YAMS Business Academy

Call Directions Website Contact the school

YAMS Business Academy YAMS provides high-quality and international standards-based educational programs. We prepare compet

Our mission is to educate and empower students to succeed in the ever-changing business industry. Our students get practical knowledge and skills in order to build successful career, no matter they are making the first steps or want to take their career to new heights. The best specialists and gurus of Marketing and Sales are ready to share their knowledge and huge practical experience with the students. Do not miss the opportunity to start your dream career with us!

Երբեք ուշ չէ սովորելու և նպատակներին հասնելու համար։Սկսեք հե՛նց հիմա
16/10/2023

Երբեք ուշ չէ սովորելու և նպատակներին հասնելու համար։

Սկսեք հե՛նց հիմա

YAMS Business Academy
02/10/2023

YAMS Business Academy

❗️Ներկայացնում ենք YAMS-ի խոսնակներին՝Լաուրա Վիրաբյանն է՝ HR դասախոս։♦️Actual HR Agency հիմնադիր տնօրեն, ♦️Մարդկային ռես...
15/09/2023

❗️Ներկայացնում ենք YAMS-ի խոսնակներին՝
Լաուրա Վիրաբյանն է՝ HR դասախոս։
♦️Actual HR Agency հիմնադիր տնօրեն,
♦️Մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային որակավորմամբ բիզնես գործընկեր,
♦️շուրջ 18 տարվա աշխատանքային գործունեություն` պետական և մասնավոր հատվածներում:
♦️ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս, բացմաթիվ դասընթացների հեղինակ:

Շատերին է հայտնի Ալբրեխտ Դյուրերի «Ձեռքեր» կտավը։ Սակայն քչերը գիտեն այս նկարի ստեղծման պատմությունը։ Կարծում եմ, որ նրա...
07/09/2023

Շատերին է հայտնի Ալբրեխտ Դյուրերի «Ձեռքեր» կտավը։
Սակայն քչերը գիտեն այս նկարի ստեղծման պատմությունը։ Կարծում եմ, որ նրանք, ովքեր չեն ճանաչում Դյուրերին, կհիշեն այս պատմությունը ողջ կյանքում։

15-րդ դարում Նյուրնբերգի մերձակայքում գտնվող մի փոքրիկ գյուղում ապրում էր տասնութ երեխա ունեցող մի ընտանիք։
Բազմանդամ ընտանիքը կերակրելու համար նրանց ոսկերիչ հայրը օրական աշխատում էր տասնութ ժամ։ Աշխատում էր ոսկերչական խանութում, բայց նաև կատարում էր ցանկացած վարձատրվող աշխատանք։
Չնայած գրեթե անելանելի վիճակին՝ երկու երեխաները երազում էին զարգացնել իրենց տաղանդը արվեստի մեջ, բայց գիտեին, որ հայրը չի կարողանա նրանցից ոչ մեկին ուղարկել Նյուրնբերգի ակադեմիայում սովորելու։ Նրանք որոշեցին մետաղադրամ գցել: Պարտվածը կգնա հանքերում աշխատելու և իր վաստակով կվճարի եղբոր ուսման ծախսերը։ Իսկ հետո, երբ եղբայրն ավարտի ուսումը, հանքում աշխատող եղբոր ուսման համար, կվաճառի իր կտավները, անհրաժեշտության դեպքում՝ նաև հանքերում կաշխատի։
Հաղթեց հենց Ալբրեխտ Դյուրերը և գնաց Նյուրնբերգ։ Ալբերտը աշխատանքի գնաց վտանգավոր հանքերում, և չորս տարի վճարեց իր եղբոր կրթության համար, ում աշխատանքը Ակադեմիայում անմիջապես սենսացիա դարձավ։

Ալբրեխտի փայտի փորագրություններն ու նկարները գերազանցում էին անգամ նրա պրոֆեսորներից շատերին։ Ավարտելուց հետո նա արդեն սկսել էր լավ գումարներ վաստակել իր աշխատանքի համար։ Երբ երիտասարդ նկարիչը վերադարձավ իր գյուղ, Դյուրերի ընտանիքը մարգագետնում տոնական ընթրիք կազմակերպեց՝ նշելու Ալբրեխտի հաղթական վերադարձը։
Երկար ու հիշարժան ընթրիքի ընթացքում, Ալբրեխտը վեր կացավ սեղանի գլխին գտնվող իր պատվավոր տեղից՝ կենացն ասելու իր սիրելի եղբորը, ով այդքան տարի էր զոհաբերել Ալբրեխտի երազանքը կատարելու համար։ Իր խոսքի վերջում նա ասաց.«Հիմա, Ալբերտ, իմ օրհնյալ եղբայր, հերթը քոնն է։ Այժմ դու կարող ես գնալ Նյուրնբերգ՝ հետևելու քր երազանքներին, և ես կհոգամ քո մասին»։

