Աղ․Խանջյանի անվան հ 53 դպրոց

Աղ․Խանջյանի անվան հ 53  դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Աղ․Խանջյանի անվան հ 53 դպրոց, Elementary School, Տիգրան Մեծի 26Ա, Yerevan.

Photos from Աղ․Խանջյանի անվան հ 53  դպրոց's post 02/06/2026

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանում /Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality/ անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստը, որին մասնակցեցին 9-րդ դասարանի 64 աշակերտներ՝ մեկ օրով ստանձնելով Երևան քաղաքի ավագանու անդամների դերը։
Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը։ Նախապես ներկայացված 78 զեկույցներից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ընտրվել էին լավագույն հինգը։
Հպարտությամբ նշենք, որ ընտրված լավագույն զեկույցների թվում էր նաև մեր դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ռուզաննա Բաղդասարյանի աշխատանքը։
Ավագանու հաստատմանը ներկայացված բոլոր զեկույցները, որոնք վերաբերում էին թմրամիջոցների օգտագործման և տարածման կանխարգելմանը, երեխաների ձայնը լսելի դարձնելուն, աղբահանության, թափառող շների, ինչպես նաև շենքերի աղտոտվածության խնդիրներին, արժանացան հավանության և հաստատվեցին։
Շնորհավորում ենք Ռուզաննային՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Photos from Աղ․Խանջյանի անվան հ 53  դպրոց's post 02/06/2026

📚🇦🇲 Ավարտական քննություն
9-րդ դասարան
Առարկա՝ Հայոց լեզու
🗓️ 02.06.2026
Մաղթում ենք բոլոր շրջանավարտներին վստահություն, կենտրոնացում և հաջողություն քննությանը։ Թող ձեր գիտելիքները և աշխատասիրությունը բերեն բարձր արդյունքներ։ ✨
#ԱվարտականՔննություն #ՀայոցԼեզու #9րդԴասարան

01/06/2026

💚🤍Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, 1-ին «Ա» դասարանի փոքրիկ սովորողների համար դարձավ անմոռանալի և հագեցած տոնական օր։
Իրենց դասվարի ուղեկցությամբ նրանք այցելեցին Ավետիք Իսահակյանի անվան գրադարան, որտեղ նրանց սպասում էին հետաքրքիր և ուսուցողական միջոցառումներ։ Փոքրիկները լսեցին հեքիաթներ, դիտեցին ուսուցողական մուլտֆիլմեր, նկարեցին գունավոր մատիտներով, երգեցին:
Այցի ընթացքում երեխաները ստացան բազմաթիվ դրական հույզեր, նոր գիտելիքներ և գեղեցիկ տպավորություններ։ Օրվա ավարտին գրադարանը փոքրիկ հյուրերին հաճելի անակնկալ էր պատրաստել՝ յուրաքանչյուրին նվիրելով գիրք։
Շնորհավորում ենք բոլոր երեխաներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով անհոգ մանկություն, պայծառ ժպիտներ, առողջություն և բազմաթիվ հաջողություններ։🤍💚
1Ա դասարանի դասվար՝ Նարինե Խաչատրյան

28/05/2026

Շնորհավո՛ր Մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը 🇦🇲
1918 թվականի մայիսի 28-ը դարձավ հայ ժողովրդի նոր հաղթանակի, անկախ պետականության վերածննդի և ազգային միասնականության խորհրդանիշը։
Այս պատմական օրը մեզ հիշեցնում է, որ հավատքով, կամքով ու միասնականությամբ կարող ենք հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն։
Թող այս տոնը բոլորիս համար լինի հպարտության, խաղաղության և հայրենասիրության նոր ուժի աղբյուր:
#Մայիս28 #ՀայաստանիԱռաջինՀանրապետություն #Անկախություն 🇦🇲

26/05/2026

Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։
🔸Փուլ առաջին
Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։
Արտոնություններից կարող են օգտվել․
✅տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
✅տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
✅ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող համապատասխան խմբերի երեխաները:
✅տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները
🔸Փուլ երկրորդ
Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։
🔸Փուլ երրորդ
Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։
Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵
🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Տիգրան Մեծի 26Ա
Yerevan
0018