օրը կլինի նաև հետաքրքիր և ինտերակտիվ:
Սպասվում է խաղ-վիկտորինա, հաճելի մթնոլորտ, նոր ծանոթություններ և հիշարժան տպավորություններ։
📌 Մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝
📞 041-99-77-07
📞 010-65-32-70
📩 Հարցերի դեպքում կարող եք գրել նաև մեր Facebook և Instagram էջերին։
✨ Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին բացահայտելու գիտելիքի, զարգացման և նոր հնարավորությունների աշխարհը։