Բոլորը սպասողական շրջվեցին դեպի Ալբերտը, որը նստած էր սեղանի մյուս ծայրում։ Արցունքները հոսեցին նրա գունատ դեմքով, նա օրորեց գլուխը, հեկեկալով և կրկնելով. «Ոչ...ոչ...ոչ...ոչ»: Վերջապես նա վեր կացավ և սրբեց արցունքները։ Նա նայեց այն մարդկանց դեմքերին, ում այդքան սիրում էր, իսկ հետո, ձեռքերը դեպի երեսը բարձրացնելով, կամաց ասաց. «Ոչ, եղբայր: Ես չեմ կարող գնալ Նյուրնբերգ։ Ինձ համար արդեն ուշ է։ Նայի՛ր։ Տե՛ս, թե հանքերում անցկացրած չորս տարին ինչ արեց իմ ձեռքերին։ Ամեն մատիս ոսկորները ջարդվել են առնվազն մեկ անգամ, և վերջերս աջ ձեռքումս առաջացել է արթրիտ, ես չեմ կարողանում նույնիսկ մի բաժակ բռնել կենացների ժամանակ, առավել ևս մատիտով կամ վրձնով գեղեցիկ գծեր գծել: Ոչ, եղբա՛յր, ինձ համար արդեն ուշ է»։

Որպես երախտագիտություն Ալբերտին իր զոհաբերության համար, Ալբրեխտը նկարեց իր եղբոր կոշտացած ձեռքերը՝ ուղղված դեպի երկինք: Նա իր նկարն անվանեց շատ պարզ՝ «Ձեռքեր»։ Բայց ամբողջ աշխարհը գրեթե միանգամից բացեց իր սիրտը այս գլուխգործոցի համար և այս նկարն անվանեց «Աղոթող ձեռքեր»:

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդն անպարտելի է։ Մաքսիմ Գորկի💙Շնորհավոր բոլոր նրանց տոնը, ովքեր ...
01/09/2023

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդն անպարտելի է։ Մաքսիմ Գորկի

💙Շնորհավոր բոլոր նրանց տոնը, ովքեր չեն դադարում սովորել և բացահայտել գիտելիքի անսահմանությունը։ 📚

16/08/2023
Սիրելի‘ ընկեր,  Ներկայացնում ենք ամառվա ամենաթեժ ու նորարարական «JAZZ BUSINESS» Event-ը։  Առաջին անգամ «Stand-Up»-ների շ...
15/08/2023

Սիրելի‘ ընկեր,

Ներկայացնում ենք ամառվա ամենաթեժ ու նորարարական «JAZZ BUSINESS» Event-ը։

Առաջին անգամ «Stand-Up»-ների շքերթ բնության գրկում՝ բիզնես, մարքեթինգ, անձնային աճ, մոտիվացիա, նեթվորքինգ և շատ ու շատ հետաքրքիր թեմաներ՝ առաջատար պրոֆեսիոնալների մասնակցությամբ: Իսկ երեկոյան անկրկնելի ջազ՝ Մալխաս Ջազ Տրիո Բենդ։
Վիկտորինաները, նվերները ու անակնկալները, SMART մտագրոհներ խարույկի շուրջ կդրաձնեն Ձեր օրն անմոռանալի։

Դարձի‘ր նոր գիտելիքների, կապերի և դրական հույզերի տեղատարափի մի մասը։
Սիրով սպասում ենք ❤️
🗓 Օգոստոսի 27
🕓15.00-23.00 📍 Բյուրական, «Հանդart» այգի

Ծրագրի մանրամասները՝
https://cutt.ly/Rwob3fg0

❗️Մեր ընկերների և հետևորդների համար գործում է 20% զեղչ։ Մասնակցության և զեղչի համար զանգահարել 077 882 883 հեռախոսահամարին՝ նշելով 02 պրոմոկոդը։
Կորպորատիվ հայտերի դեպքում (10+ մասնակից)՝ 50% զեղչ 20-180 հազ. դրամ տոմսերի համար:

Օգոստոսի 27-ին ժամը 15.00-23.00 Բյուրականի «ՀանդArt» այգում կազմակերպվում է այս ամռան ամենաթեժ ու նորարարական «JAZZ BUSINESS» Event-ը:«JAZZ BUSINESS»-ը սոց...

09/06/2023

Մեր Ֆակուլտետները։

Address

15 Aleq Manukyan Str
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37499581919

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when YAMS Business Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to YAMS Business Academy:

Shortcuts

Share

Category