Gor Karapetyan

Gor Karapetyan

Share

Էջում կիսվում եմ բիզնեսի, կրթության, հաջողության և ընդհանրապես կյանքի մասին նյութերով։

26/07/2024

McKinsey-ի կայքում հրապարակված "What’s your superpower"? հոդվածում առաջ է մղվում այն գաղափարը, որ շատ ընկերությունների հաջողության գաղտնիքը կայանում է նրանց հատուկ «գերուժի»՝ «ինստիտուցիոնալ կարողության» մեջ՝ այն եզակի կարողությունը, որը թույլ է տալիս ինչ-որ բան անել շատ ավելի լավ, քան մրցակիցները։

Սա ուղղակի ուժեղ կողմ կամ հմտություն չէ, այլ խորը արմատավորված համակարգ է, որը թափանցում է ամբողջ կազմակերպություն՝ սկսած նրա ռազմավարությունից և մշակույթից մինչև գործընթացներն ու տեխնոլոգիաները։

Այս վեկտորը ցույց է տալիս, թե որ ուղղությամբ է ընկերությունը ներդնում իր ռեսուրսները և որտեղ է կենտրոնացնում իր ջանքերը՝ մրցակցային առավելություն ստանալու համար։

Ինչու՞ է դա անհրաժեշտ։

Ինստիտուցիոնալ կարողությունը ձեր գերուժն է, որը ձեզ առանձնացնում է մյուսներից և ձեզ մրցակցային առավելություն է տալիս։ Սա այն է, ինչը թույլ է տալիս ոչ միայն գոյատևել շուկայում, այլև բարգավաճել և աճել՝ նույնիսկ կոշտ մրցակցության պայմաններում։

Ինչպե՞ս ստեղծել սեփական գերուժը

McKinsey-ը առաջարկում է վեց հիմնական տարրեր, այլ կերպ՝ V․E․C․T․O․R․ , մոտեցումը, որը ներառում է.

Տեսլական (Vision)
Սահմանեք հստակ տեսլական, թե ինչպես է ձեր ինստիտուցիոնալ կարողությունը ստեղծելու արժեք և առավելություն ձեր բիզնեսի համար։

Աշխատակիցներ (Employees)
Ներգրավեք և զարգացրեք տաղանդավոր աշխատակիցների, ովքեր կկիսեն ձեր տեսլականը և կնպաստեն դրա իրականացմանը։

Մշակույթ (Culture)
Ձևավորեք կորպորատիվ մշակույթ, որը խրախուսում է նորարարությունը, համագործակցությունը և շարունակական կատարելագործումը։

Տեխնոլոգիաներ (Technology)
Օգտագործեք տեխնոլոգիական լուծումներ՝ ձեր ինստիտուցիոնալ կարողությունը ավելի արդյունավետ և արդիական դարձնելու համար։

Կառուցվածք (Organizational structure)
Ստեղծեք ճկուն և հարմարվող կազմակերպչական կառուցվածք, որը կարող է արագ արձագանքել փոփոխվող շուկայական պայմաններին։

Կանոնավոր գործընթացներ (Routines)
Մշակեք կանոնավոր գործընթացներ և համակարգեր, որոնք կապահովեն ձեր ինստիտուցիոնալ կարողության հետևողական կիրառումը և զարգացումը։

«Գերուժերի» օրինակներ

* Amazon ՝ անգերազանցելի լոգիստիկա և հաճախորդների սպասարկում
* Apple՝ նորարարական դիզայն և մարքեթինգ
* Google՝ առաջատար տեխնոլոգիաներ և տվյալների վերլուծություն

«Ինստիտուցիոնալ կարողության» ստեղծումը ոչ թե սպրինտ է, այլ մարաթոն։ Սա պահանջում է ժամանակ, ջանք և հետևողականություն։ Բայց եթե պատրաստ եք ներդրումներ կատարել դրանում, կկարողանաք ստեղծել գերուժ, որը ձեր բիզնեսը նոր մակարդակի կբարձրացնի։

09/07/2024

✅ Բիզնես լանչ
✅ Քայլարշավ
✅ Նեթվորքինգ
✅ Մաստերկլաս

LinkedIn Local Yerevan-ը շարունակում է ստանդարտից դուրս բիզնես նեթվորքինգ միջոցառումների շարքը՝ այս անգամ քայլարշավի տեսքով։

Համաշխարհային ծրագրային ապահովման և խորհրդատվական ընկերության Synergy International Systems ընկերության գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հետ քայլելու ենք դեպի Գոշ։

Քայլարշավի ընթացքում ունենալու ենք ոլորտի լավագույն փորձի փոխանակում «Միջազգային բիզնեսն ու նեթվորքինգը» թեմայի շուրջ։

