ԳիտՍԵՐունդ

ԳիտՍԵՐունդ

Share

«ԳԻՏսերունդ» ծրագիրն ուղղված է ԳՏՃՄ առարկաների նկատմամբ աշակերտների հետաքրքրվածությունը և դասավանդման որակը բարձրացնելուն։

«ԳիտՍԵՐունդ»-ը ԳՏՃՄ ոլորտի կրթական ծրագիր է։ Մենք դասավանդման նորագույն մոտեցումները ներմուծում ենք անմիջապես դասի ընթացք` ստեղծելով նոր կարգի դասավանդման և ուսումնառության նյութեր։
ԳիտՍԵՐունդի ուսուցիչները, աշխատարանների մասնակցելով, մշակում են ակտիվ ուսումնառության դասի՝ քայլ առ քայլ ուղղորդող ընթացքներ։ ԳիտՍԵՐունդը իրականցնում է Հայաստանում Ամերիկյան Համալսարանի ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնը` ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանատան ֆինանսավորմամբ։

09/12/2024

⁉Ինչպե՞ս իրականացնել ԳիտՍԵՐունդ դասեր Ձեր դպրոցում։

📆Միացեք դեկտեմբերի 12-ին ժամը 18։00-ին։
Վեբինարի ընթացքում կկիսվենք ԳիտՍԵՐունդով ակտիվ ուսումնառությամբ արդյունավետ դաս վարելու գաղտնիքներով։

Մասնակցության համար գրանցվեք ստորև հղումով։
📌https://forms.gle/ifv3koE2qahVWwSX9

#վեբինար #Գիտսերունդ #ֆիզիկա #մաթեմատիկա #դպրոց #դասապլաններ #դպրոց #մեթոդներ #գիտություն

25/11/2024

⁉ Ինչպե՞ս իրականացնել ԳիտՍԵՐունդ դասեր Ձեր դպրոցում։

🤩Միացեք նոյեմբերի 29-ին ժամը 18։00-ին։

Վեբինարի ընթացքում կկիսվենք ԳիտՍԵՐունդով ակտիվ ուսումնառությամբ արդյունավետ դաս վարելու գաղտնիքներով։

📌Մասնակցության համար գրանցվեք ստորև հղումով։
https://forms.gle/A47DyNufXMQWmms87

#դասապլաններ #դպրոց #Գիտսերունդ #ֆիզիկա #մաթեմատիկա

44․ «ԳիտՍԵՐունդ» կրթական ծրագիր | Բուն զրույց. Կրթություն 11/11/2024

Ընտրությունը պարզ է՝ որակյալ պատ vs որակյալ դասի ընթացք։

#բունզրույց #ԳիտՍԵՐունդ

44․ «ԳիտՍԵՐունդ» կրթական ծրագիր | Բուն զրույց. Կրթություն 2019 թվականից միջին և ավագ դպրոցներում իրականացվում է ԳՏՃՄ կրթության բարելավման ծրագիր, որն առավել հայտնի է «ԳիտՍԵՐունդ» անվանմամբ։«ԳիտՍԵՐունդ» ծրագրի մասին ...

05/10/2024

🤷⁉Ինչպե՞ս ստեղծել դասապլան ԳիտՍԵՐունդ հարթակում

Բազմաթիվ ուսուցիչների խնդրանքով, gitserund.am հարթակը այժմ հնարավորություն է տալիս ցանկացած ուսուցչի օգտագործելով ԳիտՍԵՐուդ դասի կառուցման գործիքները և ներկառուցված մեթոդները, ստեղծել ակտիվ և հետազոտահեն ուսումնառությամբ դասապլաններ ցանկացած առարկայից։ Տեսանյութը ձեզ կօգնի քայլ առ քայլ սովորել, թե ինչպես gitserund.am հարթակում ստեղծել ձեր դասապլանը։

https://youtu.be/Zs69fwwIsmM

#դասապլաններ #մեթոդներ #դպրոց #Գիտսերունդ

30/09/2024

⁉🤷Ինչպե՞ս օգտվել ԳիտՍԵՐունդ դասապլաններից

✨ԳիտՍԵՐունդ դասապլաններից օգտվելը դարձել է ավելի դյուրին։ Կից տեսանյութը կօգնի խնայել ձեր ժամանակը և արագ սովորել ու սկսել օգտագործել ԳիտՍԵՐունդ հարթակում առկա շուրջ 2500 ԳՏՃՄ առարկաների դասապլանները։ Բոլոր դասապլանները կառուցված են նոր չափորոշիչների հիման վրա և մանրամասն բաղադրատոմսով ու բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով օգնում են առանց լարվելու իրականացնել ակտիվ ուսումնառության մեթոդները ձեր դասարանում։

https://youtu.be/EdiwSRg90lY

#գիտություն #դասապլաններ #մեթոդներ #Գիտսերունդ #դպրոց

26/09/2024

⁉🤷Ինչպե՞ս գրանցվել ԳիտՍԵՐունդ հարթակում

📌gitserund.am հարթակում առկա է ԳՏՃՄ առարկաների 7-12րդ դասարանների շուրջ 2500 դասապլան, որոնք ստեղծվել են ձեզ պես ուսուցիչների ջանքերով, նոր չափորոշիչների հիման վրա։ Կից տեսանյութը ձեզ քայլ առ քայլ կօգնի գրանցվել gitserund.am հարթակում։

