18/12/2025
🏆 Մեծ ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Colibri International-ի ուսանողները փայլուն արդյունքներ են գրանցել 2025 թվականի «Հայաստանի Հմտություններ» ազգային 9-րդ մրցույթում 🎉
📱 «Բջջային հավելվածների պատրաստում» անվանակարգում մրցանակակիր դարձած բոլոր մասնակիցները մեր խմբերի ուսանողներն են.
🏅 Բջջային հավելվածների պատրաստում
🥇 Արամայիս Հայրապետյան — Ոսկե մեդալ
🥈 Անդրանիկ Օհանյան — Արծաթե մեդալ
🥉 Սամվել Տիգրանյան — Բրոնզե մեդալ
💻 Իսկ «Վեբ տեխնոլոգիաներ» անվանակարգում մրցանակակիր է դարձել նաև մեր ուսանող
🥈 Լանիա Չարմահալի — Արծաթե մեդալ
🌍 Ուրախությամբ հայտնում ենք նաև, որ 2 հաղթողները, փորձագետներ Արթուր Պետրոսյանի և Կարեն Պետրոսյանի գլխավորությամբ, կմասնակցեն
48-րդ WorldSkills Competition-ին, որը կանցկացվի
📍 Չինաստանի Շանհայ քաղաքում
📅 2026 թվականի սեպտեմբերի 22–27-ը։
👏 Շնորհավորում ենք մեր ուսանողներին և փորձագետներին այս կարևոր ձեռքբերման համար և մաղթում նոր հաղթանակներ միջազգային հարթակում։
14/12/2025
Մեր տաղանդավոր շրջանավարտները 😍
28/11/2025
📢Սիրելի հետևորդներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:30, սկսվում է Java-ի նոր խումբը։ Ու այս անգամ ունենք նորույթ՝ դասընթացը թարմացվել է, և ընդգրկում է նաև Mobile Proogramming։ 📘 Դասընթացի թարմացված տարբերակը՝ կցված նկարում։
23/06/2025
https://www.facebook.com/share/1HPEYurTDu/?mibextid=wwXIfr
❗️❗️❗️ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2025» ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է «Հայաստանի Հմտություններ (WorldSkills Armenia) 2025» մրցույթի մեկնարկը՝ հետևյալ մասնագիտությունների համար.
👨🍳Խոհարարություն
👸Նորաձևության տեխնոլոգիա
👩💻Վեբ տեխնոլոգիաներ
🧑💻Թվային ինտերակտիվ մեդիա դիզայն
👨💻Բջջային հավելվածների պատրաստում
Հաշվի առնելով, որ «Թվային ինտերակտիվ մեդիա դիզայն» և «Բջջային հավելվածների պատրաստում» մասնագիտություններով ուսուցում չի կազմակերպվում ՄԿՈՒ հաստատություններում, կարող են դիմել այն ուսանողները, որոնք սովորում են ՏՀՏ ոլորտի մասնագիտություններով և հետաքրքրվում են բջջային հավելվածների պատրաստմամբ և վեբ դիզայնով:
Մրցույթի նախնական փուլին մասնակցելու համար կարող են դիմել վերը նշված կամ հարակից մասնագիտություններով ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողները (շրջանավարտները), որոնք.
ընտրվել են ուսումնական հաստատության կողմից՝ ներքին մրցույթի արդյունքում,
ունեն անգլերեն լեզվի իմացություն՝ մասնավորապես մասնագիտական բառապաշար:
Կարող են հայտագրվել նաև տվյալ հաստատության այն շրջանավարտները, որոնք ծնվել են
2005թ.֊ին և դրանից հետո` երաշխավորվելով ուսումնական հաստատության մասնագետների կողմից:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.
ինքնակենսագրություն (CV),
տեղեկանք հաստատության տնօրենի ստորագրությամբ՝ ուսանողի վերաբերյալ (տեղեկանքի ձևը կցվում է)
Տեղեկանքի ձև
երաշխավորական 2 նամակներ՝ ուսանողի արտադրական ուսուցման վարպետների, ինչպես նաև մասնագիտական մոդուլների դասավանողների կողմից,
2 լուսանկար՝ 3X4 չափի:
Մրցույթի նախնական փուլին մասնակցելու ուսումնական հաստատության հայտերի փաթեթը պետք է ներկայացնել ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոն, 304 սենյակ՝ (Երևան, Տիգրան Մեծի 67, հեռ. 033-57-21-07), մինչև ս.թ. հունիսի 26-ը:
Մրցույթի նախնական փուլերը (թեստավորում, առցանց առաջադրանքի կատարում, հարցազրույց) տեղի կունենան հուլիս-սեպտեմբեր ամիսներին (օրվա և տեղի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ)՝ կախված համապատասխան հմտությունից:
Նախնական փուլի արդյունքների հիման վրա կընտրվեն մասնակիցներ, որոնք հետագայում կշարունակեն իրենց պայքարը ազգային մրցույթի փուլում:
Ազգային մրցույթի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի կայքում:
Հմտությունների մրցույթների նախնական փուլին ներկայացվող պահանջները ներկայացված են mkuzak.am կայքում՝ նորություններ և հայտարարություններ բաժիններում:
22/02/2025
💡 Ուզու՞մ ես դառնալ ծրագրավորող, բայց չգիտես որտեղից սկսել: Զանգահարեք և մեր մասնագետները կուղղորդեն ձեզ 🤩
☕ Java – Android🎯 Միացի՛ր հիմա և ներդրու քո ապագայի մեջ հավելվածներ, backend ծրագրավորում, ֆինանսական տեխնոլոգիաներ։
🐍 Python – արհեստական բանականություն, տվյալների վերլուծություն, ավտոմատացում։ 🎯 Միացի՛ր հիմա և ներդրու քո ապագայի մեջ! #ծրագրավորում #ծրագրավորմանդասընթացներ #ծրագրավորում
19/02/2025
🔥 Ուզու՞մ ես սովորել Java ու դառնալ պահանջված մասնագետ։ Միացի՛ր մեր դասընթացներին! #ծրագրավորմանդասընթացներ #ծրագրավորում
17/02/2025
#ծրագրավորում #ծրագրավորմանդասընթացներ
13/02/2025
Java-ում յուրաքանչյուր հայտարարություն պետք է ավարտվի կետ ստորակետով (;)։
Սա սկսնակների մոտ հաճախ հանդիպող սխալներից է: 😊
Եղեք ուշադիր🤩
11/02/2025
📌 Ի՞նչ ընտրել՝ Java թե Python:
Ծրագրավորման լեզվի ընտրությունը կախված է ձեր նպատակներից:
💡 Java — կորպորատիվ հավելվածների, Android-ի մշակման, բանկային համակարգի համար։
🐍 Python — տվյալների գիտության, արհեստական ինտելեկտի, վեբ զարգացման համար:
👨💻 Մեր դասընթացները կօգնեն ձեզ տիրապետել երկու լեզուներին։ Գրանցվե՛ք այսօր։
#դասընթացներ #ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ #ՎԵԲ #մասնագիտություն