ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA

Share

Research and Education

19/08/2026

📢📢📢📆 Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ 🏛️ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամների ընտրության անցկացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի` թեկնածուների գրանցման ամփոփիչ նիստը:

📌📌📌 Արդյունքում հաստատվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամների թեկնածուների ➡️ ցուցակը ⤵️⤵️⤵️
🔗 https://www.sci.am/newsview.php?id=1179&langid=1

Ինչպես հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանի Բուսաբանական այգին 18/08/2026

📡 ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնման աշխատանքների մեկնարկը տրվել է 1946թ. աշնանը։

📌📌📌 Որպես տեղադրման վայր ընտրվել է Արագած լեռան հարավային լանջի վրա գտնվող, Աշտարակի տարածաշրջանի, Բյուրական գյուղի, անտառատափաստանային լանդշաֆտային գոտու, 1450 մետր բարձրության վրա գտնվող տարածությունը։

📡 Աստղադիտակների, գմբեթների, աշտարակների տեղադրման, օժանդակ կառույցների և այլ շինարարական աշխատանքների կատարման ընթացքում, որոշվում է մասնակից դարձնել նաև դենդրոլոգ մասնագետի, որը ճարտարապետ Սարգիս Սաֆարյանի գլխավորությամբ, պատրաստի հատակագծերին համապատասխան, պետք է կազմեր կանաչապատման ենթակա բուսատեսակների ցանկն ու նրանց տեղադրման կետերը...

🔗 Նյութի աղբյուր՝ ➡️ aravot.am
🔗 Նյութը ստորև՝ ➡️⤵️⤵️⤵️
https://www.aravot.am/2026/07/18/1569606/

Ինչպես հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանի Բուսաբանական այգին Այն աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի գիտամշակութային արժեքավոր այցեքարտերից է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնման աշխատանքների մեկնարկը տրվ...

Photos from ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն's post 17/08/2026
Գյուտերի ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հրավեր 14/08/2026

📢📢📢 📆 2027թ. հունվարի 31-ից փետրվարի 3-ը Քուվեյթի Պետությունում Քուվեյթի գիտական ակումբը կազմակերպում է Մերձավոր Արևելքի գյուտերի 17-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որը մասնագիտացված գյուտերի ոլորտում խոշորագույն միջազգային ցուցահանդեսներից մեկն է։

📌 Այն նպատակ ունի ստեղծել հարթակ, որի միջոցով գիտնականները, գյուտարարները և նորարարները տարբեր երկրներից կարող են ստեղծել ամուր համագործակցային կապեր: Ցուցահանդեսին նախատեսվում է 3 000-15 000 ԱՄՆ դոլարի մրցանակներ շնորհել լավագույն մասնակիցներին:
🔗 Նյութի աղբյուր՝ ➡️hesc.am
🔗 https://www.hesc.am/hy/2026/08/11/18467/

Գյուտերի ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հրավեր 2027 թ. հունվարի 31-ից փետրվարի 3-ը Քուվեյթի Պետությունում Քուվեյթի գիտական ակումբը կազմակերպում է Մերձավոր Արևելքի գյուտերի 17-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որ...

Գյումրիում մեկնարկել է «Ազգագրական-բանագիտական ընթերցումներ» միջազգային 6-րդ գիտաժողովը 14/08/2026

https://www.facebook.com/share/p/1FBFhprADc/

Գյումրիում մեկնարկել է «Ազգագրական-բանագիտական ընթերցումներ» միջազգային 6-րդ գիտաժողովը ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում մեկնարկել է «Ազգագրական-բանագիտական ընթերցումներ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը։ Այս տար...

Photos from ERNA-European Researchers' Night in Armenia's post 14/08/2026

Հետևեք ERNA-European Researchers' Night in Armenia էջին նորությունների համար 👇

Photos from ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ/IGS Armenian NAS's post 13/08/2026

🌍 Ցանկանո՞ւմ ես ուսումնասիրել Երկրի կառուցվածքը, երկրաբանական գործընթացները և Հայաստանի օգտակար հանածոները:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է ընդունելություն «ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» մագիստրոսական կրթական ծրագրի համար։
📌 Ծրագիրը ՔԵԶ ՀԱՄԱՐ է, եթե ցանկանում ես՝
🔹 ուսումնասիրել Երկրի կառուցվածքը, երկրաբանական գործընթացներն ու բնական ռեսուրսները,
🔹 տիրապետել երկրաբանական հետազոտությունների ժամանակակից մեթոդներին,
🔹 մասնակցել դաշտային աշխատանքների և իրական գիտահետազոտական նախագծերի,
🔹 աշխատել երկրաբանության, հանքային ռեսուրսների, երկրաբանական վտանգների և հարակից ոլորտներում,
🔹 շարունակել գիտական և մասնագիտական կարիերադ Հայաստանում կամ արտերկրում։
Ծրագրի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
✅ Ուսուցում գիտական միջավայրում՝ "Երկրաբանական գիտությունների ինստիտուտ" ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետների մասնակցությամբ
✅ Տեսական գիտելիքի և գործնական աշխատանքի համադրում
✅ Դաշտային ուսուցում և երկրաբանական արշավներ Հայաստանի տարբեր շրջաններում
✅ Ժամանակակից երկրաբանական, երկրաֆիզիկական և GIS մեթոդների կիրառում
✅ Մասնակցություն իրական գիտահետազոտական նախագծերի և տվյալների վերլուծության աշխատանքների
✅ Մագիստրոսական աշխատանքի իրականացում փորձառու գիտնականների ղեկավարությամբ
✅ Հնարավորություն ներգրավվելու գիտաժողովների, հետազոտական ծրագրերի և միջազգային համագործակցությունների մեջ
✅ Erasmus+ ծրագրի շրջանակներում եվրոպական բուհերում ուսումնառության և շարժունության հնարավորություն
✅ Կարիերայի հնարավորություններ՝ գիտահետազոտական ինստիտուտներում, պետական կառույցներում, երկրաբանական, հանքարդյունաբերական, բնապահպանական և խորհրդատվական կազմակերպություններում
🧭 Երկրաբանությունը միայն ապարների ուսումնասիրություն չէ։
Այն Երկրի անցյալը հասկանալու, նրա ռեսուրսները գնահատելու և բնական վտանգներին ավելի պատրաստ լինելու գիտությունն է։
📌 Դիմելու վերջնաժամկետ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19։
📖 Ծրագրի նկարագիրը՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կայքում
📌 ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Դիմելու համար կա 2 ձևաչափ՝ առկա կամ առցանց։
📍 Երևան, Մարշալ Բաղրամյան 24 Դ, 2-րդ հարկ, 2.4 սենյակ
📞 (010) 52 48 12
📞 (060) 27 06 06
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն․ այստեղ գիտությունը դառնում է մասնագիտություն։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


24, Marshall Baghramian Avenue
Yerevan
0019

Opening Hours

Monday 09:00 - 06:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00