Որպես քայլարշավի գիդ հանդես է գալու LinkedIn Local Yerevan-ի համակազմակերպիչ, Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր և տնօրեն Գոռ Կարապետյանը։

Իսկ հագեցած օրվա վերջում համտեսելու ենք Հնոցիի համեղ ուտեստները։

Գոշ, Տավուշի մարզ
Հուլիսի 13, 08:00
Շահումյան պուրակ՝ Կամար բիզնես կենտրոնի դիմացից
Ուղևորափոխադրումը կատարվում է մեր կողմից։

Նաիրի Ինշուրանսը միացել է քայլարշավին՝ ապահովագրելով բոլոր մասնակիցներին դժբախտ պատահարներից։

Տոմսերի արժեքը 18000 դրամ
Մասնակցելու համար գրանցվել՝
https://forms.gle/2KGSKPm57sijzE2M9

08/07/2024

Բիզնեսդ քաոսի՞ մեջ է։ 🤯

Օպերացիոն գործառնություններից գլուխ չե՞ս հանում։ 🥴

Ուրեմն, էս հայտարարությունը քեզ համար ա։ 😎

📢 Հուլիսի 10-ին, ժամը 19:00-ին Simple Business Academy-ում տեղի է ունենալու բաց թրեյնինգ՝ «Կառավարման համակարգի ներդրում բիզնեսում» թեմայով։ 📈

🎤 Մեր սփիքերը՝ Հայկ Մարգարյանը, Executive Online Business Campus-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն Է։ Իր 15 տարվա փորձով, բիզնեսի ավտոմատացման գիտակ Հայկը մեզ կսովորեցնի՝

Ինչպե՞ս կառավարել բիզնես պրոցեսները։ ⚙️

Որո՞նք են բիզնեսի հիմնական ֆունկցիաները։ 🧐

Ինչպե՞ս բիզնեսում արդյունավետ կառավարման համակարգ ներդնել ։ 🧠

Հիմնադի՛ր, տնօրե՛ն, մենեջե՛ր, էս թրեյնինգը քեզ համար ա։ 💪

🎁 Բոնուս։ Թրեյնինգի վերջում քեզ կսպասի նվեր։ 🤫

Մի՛ բաց թող էս հնարավորությունը։ 😉

Գրանցումը դեռ բաց է՝

https://bit.ly/SimpleBusinessAcademy

07/06/2024

YELAKET -ն անդրադարձել է վաղը Գյումրիում կայանալիք շնորհանդեսին․

«Շարունակ հանդիպումներ ունենալով տարբեր մարդկանց հետ` գրի եմ առել ամեն մի միտք, խնդիրներ կամ հաջողություններ, որոնցով անցել են մարդիկ և այդ ճանապարհին գտել կամ ստեղծել ամենակարևորը` նպատակը ինչ որ բան փոխելու և ակտիվ գործողություններ դեպի այդ նպատակը։ Այս ամենը լրացնում էր իմ «ProԱկտիվ առաջնորդը» գրքի մանրակերտը։ Ուստի գրքում տեղ գտած պատմություններն ամբողջությամբ իրական են ու այդ մարդիկ հենց հիմա ապրում են իմ ու քո կողքին։ Ինչպես կփաստեի`շատերը մեկնարկում են, որոշները շարունակում, միայն քչերն են ավարտում»

Նյութն՝ ամբողջությամբ քոմենթում։

Կկայանա Business YereFun նեթվորքինգ իրադարձությունը - How2B 17/05/2024

How2B - Business and Tech Media—ի անդրադարձը Business YereFun միջոցառմանը:

Ի դեպ միջոցառման խոսնակները ներկայացնելու են բիզնես տրանսֆորմացիայի հիշարժան քեյսեր՝ ընդգծելով բիզնեսի հիմնական այս գործառույթները

օպերացիոն մենեջմենթ
մարքեթինգ
ֆինանսներ
մարդկային ռեսուրսներ
վաճառք

Կկայանա Business YereFun նեթվորքինգ իրադարձությունը - How2B Հունիսի 14-ին Արարատ գոլֆի ակումբում տեղի է ունենալու Business YereFun ոչ ստանդարտ բիզնես նեթվորքինգ միջոցառումը, որն իր հարկի ներքո է հավաքելու բիզնես

Հայաստանում իրականացվեց «LinkedIn Local Yerevan» միջոցառումը | Հարցազրույց Գոռ Կարապետյանի հետ 14/04/2024

Հանրայինի հարցազրույցի շրջանակներում պատմեցի Լոս Անջելեսում և Երևանում արդեն կայացած LinkedIn Local Yerevan նեթվորքինգային միջոցառումների, ինչպես նաև հունիսի 14-ին կայանալիք -ի մասին:

Sona Grigoryan ջան շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։

Հայաստանում իրականացվեց «LinkedIn Local Yerevan» միջոցառումը | Հարցազրույց Գոռ Կարապետյանի հետ Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Facebook : https://www.facebook.com/lurer1tvTelegram : https://t.me/LurerH1Twitter : https://t...