#մեթոդներ #դասապլաններ #գիտություն #դպրոց #Գիտսերունդ

08/09/2024

⁉🤷Ինչպե՞ս են աշխատում երիկամները։ ԳիտՍԵՐունդ-ի այս հետազոտահեն աշխատանքը թույլ է տալիս սովորողներին ինքնուրույն խնդիր ձևակերպել, ստեղծել մոդել, կատարել փորձ և գալ այնպիսի եզրահանգումների, որոնք կօգնեն նրանց առավել ուշադիր լինել սեփական և այլոց առողջությանը։
Դասապլանի հղումը ստորև։

📌https://gitserund.am/show/lessonPlan/2759

ԳիտՍԵՐունդ մեթոդներ 04/09/2024

🙋ԳիտՍԵՐունդ-ի թիմը պատրաստել է ձեզ համար մեթոդների կառուցվածքի և գլխավոր քայլերի հակիրճ անիմացիաներ։

▶Դիտեք անիմացիաները՝
✨ մեթոդն առավել հստակ և ընդհանրական պատկերացնելու,
✨ այն հեշտությամբ ձեր դասապրոցեսում կիրառելու,
✨ նման մեթոդով նոր դասապլան ստեղծելու համար:

▶Մեթոդների մեր Youtube-յան ալիքի պանակի հղումը ստորև:

ԳիտՍԵՐունդ մեթոդներ Share your videos with friends, family and the world

02/09/2024

🤩 ԳիտՍԵՐունդ դասերին աշակերտների հետ համագործակցելը դարձել է էլ ավելի հավես ու դյուրին։
📄 Այժմ ցանկացած ԳիտՍԵՐունդ դասապլանից, ընդամենը մեկ հղումով հնարավոր է տալ աշակերտների համար նախատեսված ողջ տեղեկատվությունը, այդ թվում դասի կազմակերպման ու իրականացման համար անհրաժեշտ առաջադրանքները, կրթական նյութերը, գրատախտակը և այլն։

#դպրոց #դասապլաններ #մաթեմատիկա #գիտություն #ֆիզիկա #մեթոդներ

29/08/2024

🙋Կրթության մեջ ամենահին և կոշտ տեխնոլոգիան դասարանային կահույքի դասավորությունն է, որը էապես խոչընդոտում է կարողունակությունների դրսևորմանը և զարգացմանը։
✨Նոր կրթական չափորոշիչները պահանջում են կարողունակությունների զարգացում։ Դիտեք տեսանյութը և դարձրեք ձեր դասարանը 21րդ դարի մարդ կրթող միջավայր։

https://www.youtube.com/watch?v=wqZW0mAdXH8

#ֆիզիկա #գիտություն #մրցույթ #դասապլաններ #մեթոդներ #դպրոց #մաթեմատիկա

14/08/2024

✨🤩ԳիտՍԵՐունդ-ը կազմակերպում է ԳՏՃՄ առարկաների նախագծային ուսումնառության մրցույթ։
Մասնակից ուսուցիչները և իրենց աշակերտները ներգրավելու են 15 շաբաթյա նախագծային ուսումնառության գործընթացում օգտվելով gitserund.am հարթակում առկա մանրամասն դասապլաններից։ Մրցույթի հաղթող ուսուցիչները կստանան դրամական պարգևներ, լավագույն նախագծի և նախագծային ուսումնառության լավագույն գործընթացը կազմակերպելու համար։

📌Շտապեք գրանցվել ստորև հղումով։
https://forms.gle/MMWErd873LUZrpaq8

Վերջնաժամկետը Օգոստոսի 27։

#մեթոդներ #գիտություն #դպրոց #ֆիզիկա #մրցույթ

30/06/2024

ԳիտՍԵՐունդ մեթոդներ

✨Սեղանների դասավորություն

#ֆիզիկա #մաթեմատիկա #գիտություն #դպրոց

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


40 Marshal Baghramyan Avenue
Yerevan
0019

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Saturday 12:00 - 16:00
Sunday 12:00 - 16:00