18/04/2026
Ինչպես միշտ, մենք սիրով ենք կիսում մեր մասնագիտական գիտելիքներն ու կոմպետենցիաները ուսանողների հետ։
Շարունակվում է մեր համագործակցությունը Հայաստանի ԲՈՒՀ-երի հետ։
Այս անգամ ուսումնական պրակտիկայի շրջանակներում ընդունել ենք #ԵրևանիՀայբուսակհամալսարանի Yerevan "Haybusak" University "Հոգեբանություն" մասնագիտության ուսանողներին։
#պրակտիկահոգեբաններիհամար
#համագործակցություն
#հոգեբանականպրակտիկա
#դասապատրաստու
#մանկականհոգեբանություն
25/03/2026
Գարուն, արև, ծիլ ու ծաղիկ
17/03/2026
Երբեմն կարելի է նաև ուսուցիչ լինել հասակակիցների համար։ Սա սովորելու և սովորեցներու շատ հարմար տարբերակ է։
06/03/2026
Մեր գլխավոր նպատակը կարողությունների և ինքնավստահության զարգացումն է։
Մեծերը ստուգում են փոքրերի տնային աշխատանքը, գտնում սխալները, փորձում բացատրել և ուղղել։
Սա բացառիկ գործընթաց է, որ երեխայի մոտ առաջացնում է պատասխանատվության զգացում, զարգացնում է կենտրոնացումն ու ուշադրությունը, ինչպես նաև բարձրացնում է ինքնագնահատականն ու ինքնավստահությունը։
Այս պահին ժամանակի խնայողության համար էլ օգտվում ենք հաշվիչից, քանի որ ինքնուրույն հաշվելու կարողությունն արդեն ապահովված է։
#դասապատրաստում
#մանկականկենտրոն
25/02/2026
Եթե դժվարանում եք հասկանալ Ձեր զավակին, դպրոցում, շրջապատում ագրեսիվ վարք է դրսևորում և բոլորը բողոքում են, միացեք մեր մեծ ընտանիքին և մենք կօգնենք Ձեզ։
Այսօր մեծագույն անհանգստություն է առաջացել հասարակության մեջ` երեխաների վարքն անկառավարելի է։
Թվում է, թե նրանց մեծ մասն ,,անդաստիարակ են,,
Իրականությունն այլ է։ Մեր զբաղվածության արդյունքում մենք սկսել ենք քիչ լսել նրանց, ինչն էլ նրանց կողմից ագրեսիվ վարքի դրսևորման պատճառ է դառնում։
Մեր մեծ ընտանիքում նրանք հնարավորություն ունեն լինել այնպիսին ինչպիսին կան և հետադարձ հայացքով վերլուծել ու շտկել բացթողումները։
06/02/2026
Ուսումնական խառնաշփոթ #ձախլիկ
Հաճախ ծնողներն անհանգստանում են, երբ երեխայի մոտ նկատում են ձախլիկության նշաններ։ Կարող եք հանդիպել նաև այսպիսի տեսարանի։ Սա փնթիություն չէ, երեխան փորձում է հարմարեցնել գրիչն իր տեսադաշտին, արդյունքում մինչև դասերի ավարտը թանաքը հայտնվում է նաև ափի մեջ։ Կարիք չկա անհանգստանալու, պետք է օգնել երեխային իր կարողությունը զարգացնելու և ամրապնդվելու գործում։ Նրանք աշխարհն ու իրերը տեսնում են իրենց ձևով, սա տարօրինակ չէ, այլ աշխարհընկալման ևս մի չև։ Մի' խանգարեք, հանդիմանություններով այլ օգնեք խրախուսելով։
28/01/2026
Մեկ էլ չգաք Հայոց Երկիր,
Մեկ էլ, որ զենք առաք մեր դեմ,
Կելնի ձեր դեմ Սասնա Դավիթ
Կելնի ձեր դեմ Թուր Կեծակին։
Սասունցի Դավիթ բալետ օրատորեան վայելեցինք ու գերագույն հաճույք ստացանք։ Բեմում դերասանների կողքին ելույթ է ունենում Երևանի արվեստի դպրոցների 400 սաներից բակացած երգչախումբը։ Այս հրաշամանուկները անասելի վառ երանգ են հաղորդում բեմին։
Շնորհակալություն այս հրաշքի համար
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
24/01/2026
#Դասապատրաստում
Մեզ համար կարևոր է գտնել յուրաքանչյուր երեխայի համար հասանելի սովորելու և հասկանալու իր բանաձևը։
21/01/2026
Երեխայի բնականոն զարգացման համար կարևոր է բնությանը մոտ լինելը։ Առօրյան միայն դասերով չպետք է սահմանափակվի։
Մենք վայելում ենք ձմեռն իր ողջ գեղեցկությամբ ու թարմությամբ։
16/01/2026
💕Մինչ մեր հրաշքները ձյունաճերմակ սավանին հրեշտակներ են փորագրում` ձմեռն իր քանդակած արագիլով գարուն է ավետում։
16/01/2026
Առանց ՍԵՐ չկա ոչինչ...
Մեզ մոտ անգամ հացն է սիրով լեցուն...
Երեխաներն ամենանրբանկատն են, նրանց աչքից չվրիպեց սրտիկով զարդարված հացի կտորը։