ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

Share

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պաշտոնական էջ

Ֆակուլտետում գործող կրթական ծրագրերն են՝
Բակալավր
• Աշխարհագրություն
• Երկրաբանություն
• Սերվիս
• Քարտեզագրություն և կադաստրային գործ

Մագիստրատուրա
• Երկրաֆիզիկա, ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն
• Զբոսաշրջություն/Կայուն զբոսաշրջություն
• Սերվիս
• Հասարակական աշխարհագրություն
• Ջրաօդերևութաբանություն
• Քարտեզագրություն և կադաստրային գործ
• Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբ

17/08/2026

👷🏻⛰️«ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԻ ԴՊՐՈՑ» — ՆՈՐ ԽՄԲԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը և «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» համատեղ հայտարարում են «Պատանի երկրաբանի դպրոց»-ի նոր խմբի ընդունելություն։

Ծրագիրը նախատեսված է երկրաբանությամբ, բնագիտությամբ և Երկրի կառուցվածքով հետաքրքրված պատանիների համար։

Դպրոցի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերելու տեսական և գործնական գիտելիքներ, մասնակցելու դաշտային ուսումնասիրությունների և ծանոթանալու երկրաբանի մասնագիտության առանձնահատկություններին։

Հայտերն արդեն բացված են։

📌 Գրանցման հղումը՝ ստորև

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdc0ircbuA4kVdeSTvBQUjUHyEr5v8-weB-BSODq0XHPajAQg/viewform

Սիրով սպասում ենք բոլորին։ 💙

Photos from ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ's post 01/08/2026

Հայաստանի և Վրաստանի գեոզաբոսաշրջային ռեսուրսների ուսումնասիրություն եվրոպական գործընկերների ուղեկցությամբ

Վիեշգրադյան միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գեոժառանգության գույքագրում, էլեկտրոնային ուղեցույց և բջջային հավելված կայուն զբոսաշրջության համար (Հայաստան և Վրաստան)» վերնագրով միջազգային նախագծի շրջանակներում ս/թ հուլիսի 27-31-ը Հայաստան և Վրաստան էին այցելել նախագծի մասնակից բուհի՝ Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան) գործընկերները՝ պրոֆեսորներ Քրիստոֆ Լաբուսը և Մալգոժատա Լաբուսը։ Նրանք հուլիսի 27-ից 29-ը եղան Հայաստանում, իսկ հուլիսի 30-ից 31-ը Վրաստանում։

Այցի նպատակն էր վերջնականորեն մշակել գեոժառանգության օբյեկտների զբոսաշրջային նկարագրության մեթոդաբանական շրջանակները և իրականացնել դաշտային ուսումանասիրություններ՝ նախապես ընտրված օբյեկտների վերաբերյալ։

Այցի առաջին հատվածի գիտատեսական աշխատանքները կազմակերպվեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, որին մասնակցեցին ինչպես լեհ պրոֆեսորները, այնպես էլ նախագծի ղեկավար դոցենտ Գոռ Ալեքսանյանը և Սերվիսի ամբիոնի վարիչ դոցենտ Սեյրան Սուվարյանը, ինչպես նաև նախագծի գործընկեր Վրաստանի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Նոդար Պոպորաձեն և դոցենտ Օլգա Սեսկուրիան։

Այցի դաշտային հետազոտական հատվածը սկսվեց հուլիսի 28-ից և տևեց մինչև հուլիսի 31-ը։ Այս ընթացքում մասնակիցներն այցելեցին Հայաստանի և Վրաստանի գեոժառանգության օբյեկտներ, մշակված մեթոդանական շրջանակի հիման վրա հավաքեցին անհրաժեշտ տեղեկույթը և ծանոթացան տարածաշրջանում գեոզբոսաշրջության զարգացման ներուժին, խնդիրներին և զարգացման հեռանկարներին։

Այցի ընթացքում քննարկվեցին նաև նախագծի իրականացման հետագա քայլերը, գործողությունները և վերջնաժամկետները, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր։

Ծրագրի մանրամասները՝ https://www.geoheritagest.com/։


Study of the Geotourism Resources of Armenia and Georgia with the Participation of European Partners

Within the framework of the international project entitled “Geoheritage Inventory, E-Guide, and Mobile App for Sustainable Tourism (Armenia & Georgia)," funded by the International Visegrad Fund, representatives of the project partner institution, the Silesian University of Technology (Poland), Professors Krzysztof Labus and Małgorzata Labus, visited Armenia and Georgia from July 27 to 31. The delegation stayed in Armenia from July 27 to 29 and in Georgia from July 30 to 31.

