08/06/2021
Դալմա մոլում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից տեղադրված է փոդքասթ լսելու համար այսպիսի տաղավար: Այստեղ կարող եք նստել և վայելել media.am կայքի փոդքասներից: EduTalks with Educare նույնպես այստեղ է: # լսիրինձհիմա
03/06/2021
Այս էպիզոդում շարունակում եմ խոսել Գավառի պետական համալսարանի ուսանողերի հետ իրենց ուսման, աշխատանքային պլանների, համալսարանի դերի մասին։ Շնորհակալ եմ Մարիամին և Արփիին՝ հաճելի զրույցի համար։
Student Life in Regional Universities. Part 2
An episode by EduTalks with EduCare
18/05/2021
🎧Մարզային բուհերի ուսանողներ. առօրյան, ուսումը, աշխատանքային պլանները... Մեր նոր էպիզոդի թեման է։ 🎉
Առաջին մասում լսեք Գավառի պետական համալսարանի ուսանող Ալլա Սարգսյանին, ով պատմում է Երևանում անցնող իր պրակտիկայի մասին։
💡Պայծառ և ոգևորիչ ուսանողներ բացահայտելը լրիվ ուրիշ հաճույք է ❤️
Student Life in Regional Universities. Part 1
An episode by EduTalks with EduCare
06/05/2021
Այս անգամ առաջարկում ենք լսել ուսուցիչների մոտիվացիայի մասին շատ հետաքրքիր էպիզոդ Լիդզ համալսարանի դասախոս և հետազոտող Թագուհի Սահակյանի հետ։
Թագուհին պատմում է անգլերենի դասախոսների շրջանում իրականացված հետազոտության մասին, որտեղ ներկայացնում է, թե ինչպիսի ԵՍ-եր կարող են ունենալ ուսուցիչները, և ինչպես են այդ ԵՍ-երը ձևավորվում և փոխվում ժամանակի ընթացքում։ Օրինակ, եթե դուք ուսուցիչ եք, ապա ո՞րը կարող է լինել ձեր իդեալական ԵՍ-ը, այն իդեալական կերպարը, որին որ դուք ձգտում եք։ Եվ, ո՞րն է այն ԵՍ-ը, որից որ խուսափում եք։
Լսեք մեր նոր էպիզոդը՝ իմանալու այս ամենի մասին ավելի մանրամասն։
https://audioboom.com/posts/7859025-teacher-motivation-and-teacher-selves
ինչպիսի ԵՍ-եր ունեն ուսուցիչները, ինչն է ազդում նրանց ԵՍ-երի ձևավորմանը և այդյոք այդ ԵՍ-երը ենթարկվում են փոփոխության ժամանակի ընթացքում
Teacher Motivation and Teacher Selves
An episode by EduTalks with EduCare
23/04/2021
Ինքնախնամքը և դրա պլանավորումը կարող են նպաստել ուսուցիչների հուզական բարեկեցության բարելավմանը, օգնել կառավարել սթրեսը, ինչը իր հերթին արդյունավետ կանդրադառնա մասնագիտական ոլորտի բարեկեցության վրա։
Հատկապես լարված պայմաններում կարևոր է, որ ուսուցիչներն իրենց հուզական բարեկեցության համար կիրառեն ինքնախնամքը։
Ինքնախնամքի համար տարբեր մեխանիզմներ են առաջարկվում։ Դրանք բաժանվում են երեք խմբի՝ ֆիզիկական, հուզական և մասնագիտական։ 👇
20/04/2021
2020թ. սեպտեմբերին Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացված հարցման համաձայն, ՀՀ-ում մարտ-մայիս ամիսներին առցանց դասավանդման ժամանակ, տարրական դպրոցի ուսուցիչներից հավելյալ ժամանակ էր պահանջվել տնային առաջադրանքներ ստուգելու(հարցվածների 77%), դասերի պլանավորման(63%), աշակերտների (66%) և նրանց ծնողների (53%) հետ հաղորդակցվելու համար։
16/04/2021
