03/08/2026
✨ Սպասում էի՞ք։ ✈️📢 Մեկնարկում է PilotX Armenia ավիացիայի հիմունքների կրթական ծրագրի նոր խումբը՝ 25.08.2026թ.-ից։
Ծրագրի ընթացքում Դուք՝
✈️ կստանաք ավիացիայի հիմունքների առաջնային գիտելիքներ,
🛩 կմասնակցեք գործնական այցի փոքր ավիացիայի օդանավակայան,
👨✈️ կհանդիպեք գործող օդաչուների և ավիացիոն մասնագետների հետ,
🔥 հնարավորություն կունենաք որպես հյուր մասնակցելու մինչև 20 րոպե տևողությամբ ոչ կոմերցիոն թռիչքի։
⚠️ Մասնակցային տեղերը խիստ սահմանափակ են։ Նախորդ խմբերում գրանցումը փակվել է նախատեսված ժամկետից շուտ, ուստի խորհուրդ ենք տալիս չհետաձգել Ձեր տեղի ամրագրումը։
👇 Գրեք մեզ անձնական հաղորդագրությամբ կամ թողեք մեկնաբանություն, և մենք կուղարկենք գրանցման հղումը։
💙✈️
27/07/2026
✈️Երազանքից դեպի երկինք 💙From Dream to Sky ✈️
PilotX Armenia-ում մենք հավատում ենք, որ ավիացիան պետք է ոչ միայն սովորել, այլև զգալ։ Ավիացիայի հիմունքներ ճանաչողական դասընթացի ավարտին մեր սաները հնարավորություն են ստանում մասնակցելու ոչ կոմերցիոն ճանաչողական թռիչքի՝ փորձառու օդաչուների ուղեկցությամբ։
✈️Առաջին վերելքը, ✈️առաջին հայացքը և զգացողությունը, որ երկինքն այլևս հեռու չէ…
✨ From Dream to Sky.
Որովհետև յուրաքանչյուր մեծ ճանապարհ սկսվում է մեկ որոշումից, մեկ դասից և մեկ առաջին թռիչքից։
27/07/2026
✈️ Ամելիա Էրհարթ․ կինը, որը փոխեց ավիացիայի պատմությունը
1932 թվականին Ամելիա Էրհարթը դարձավ առաջին կինը, ով միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը ինքնաթիռով։ Այդ ժամանակ, երբ ավիացիան գրեթե ամբողջությամբ տղամարդկանց ոլորտ էր, նա ապացուցեց, որ երկինքը սահմաններ չի ճանաչում։
Էրհարթը ոչ միայն ռեկորդակիր օդաչու էր, այլև կանանց իրավունքների և ավիացիայում հավասար նարավորությունների ամենահայտնի պաշտպաններից մեկը։ Նրա համարձակությունն ու նվաճումները ճանապարհ բացեցին հազարավոր աղջիկների ու կանանց համար, ովքեր հետագայում ընտրեցին օդաչուի, ինժեների, ավիադիսպետչերի և ավիացիայի բազմաթիվ այլ մասնագիտություններ։
💙 PilotX Armenia-ում մենք հավատում ենք, որ ավիացիան բոլորի համար է։ Մեր դասերին ամեն հոսքում մասնակցում են նաև աղջիկներ, կանայք, ովքեր առաջին անգամ բացահայտում են ավիացիայի աշխարհը և կատարում իրենց առաջին քայլը դեպի երկինք։
Մեծ երազանքները հաճախ սկսվում են մեկ որոշումից, իսկ մեծ պատմությունները՝ առաջին թռիչքից։
✈️ From Dream to Sky
22/07/2026
✈️ 📢 PilotX Armenia-ի լրացուցիչ հոսքի բոլոր տեղերը զբաղեցված են։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հետաքրքրության և վստահության համար։ Այս անգամ ևս ստացել ենք մեծ թվով հայտեր, և խմբի համալրումն արդեն ավարտված է։
💙 Եթե չհասցրեցիք գրանցվել կամ միանալ այս հոսքին, մի՛ անհանգստացեք. սա դեռ սկիզբն է։
Շատ շուտով կհայտարարենք հաջորդ հոսքի գրանցման մեկնարկի և PilotX Armenia-ի նոր հնարավորությունների մասին։
17/07/2026
✨ ✈️Որոշ երազանքներ սկսվում են մեկ որոշումից։
Մեր մասնակցի երազանքն էր ճանաչել ավիացիայի աշխարհը։ Այդ երազանքի առաջին քայլը դարձավ «Ավիացիայի հիմունքներ» ծրագրին մասնակցելը։ Իսկ երբ ծրագրի ընթացքում եկավ նրա ծննդյան օրը, լավագույն շնորհավորանքը հենց երկինքն էր։ 🎂✈️
Երբ գիտելիքը հանդիպում է երազանքին, ծնվում են պատմություններ, որոնք երկար են հիշվում։ Թող այս թռիչքը լինի միայն առաջինը՝ դեպի նոր բարձունքներ, նոր գիտելիքներ և մեծ նպատակներ։ 💙
15/07/2026
🎉 Հիանալի նորություն PilotX Armenia-ի դասընթացի մասնակիցների համար։ ✈️ «Ավիացիայի հիմունքներ» ոչ ֆորմալ կրթական-տեղեկատվական ծրագիրը այսուհետ երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից:
🎯 Սա նշանակում է, որ սահմանված պայմաններին համապատասխան՝ մասնակիցները կարող են օգտվել ուսման վճարի մինչև 100,000 դրամի հետվերադարձի հնարավորությունից։
📅 Առաջիկա դասընթացը՝ 23.07.2026 թ.
