11/08/2026
🔷 Օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր։
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու երիտասարդների ստեղծագործական ներուժը, մշակույթի հանդեպ սերը և ազգային արժեքների պահպանման կարևորությունը։
Այս առիթով վաղը ժամը 19:00֊ին սիրով հրավիրում ենք արվեստասեր և մշակույթով հետաքրքրված բնակիչներին՝ մասնակցելու ազգագրական պարերի ուսուցման և ցուցադրության։
🔷Միասին սովորենք, պահպանենք ու տարածենք մեր ազգային պարային մշակույթը։
Սիրով սպասում ենք բոլորին։
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ
13/07/2026
Երևանի Ղ. Ալիշանի անվան հ. 95 միջնակարգ դպրոցի նորաստեղծ անգլերենի ակումբին անհրաժեշտ են կամավորներ, ովքեր տիրապետում են խոսակցական անգլերենին և կցանկանան իրենց գիտելիքներով աջակցել դպրոցականներին՝ զարգացնելու նրանց հաղորդակցական հմտությունները:
Կամավորներ կարող են դառնալ՝
📌ուսուցիչներ,
📌 բուհերի ուսանողներ,
📌 շրջանավարտներ,
📌 ծնողներ,
📌և բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ են իրենց ժամանակն ու փորձը ներդնել կրթության զարգացման գործում։
Ակումբը կգործի 2026 թվականի սեպտեմբերից, շաբաթական 2 օր, անվճար:
Մասնակիցներին կտրվեն երաշխավորված հավաստագրեր
📞 Մանրամասների և գրանցման համար մոտեցեք դպրոց🫶
12/07/2026
Տոնդ շնորհավոր, սիրելի Նուբարաշեն
08/07/2026
Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի գործընկերոջը՝ Ազնիվ Ծառուկյանին, Երևանի Ղ. Ալիշանի անվ. հ95 միջնակարգ դպրոցի տնօրենի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ։
Վստահ ենք, որ Ձեր մասնագիտական գիտելիքները, ազնվությունը, աշխատասիրությունն ու մարդկային բարձր արժեքները կդառնան մեր դպրոցի նոր հաջողությունների ամուր հիմքը։
Մաղթում ենք անսպառ ուժ, համբերություն, իմաստուն որոշումներ, արդյունավետ աշխատանք և բազմաթիվ ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր դպրոցի, ուսուցիչների և աշակերտների։
Բարի երթ Ձեզ այս կարևոր և պատասխանատու ճանապարհին։ Շնորհավորում ենք և մաղթում միայն հաջողություններ։
07/07/2026
❗️Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։
Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։
🔸Դիմել էլեկտրոնային եղանակով
Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։
🔸Դիմել թղթային եղանակով
Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։
Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կարող խանգարել ծնողին՝ երեխային դպրոց ընդունելու գործընթացում։
Ուշադրություն․ 2026 թվականի սեպտեմբերի 5-ից հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել։
Ուստի, խնդրում ենք դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը։