29/05/2022
UX և UI հասկացությունները մոտավորապես 70 տարի է, ինչ շրջանառության մեջ են, բայց առ այսօր որոշակիորեն անհասկանալի են մարդկանց մեծ մասի համար։
📌Ի՞նչ է UX դիզայնը❔
Հապավումն անգլերեն է՝ user experience, և նշանակում է օգտատիրոջ փորձառություն։UX դիզայնը պատասխանատու է ֆունկցիաների, պրոդուկտի ադապտիվության, օգտատիրոջ մոտ էմոցիաներ առաջացնելու համար։
📌Ի՞նչ է UI դիզայնը❔
User interface՝ օգտատիրոջ ինտերֆեյս, ներառում է նախատիպի վիզուալացումը, որը մշակվել է օգտատիրոջ փորձի և թիրախային լսարանի ուսումնասիրության հիման վրա։
UI դիզայնը ներառում է ինտերֆեյսի գրաֆիկական հատվածի աշխատանքը՝ անիմացիա, ինլուստրացիա, կոճակներ, մենյու, սլայդերներ, լուսանկարներ, տառատեսակներ։
📌Ինչպե՞ս տարբերել🤔
Ինչպես արդեն նշել ենք, UX դիզայները պլանավորում է, թե ինչպես է օգտատերը փոխազդում ինտերֆեյսի հետ, ինչպիսի քայլեր պետք է անի, որ հասնի նպատակին։ Իսկ UI դիզայները որոշում է, թե ինչպիսի տեսք պետք է այդ ամենն ունենա։
❗️Այս երկու ուղղություններն այնքան փոխկապակցված են, որ գործնականում այս ամենով զբաղվում է մեկ մասնագետ, շատ հազվադեպ են տարանջատված UX և UI դիզայներներ հանդիպում։