15/09/2020
Тo wake(up), to awake, to waken, to awaken – ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ ունեն այս բայերը:
⠀
Սկսենք to wake(up) բայից, որը թարգմանվում է որպես արթնանալ, արթնացնել: Սա անկանոն բայ է (wake, woke, woken):
⠀
Երբ այն արտահայտում է հրաման կամ խնդրանք, ապա պարտադիր կիրառվում է up–ի հետ.
🔹 Wake up! It's 11 o'clock.
⠀
Այլ դեպքերում up–ը կարող է կամ կիրառվել, կամ ՝ ոչ.
🔹 I always wake (up) late on Sunday.
⠀
Անցնենք to awake բային, որը թարգմանաբար նշանակում է արթնանալ, արթնացնել: Այն նույնպես անկանոն բայ է (awake, awoke, awoken) և հաճախ կիրառվում է գրավոր խոսքում և անցյալ ժամանակով:
🔹 Her voice awoke the sleeping baby.
🔹 She awoke and found herself in an empty room.
⠀
Բացի այս, to awake բայը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ խոսքը գնում է մարդկային որևէ հույզ արթնացնելու մասին (օրինակ՝ արթնացնել հետաքրքրություն, ցանկություն, կասկած, հուշ):
🔹 His words awoke old memories.
⠀
To waken և to awaken բայերը կանոնավոր են (wakened, awakened): Նրանք ունեն to wake և to awake բայերի նշանակությունը. թարգմանվում են նույնությամբ:
🔹 He had just wakened (awakened) when I phoned him.
🔹 The results wakened (awakened) hopes.
#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերենդասընթացներ
#անգլերեներևանում
#ընդունելությանքննություններ
#բուհ
#բառապաշար
#անգլերենբոլորիհամար
#անգլերենիմասնագետ
#անգլերենուսուցում
#անգլերենբառեր