Լուրերի անդրադարձը LinkedIn Local Yerevan միջոցառմանը 11/04/2024

Հ1-ի ԼՈՒՐԵՐ-ը ևս անդրադարձավ LinkedIn Local Yerevan -ին

Լուրերի անդրադարձը LinkedIn Local Yerevan միջոցառմանը LinkedIn Local Yerevan-ը արդեն իրականություն է։Այս գունեղ միջոցառումն իր շուրջ համախմբեց շուրջ 300 կայացած և հաջողակ գործարարների, թոփ մենեջերների։ Ամբողջո...

30/03/2024

Անկախ այս կյանքի հնարավոր ամենատարբեր ալիքների ուժգնությունից եթե տեսադաշտից չենք կորցնում ՆՐԱՆ, ապա կարողանում ենք քայլել այնպիսի բարդ իրավիճակների վրայով, ինչի մեջ ուրիշները սովորաբար խեղդվում են։

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։

15/03/2024

Գրանցվի՛ր Career City Fest -ին մինչեւ մարտի 21-ն ու մասնակցի՛ր խաղարկությանը 🎁 Բոլոր այն մասնակիցները, ովքեր կգրանցվեն փառատոնին մինչեւ նշված օրը, հնարավորություն կունենան մասնակցել խաղարկությանն ու հաղթել անակնկալ -ն ու «Հաջողության թաքնված կողմը» գիրքը՝ մակագրված 😎։ ✨ Քեզ մնում է միայն գրանցվե՛լ միջոցառմանն ու սպասել։ Խաղարկության արդյունքները կամփոփվեն մարտի 21-ին՝ Career City Fest 2K24-ի տելեգրամյան ալիքում։ Ծրագիրը պատահականության սկզբունքով կընտրի մեկ մասնակցի, ով էլ կդառնա խաղարկության հաղթողը։ Հղումը՝ https://t.me/careercityfest 🖇Շտապի՛ր գրանցվել ու միգուցե հենց Դու լինես այդ հաջողակը՝ https://bit.ly/CCF2K24_REG Միջոցառումը տեղի կունենա՝ ⏳ Ապրիլի 27-28-ին 📍 Meridian Expo & Event Center-ում (Ոսկերիչների1)

11/03/2024

Anna Baroyan-ի հետ շատ տարբերվող, անկեղծ ու մտերմիկ զրույց ունեցանք, հետաքրքիր կլինի նաև ձեր կարծիքը լսել…

Հղումը՝ քոմենթում։

29/02/2024

Armenia TV-ի եթերում տեղի ունեցավ իմ նոր «Proակտիվ Առաջնորդը» գրքի հեռուստաշնորհանդեսը, որը Newmag հրատարակչության հետ համատեղ երկարատև աշխատանքի արդյունք է։ Գրքի գլխավոր գործընկերը VTB BANK (ARMENIA) բանկն է։

Եթերում գրքի մասին իրենց կարծիքը հայտնեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Nare Tatevosyan -ն ու ՎՏԲ-Հայաստան Բանկի Հանրային կապերի գծով մենեջեր Гаяне Арутюнян-ը, ինչպես նաև իմ գործարար, իմ լավ ընկեր Varuj Babaxanyan-ը։

Հեռուստաշնորհանդեսի տեսագրությունը՝ քոմենթում։

23/02/2024

Կարծում եմ՝ մեր լրջագույն խնդիրներից մեկն առաջնորդության ու ռոլ մոդելների պակասն է գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև դպրոց, ԲՈՒՀ-երից մինչև բիզնես, բանակից մինչև եկեղեցի։

Միայն մեզ մոտ չէ․ ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի մի հարցման՝ հարցվածների 86 տոկոսը համաձայն է, որ այսօր աշխարհում առաջնորդության ճգնաժամ է։

#Թարմուղեղով MMonica Mamianի հետ զրուցել ենք առաջնորդության, իմ նոր գրքի, NNewmagի կողմից կազմակերպված Bookfest-ի և այլ թեմաների մասին։

ԳԳործարար Ալիք FM106.5

Տեսագրությունը՝ քոմենթում։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Yerevan