The purpose of the visit was to finalize the methodological framework for the tourism-oriented description of geoheritage sites and to conduct field studies of the selected geoheritage sites.

The theoretical and methodological part of the visit was organized at the Faculty of Geography and Geology of Yerevan State University (YSU). It was attended by the Polish professors, the project coordinator, Associate Professor Gor Aleksanyan, the Head of the Chair of Service, Associate Professor Seyran Suvaryan, as well as the representatives of Georgian Technical University (GTU), Professor Nodar Poporadze and Associate Professor Olga Seskuria.

The fieldwork component of the visit began on July 28 and continued until July 31. During this period, the participants visited a number of geoheritage sites in Armenia and Georgia. Based on the developed methodological framework, they collected the necessary field data and get acquainted the region's potential, challenges, and future prospects for geotourism development.

During the visit, the participants also discussed the next stages of the project's implementation, planned activities and deadlines, as well as other organizational issues.

Project details are available here։ https://www.geoheritagest.com/

Изучение геотуристических ресурсов Армении и Грузии при участии европейских партнёров

В рамках международного проекта «Инвентаризация геонаследия, электронный путеводитель и мобильное приложение для устойчивого туризма (Армения и Грузия)», финансируемого Международным Вишеградским фондом, с 27 по 31 июля Армению и Грузию посетили представители университета-партнёра проекта Силезского технологического университета (Польша), профессора Кшиштоф Лабус и Малгожата Лабус. С 27 по 29 июля они находились в Армении, а с 30 по 31 июля в Грузии.

Целью визита было окончательное согласование методологических подходов к туристическому описанию объектов геонаследия, а также проведение полевых исследований ранее отобранных объектов.

Научно-методическая часть визита была организована на факультете географии и геологии Ереванского государственного университета (ЕГУ). В работе приняли участие польские профессора, координатор проекта, доцент Гор Алексанян, заведующий кафедрой сервиса, доцент Сейран Суварян, а также представители Грузинского технического университета (ГТУ) профессор Нодар Попорадзе и доцент Ольга Сескурия.

Полевой этап исследований начался 28 июля и продолжался до 31 июля. В этот период участники посетили объекты геонаследия Армении и Грузии, собрали необходимую полевую информацию на основе разработанной методологической рамки, а также ознакомились с потенциалом, существующими проблемами и перспективами развития геотуризма в регионе.

В ходе визита были также обсуждены последующие этапы реализации проекта, запланированные мероприятия и сроки их выполнения, а также другие организационные вопросы.

Подробности программы: https://www.geoheritagest.com/.

Photos from ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ's post 30/07/2026

📍Sevan Startup Summit 2026-ի շրջանակում Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան Գոռ Ալեքսանյանը մասնակցել է «Նորարարությունն ու ՏՏ-ն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում․ պահանջարկը և առաջարկը տեղական շուկայում» թեմայով պանելային քննարկմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում նորարարական լուծումների կիրառմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների դերին, միջոլորտային համագործակցության զարգացմանը, ստարտափների ներուժին, ինչպես նաև ոլորտում քաղաքականության և ներդրումային միջավայրի ձևավորմանը։

Միջոցառման ավարտին անցկացվեց նաև «Mining and IT in the World» ինտերակտիվ առցանց հարցում (quiz), որի ընթացքում մասնակիցները քննարկեցին և գնահատեցին հանքարդյունաբերության ու ՏՏ ոլորտների համաշխարհային զարգացման միտումները։

#ԵՊՀ #ԱշխարհագրությանԵվԵրկրաբանությանՖակուլտետ Innovation IT PanelDiscussion

28/07/2026

Syunik TV / Սյունիք ՀԸ-ի անդրադարձը «GeoMap-Camp» ամառային ճամբարին 🧭👷🏻

Photos from ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ's post 27/07/2026

GeoMap-Camp /Օր 4/ Հավաստագրերի հանձնում 🧭👷🏻

Photos from ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ's post 26/07/2026

GeoMap - Camp / Օր 3 / Երթուղիների փուլ👷🏻⛰️

26/07/2026

🤝Եվ այսպես,Կապանի Լեռնահարստացման Կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը տալիս է ցանկալի պտուղները։

«GEO MAP-CAMP. քարտեզագրելով Սյունիքի ապագան» եռօրյա նախագիծն արդեն իրականություն է։

Մանրամասները՝ տեսանյութում 📹

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ալեք Մանուկյան 1
Yerevan

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00