20/11/2024
Այսօր լույս է տեսել JavaScript Ultimate Edition գիրքը: Սա հրաշալի հնարավորություն է շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր այս կամ այն չափով օժանդակել են ինձ համար կարևոր այս նախագծին:
✨ առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ոսկան Երևանցի» տպագրատան բարեհամբույր և սիրալիր աշխատակիցներին` իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի, հարգալից մոտեցման, ջանասիրության և աջակցության համար: Վստահաբար իմ բոլոր հետագա գրքերը կտպագրվեն այս նույն տպարանում:
✨ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Picsart Academy -ի մարկետինգի թիմին, ի դեմս Հայկ Սահակյանի, ով իր աջակցությամբ ու խորհուրդներով օգնեց նախագծի կայացմանը.
Շնորհակալություն Էդգար Ստեփանյանին, ով վիզուալացրեց այս նախագիծը` մեզ պարգևելով այս գեղեցիկ շապիկը ✨
Եվ իհարկե շնորհակալություն ընթերցողների այն մեծ բանակին, ովքեր իրենց բարի խոսքով և առողջ քննադատությամբ օգնում են ինձ նպաստել հայերեն ՏՏ դիսկուրսի զարգացմանը: ❤️
18/10/2024
Սիրելի ընկերներ, JavaScript Ultimate-ը լույս կտեսնի նոյեմբերին: Առաջին 50 նախապատվերի դեպքում, նվիրելու ենք նաև React,Next.js գիրքը 💛
Մանրամասների համար` գրել անձնական նամակ 🔥
13/10/2024
great news are on the way
11/09/2024
React.js, Next գիրքը մոտ 700 էջ ծավալով, ներառում է JavaScript-ի վերաբերյալ մի շարք խորացված թեմաներ, ինչպես նաև React. Redux և Next.js տեխնոլոգիաների ուսուցում, պրակտիկ օրինակներ, հարցազրույցային հարցեր և այլն:
Պատվիրելու համար գրեք անձնական նամակ: ✨
27/08/2024
Այսօր React/Next գրքի նախապատվերի վերջին օրն է ✅ Պատվիրեք գիրքն այսօր և ստացեք 7000 դրամ զեղչ
https://bit.ly/rn-po
07/08/2024
Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների (ACT) քոլեջի կրթական խորհրդի անդամ է Արմեն Մարջինյանը: Որպես JavaScript Engineer՝ նա օգտագործում է իր գիտելիքներն ու փորձը՝ ստեղծելու դինամիկ վեբ հավելվածներ, որոնք միտված են որակյալ փորձառություն բերել օգտատերերին:👨💻
Որպես անկախ դասախոս, բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ` Արմենը նաև հաճույք է ստանում իր փորձառությունն ու գիտելիքը կիսել մյուսների հետ: Նա հեղինակել է առաջին հայերեն մասնագիտական գրքերը JavaScript-ի, React.js-ի, Next.js-ի մասին, և այժմ աշխատում է նոր գրքի՝ Node.js-ի վրա: Նրա ղեկավարմամբ են անցկացվել JavaScript-ի և հարակից տեխնոլոգիաների վերաբերյալ բազմաթիվ դասընթացներ և սեմինարներ, որոնք օգնել են հարյուրավոր ուսանողների և մասնագետների` սովորել և բարելավել իրենց հմտությունները վեբ ծրագրավորման դաշտում:🚀
Ներգրավվելով ACT քոլեջի կրթական խորհրդում՝ Արմեն Մարջինյանը հնարավորություն կտա մեր ուսանողներին՝ բարձր նշաձողի վրա դնել ոչ միայն վեբ ծրագրավորման, այլև ֆունդամենտալ համակարգչային գիտության ամենատարբեր ճյուղերի վերաբերյալ նրանց գիտելիքները:📈
Հետևեք մեզ սոցիալական հարթակներում՝ ACT քոլեջի կրթական խորհրդի մյուս անդամներին ևս ճանաչելու համար։🧡☺️
31/07/2024
Կատարիր նախապատվեր, ստացիր 7000դրամ զեղչ💜 https://bit.ly/rn-po