12/07/2024
✨ Աւրեր առաջ հանդէս եկանք տաղաւարով՝ մեր գործընկեր Իրական դպրոց / Real School -ի Տարելրումն 2024 խորագրով աւարտական միջոցառման շրջանակում։
Շնորհաւորում ենք բոլոր աւարտող ուսանողներին, իսկ մեր գործընկերոջը մաղթում ենք բազում Տարելրումներ։ 🤝⚡️
#ԴասականԴպրոց #ԻրականԴպրոց #Տարելրումն2024
07/06/2024
Մեր արեւների առաւրեայն ☀️😊
#ԴասականԴպրոց #մանկապարտէզ❤️
01/06/2024
⭐️Կրթութիւն որակեալ զաւրէ վերափոխել զհասարակութիւնս ի միում սերնդեան, տայ մանկանց զպաշտպանութիւն, որում ակն ունին ընդ դէմ աղքատութեան վտանգից, աշխատանաց շահագործմանց եւ հիւանդութեանց ախտից եւ շնորհէ նոցա գիտութիւն, հմտութիւնս եւ վստահութիւն ի լրումն կատարման ներուժի իւրեանց։
20/03/2024
«Մեր առաքելութիւնն է Հայաստանում իրականացնել դասական լեզուների համակարգում»։
Այս մասին խաւսեց Դասական դպրոցի տնաւրէն Մանե Ղեւոնդյանը՝ Առաջին ալիք-ի «Առավոտ լուսո» հաղորդման ընթացքում։
Առավոտ լուսո. Մանե Ղևոնդյան, Սամվել Հարությունյան
Public TV Company of Armenia 2023 Facebook: https://www.facebook.com/ArmPublicTVInstagram: https://www.instagram.com/ArmPublicTV #ԱռաջինԱլիք
07/03/2024
🌟 Աւրեր առաջ կայացաւ «Դասական լեզու Հայոց» մրցոյթը:
Շնորհակալութիւն ենք յայտնում բոլոր մասնակիցներին եւ հովանաւորներին աջակցութեան համար☺️
24/01/2024
Այսաւրուայ դասի ընթացքում սովորեցինք պատրաստել թղթից ինքնաթիռներ ✈️
🔎 Ապլիկացիայի դասերը զարգացնում են երեխաների երեւակայութիւնը եւ մանր մոտորիկան։
31/12/2023
#ԴասականԴպրոց-ը սիրով շնորհաւորում է բոլորի գալիք Ամանորը եւ Սուրբ ծնունդը 🎄🎅
19/12/2023
🤩 Մեր հերթական կաւագործութեան դասը։
Դասի թեման էր Ամանորը 🎅
Երեխաները պատրաստեցին կաւէ տաւնածառի խաղալիքներ, որոնք կը դառնան մեր ամանորեայ զարդարանքի մի մասը 🎄
🤝🏻 Դասերն անցկացուում են Կայթ մշակութային հանգույց / Kayt Cultural Hub-ի հետ համագործակցութեամբ։
#ԴասականԴպրոց #Ամանոր
15/10/2023
ԵՊՀ Հայ բանասիրութեան կրթաճեւղի Հայոց լեզուի պատմութեան եւ ընդհանուր լեզուաբանութեան ամբիոնը, «Իրական դպրոց» ԿՀ եւ Արարատեան Հայրապետական Թեմը Թարգմանչաց տաւնի համահեւսում կազմակերպում են «Դասական լեզու Հայոց» ողիմպիադայն։
Ողիմպիադայի նպատակներն են՝
1. Ընդլայնել դպրոցականների մէջ Հայոց դասական լեզուի հանդէպ հետաքրքրութիւնը,
2. Ստեղծել դպրոցական ողիմպիադայի նոր ձեւաչափ, որում կը միահիւսուեն գիտարուեստն ու լեզուն,
3. Զարգացնել աշակերտների ստեղծագործական հմտութիւնները, թուային գրագիտութեան կարողութիւնները,
4. Ստեղծել նոր կապեր դպրոցների միջեւ։
Ողիմպիադային կարող են մասնակցել հանրակրթական հիմնական եւ աւագ դպրոցների աշակերտները։
Այն անցկացուելու է երեք փուլով՝ հեռավար եւ առերես ձեւաչափով։
Մրցանակներ են սահմանուած աշակերտների եւ
ուսուցիչների համար։
Սահմանուած մրցանակներն են՝ դրամական պարգեւներ եւ թուային սարքաւորումներ։
Ողիմպիադայի մասնակցութեան յայտը, պայմանները, փուլերի ժամկէտները եւ այղ մանրամասներ կը ծանուցենք շուտով:
Ողիմպիադայի հովանաւորներն են «Ինստիգեյթ» եւ «Բուտեխ» ընկերութիւնները, համագործակցող կառոյց՝ ԵՊՀ Հայ բանասիրութեան կրթաճեւղի ՈՒԳԸ: