Խորհուրդ է տալիս ուսուցիչը

Խորհուրդ է տալիս ուսուցիչը

Share

Հայաստանի լավագույն ուսուցիչների խորհուրդները կարող ?

14/09/2020

Ներկայացնում է ուսուցիչ Արսեն Վարդանյանը։

Լայմըն Ֆրենկ Բաումի «Օզի զարմանահրաշ կախարդը» գիրքը Օզի երևակայական աշխարհի մասին հեքիաթաշարի առաջին գիրքն է։📚
Գրքի հերոսուհին Դորոթի անունով մի աղջնակ է, որը Կանզասից հայտնվում է մի կախարդական աշխարհում և գնում Օզի կախարդի մոտ, որպեսզի նրա օգնությամբ կարողանա վերադառնալ իր տուն։👧🧙‍♀️
Ճանապարհին նա հանդիպում է Անագե Անտառահատին, Խրտվիլակին և Վախկոտ Առյուծին և նրանց հետ շարունակում ճանապարհը․․․🌅🌄
Նրանցից յուրաքանչյուրը մի բան էր փնտրում․․․🧐
Գրքի սյուժեն հետաքրքրաշարժ է։ Փոքրիկները մի շնչով են կարդում։🥰

Խորհուրդ է տրվում 9-14 տարեկաններին և բոլոր ընթերցասերներին։📖

#ԼայմընՖրենկԲաում #Օզիզարմանահրաշկախարդը #ԱրսենՎարդանյան

24/08/2020

Ելենա Դանկո
«Պարտված Կարաբասը»
Ներկայացնում է ուսուցիչ Արսեն Վարդանյանը
Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք ձեր սիրելի գրական հերոսների ճակատագրի մասին, երբ ավարտել եք գրքի ընթերցումը։📖
Ի՞նչ են անում նրանք տարիներ անց, ի՞նչ միջավայրում են, փոխվե՞լ են արդյոք․․․․🧐🤔
Ելենա Դանկոյի «Պարտված Կարաբասը» գիրքը Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները» գրքի շարունակությունն է։
Մալվինայի, Բուրատինոյի, Արտեմոնի, Կարաբաս Բարաբասի, Կառլոյի արկածներին ականատես է լինում տիկնիկային թատրոնի այցելուներից մեկը, որն էլ ակամա դառնում է գրքի հեղինակը։ 🎭✍️
Գործողությունները կատարվում են Տարաբարական երկրում և Լենինգրադում․․․🌏
Գործողությունները սրընթաց են զարգանում և ընթերցողին մղում մեկ շնչով կարդալու գիրքը։📚
Գիրքը խորհուրդ է տրվում 8-12 տարեկաններին։👦👧
#ԱրսենՎարդանյան #ուսուցիչ #գիրք #մանկականգրականություն

27/07/2020

ԼԱՅՄԸՆ ՖՐԵՆԿ ԲԱՈՒՄ
ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԱՐԿԱԾՆԵՐԸ
Ներկայացնում է ուսուցիչ Արսեն Վարդանյանը
🎅Սանտա Կլաուսը երեխաների սիրելի կերպարներից մեկն է։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նրան սպասում են միլիոնավոր մանուկներ։ 👨‍👩‍👧‍👦 Հնում Սանտա Կլաուսին միշտ կանաչ կոստյումով են պատկերել: 😲Կարմիր հագուստ Սանտան հագել է 1931-ին՝ Կոկա-Կոլայի գովազդի համար:❤️
Լայմըն Ֆրենկ Բաումի «Սանտա Կլաուսի կյանքը արկածները» գիրքը Սանտա Կլաուսի կյանքի պատմությունն է` սկսած նրա մանկությունից։ 👼
Երեխաներն այս գրքում կարող են գտնել Սանտայի մասին բազմաթիվ հարցերի պատասխաններ: 🎅
Խորհուրդ ենք տալիս 8-12 տարեկաներին 🥰
#ուսուցիչ #Սանտա #երեխաներ

11/07/2020

Իդա Բաչինի «Ճուտիկի հուշերը»
Ներկայացնում է ուսուցիչ Արսեն Վարդանյանը
Իտալացի մանկագիր Իդա Բաչինիի այս գիրքն առաջին անգամ է թարգմանվել հայերեն: 🇮🇹🇦🇲❤️💜💛 Հեքիաթ-վիպակի հերոսը ճուտիկն է, հենց նա էլ պատմում է գործողությունները 🐣🐥 Խելացի և խոհուն ճուտիկն զգում, տեսնում և հասկանում է իր շուրջը կատարվող ամեն բան, ներկայացնում է նաև իրեն շրջապատող մյուս կենդանիների և մարդկանց հարաբերությունները 🦆🐤🐔👩‍🦳👨‍🦱👵👱‍♀️ Գիրքը լի է մարդկային բարձր արժեքների` սիրո, ազնվության, բարեսրտության, լավատեսության, ներողամտության քարոզով: 🥰😍 Ճուտիկը փոքրիկներին սովորեցնում է լինել բարի, կարեկից, ծնողներին լսող, համեստ ու գիտակից 👶👧👦👨‍🦱 Գիրքը կարող է օգտակար լինել ծնողներին` իրենց փոքրիկներին ավելի լավ հասկանալու և ներդաշնակ դաստիարակություն ապահովելու գործում։ 👨‍👩‍👦👨‍👩‍👧👨‍👩‍👧‍👦
#Բաչինի #Իդա #Ճուտիկիհուշերը #Ճուտիկի

07/07/2020

Առաջին ալիքի վաստակաշատ լրագրող Նունե Ալեքսանյանի անդրադարձը Արսեն Վարդանյանի գրական առցանց խմբակին (Արսեն Վարդանյանի առցանց դպրոց)։ ☺

«Անչափ ուրախ եմ այս պայծառ փոքրիկների հետ ծանոթության համար: Նրանք ինձ շա՜տ են ոգևեշնչում😍

Մենք ուժեղ ենք միասին ու ամեն ինչ անելու ենք, որ հայոց լեզուն, գրականությունը ապրեն հայաստանցի և սփյուռքաբնակ երեխաների շուրթերին ու հոգում։

❗Ազգայինի պահպանումը և տարածումը պիտի լինի մեր կրթության առանցքը»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

02/07/2020

📚 Մկրտիչ Սարգսյան «Քաջ Նազար»
🔶Ներկայացնում է ուսուցիչ Արսեն Վարդանյանը (Արսեն Վարդանյան)։
🌍«Քաջ Նազարը» համաշխարհային բանահյուսության ամենահայտնի նմուշներից է: Այն թափառող սյուժե է, որին հայ գրականության մեջ անդրադարձել են Թումանյանը, Իսահակյանը, Դեմիրճյանը, Համաստեղը և այլք:
📙Մկրտիչ Սարգսյանի հեքիաթ-վիպակը Նազարին բացահայտում է ամբողջովին նոր իրավիճակներում, իսկ ստեղծագործության մեջ հորդում են առողջ հումորը, ծաղրը սկսած անուններից՝ Սարսաղստան, Զորբաստան, Նազարստան, մինչև ինքնամեծարման հիվանդագին քայլեր...
👊Հեղինակը կերտել է բռնապետի կատարյալ կերպար` իր բոլոր առանձնահատկություններով. նա վախկոտ է, ինքնահավան, կարողանում է մոլորեցնել ժողովրդին իր ամբոխավարական հմտություններով, իրեն շրջապատում է կեղծավորների անդեմ բանակով...
❗❗Վեպը ընթերցողին սովորեցնում է ինչպիսին Չլինել` լավ հասարակություն, բարեկեցիկ ներկա և ապագա ունենալու համար, ինչպես նաև անբան ու անարժան մարդկանց հասարակության գլխին պատուհաս չդարձնելու համար։
✅Գիրքը խորհուրդ ենք տալիս 15+ ընթերցողներին:
#ՔաջՆազար» #ՄկրտիչՍարգսյան #ԱրսենՎարդանյան

01/07/2020

Արցախը կարդուն է. Արցախը կմնա հզոր

25/06/2020

📚Ալեքսանդր Բելյաև_«Պրոֆեսոր Դոուելի գլուխը»
🔶Ներկայացնում է ուսուցիչ Արսեն Վարդանյան-ը։
🔸Հեղինակն այն համարել է ինքնակենսագրական վեպ, քանի որ ոտքերի կաթվածահար լինելու պատճառով երեք տարի գամված է եղել անկողնում և գլուխն զգացել է առանց մարմնի:
🔴Բելյաևը կանխատեսել է շատ գյուտեր, որոնք արվել են իրենից տասնամյակներ անց:
📃Վերջին տարիներին մամուլում անընդհատ տարածվում է գլխի փոխպատվաստման մասին լուրերը… Իսկ ինչպե՞ս էր դա ներկայացնում Բելյաևը…
🧐Վեպի հերոսի գլուխն ապրում է առանց մարմնի: Թերևս ամեն ինչ մեր մտքում է, մեր գիտակցության մեջ: Եվ ամեն բան, ինչի մասին երազում ենք կամ մտածում, հնարավոր է` մի օր իրականություն դառնա:
👉Վեպում ներկայացվում են նաև նախանձի, չարակամության, ինչպես նաև ազնիվ բարեկամության ու նվիրվածության թեմաները:
❗Գիտաֆանտաստիկ այս վեպը նպատակահարմար է 12 տարեկանից բարձր ընթերցասերների համար:
#ՊրոֆեսորԴոուելիգլուխը #ԱլեքսանդրԲելյաև

23/06/2020

Արտակարգ դրության պայմաններում երեխաների սիրած ամառը մի տեսակ զրկվել է իր բազում գույներից: Բայց հոգ չէ:

Մենք հետաքրքիր մտահղացումներ ունենք, որոնք կօգնեն վերադարձնելու ամառվա գույները:
«Գրքասերի» (Հայերեն աուդիոգրքեր - Armenian audiobooks) «Թարգմանում են երեխաները» նախագիծը հրաշալի զբաղմունք է արտակարգ դրության պայմաններում:

- Երեխան որևէ լեզվից թարգմանում է իր սիրած մուլտֆիլմը

- Տան անդամներն էլ դառնում են ստեղծագործական խմբի անդամներ. մեկը խմբագրում է տեքստը, մյուսը օգնում է մոնտաժի հարցում:

- Երեխաների թարգմանությունն էլ ձայնագրվում է իրենց իսկ ընթերցմամբ:

Պատկերացնո՞ւմ եք փոքրիկների ոգևորվածության աստիճանը, իսկ որքա՜ն հմտություններ կամբարեն նրանք:
Իմիջիայլոց, «Գրքասերում» ձայնագրվելն անվճար է:
Միասին ներկենք ամառը վառ գույներով ու անմոռանալի հուշերով:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Yerevan