Հուզական բարեկեցությունը հիմնականում վերաբերում է մեր ֆիզիկական, հոգեհուզական առողջության կարգավիճակին։ Կայուն և հավասարակշռված լինելու պարագայում, այն մեզ պարգևում է զգացողություն, որ մեր կյանքի տարբեր կողմերը հավասարակշռված են և մենք կարողանում ենք ձևավորել դրանց կարգավորմանն ուղղված մեխանիզմներ։
15/04/2021
Այսուհետ մեր գալիք հրապարակումներում կներկայացնենք մի քանի հիմնական կետեր մեր կողմից մշակված ՝«Ինչպես պահպանել հուզական բարեկեցությունը առցանց դասվանդման իրավիճակներում» ուսուցիչների համար նախատեսցած ձեռնարկից Այն հիմք էր հանդիսացել այս դասընթացի համար։
06/04/2021
Հետազոտական էթիկայի սկզբունքներից է՝ տեղեկացված համաձայնություն ստանալը մասնակիցներից։ Ի՞նչ է այն։
Օրինակ, հայտնի Tuskegee էքսպերիմենտը ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող են լինել, եթե անտեսվում է հետազոտության մասնակիցներին իրազեկելու և համաձայնթություն ստանալու սկզբունքը։ Այն իրականցվել է Ամերիակում 1932-ից 1972 թթ-ին։ 40 տարի տևացող այս էքսպերիմենտի նպատակն էր պարզել` որը կլինի սիֆիլիսի ազդեցությունը Աֆրո-ամերիկան բնակչության վրա, եթե այն ընթանա բնական կերպով՝ առանց բուժման։ 40 տարիների ընթացքում մասնակիցներից ոչ մեկը տեղեկացված չէր այն մասին, որ նման հետազոտոթյան օբյեկտ է։ Եղել են դեպքեր երբ հետազոտողները հրաժարվել են դեղորքային միջամտություն անել, նախընտրելով շարունակել բնական ընթացող ուսումնասիրությունը։ Սա հանգեցրել էր զարհուրելի հետևանքների՝ ընդհուպ մինչև որոշ մարդկանց մահ։ Եթե մասնակիցներին ասեին,որ նրանք մասնակցում են հետազոտությանը և տային իրավունք՝ ցանկացած պահին դադարեցնելու իրենց մասնակցությունը, ապա նման հետևանքներից հնարավոր կլիներ խուսափել։
Ավելին՝ մեր նոր էպիզոդում, որտեղ խոսում ենք հետազոտական էթիկայի կարևորության մասին։
Research Ethics: Studying People
We sat down with Kristina Akopyan, a medical doctor, consultant, and researcher to talk about research ethics, its principles and standards. Especially, we were interested in how research ethics comes forward while researching people, and how the fine line between harming and protecting research par...
25/03/2021
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԷԹԻԿԱ #10
«ՄԵԹՈԴԸ» փոդքասթի նոր էպիզոդում խոսում ենք հետազոտական էթիկայի մասին։
✅Ինչու՞ են կարևոր էթիկական սկզբունքները,
✅Ինչպե՞ս պետք է պահպանենք ու ուղղորդվեք այդ սկզբունքներով,
✅Մարդկանց ներգրավվածությունը հետազոտությունների ժամանակ։
Մեր զրուցակիցն է բժիշկ-ռադիոլոգ, հանրային առողջապահության ոլորտում հետազոտող-խորհրդատու, Ամերիկյան համալսարանի էթիկայի կոմիտեի փոխնախագահ Քրիստինա Ակոպյանը։
🎧Լսեք մեր նոր էպիզոդը, կիսվեք կարծիքներով և ընկերների հետ։👇💜
Research Ethics: Studying People
We sat down with Kristina Akopyan, a medical doctor, consultant, and researcher to talk about research ethics, its principles and standards. Especially, we were interested in how research ethics comes forward while researching people, and how the fine line between harming and protecting research par...