📩 Գրեք մեզ հաղորդագրությամբ կամ մեկնաբանությամբ, և մենք կուղարկենք դասընթացի ծրագիրը, մանրամասներն ու գրանցման հղումը։ ✈️
29/06/2026
✈️ 02.07.2026թ.-ին մեկնարկող PilotX Armenia խմբի գրանցումը փակ է՝ մասնակցային տեղերը լրացած են։ 🎉Բայց լավ նորություն ունենք 🎉
📅 Բաց է հաջորդ խմբի գրանցումը՝ 23.07.2026թ.-ից:
Ծրագրի ընթացքում Դուք՝
✈️ կստանաք ավիացիայի հիմունքների առաջնային գիտելիքներ,
🛩 կմասնակցեք գործնական այցի փոքր ավիացիայի օդանավակայան,
👨✈️ կհանդիպեք գործող օդաչուների և ավիացիոն մասնագետների հետ,
🔥 իսկ ծրագրի ավարտին օդանավի հրամանատարի որոշմամբ և գործող ավիացիոն կանոնների պահպանմամբ, մասնակիցները հնարավորություն կունենան որպես հյուր մասնակցելու մինչև 20 րոպե տևողությամբ ոչ կոմերցիոն թռիչքի։
⚠️ Նախորդ խմբի փորձը ցույց տվեց, որ տեղերը համալրվում են նախատեսված ժամկետից շուտ, ուստի խորհուրդ ենք տալիս չհետաձգել գրանցումն ու տեղի ամրագրումը։
👇 Գրեք մեզ կամ մեկնաբանություն թողեք և ստացեք գրանցման հղումը ✈️
19/06/2026
✈️💙 From Dream To Sky 💙✈️
Ասում են՝ երազանքները պետք են երազելու համար։ Մենք կարծում ենք՝ երազանքը պետք է ապրել։
Մեր կարգախոսը՝ «From Dream To Sky / Երազանքից դեպի երկինք ✈️», պարզապես խոսքեր չեն։ Դա այն ճանապարհն է, որը միասին անցնում ենք մեր մասնակիցների հետ՝ առաջին հետաքրքրությունից մինչև առաջին թռիչք։ 🌤️
«PilotX Armenia» տեղեկատվական - ծանոթացման ծրագրի ավարտին մեր սաները ոչ միայն առաջնային ծանոթացան ավիացիայի աշխարհին, ինքնաթիռների կառուցվածքին և թռիչքի հիմունքներին, այլև ապրեցին այն պահը, որի մասին շատերը միայն երազում են՝ ✈️ կատարեցին իրենց առաջին սիրողական թռիչքը փոքր ինքնաթիռով՝ փորձառու ինստրուկտորի ուղեկցությամբ։
Այդ մի քանի րոպեները օդում պարզապես թռիչք չէին։
Դրանք հաղթահարված վախեր էին, մանկության երազանքներ, ադրենալին, ազատության զգացում և մի հիշողություն, որը կմնա երկար տարիներ։ ☁️💫
Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք մարդկանց ավելի մոտեցնել ավիացիային և ցույց տալ, որ երկինքը շատ ավելի հասանելի է, քան թվում է։
🚀 From Dream To Sky.
Եվ սա միայն սկիզբն է։
✈️☁️💙
09/06/2026
✈️ Գրանցումները բաց են «PilotX Armenia» ավիացիոն կրթական-տեղեկատվական ծրագրի նոր խմբի համար։
Երբևէ երազե՞լ եք նստել օդաչուի խցիկում, հասկանալ թռիչքի գաղտնիքները և կատարել Ձեր առաջին իրական թռիչքը։
Ծրագրի ընթացքում Դուք՝
✅ Կծանոթանաք ավիացիայի հիմունքներին
✅ Կմասնակցեք 6 ինտենսիվ դասերի
✅ Կայցելեք փոքր ավիացիայի օդանավակայան
✅ Կհանդիպեք գործող օդաչուների և ավիացիոն մասնագետների
✅ Կկատարեք անհատական 20 րոպեանոց թռիչք Piper օդանավով՝ ինստրուկտորի հետ
✅ Կստանաք մասնակցության հավաստագիր
📅 Մեկնարկ՝ 02.07.2026: ⚠️ Տեղերը սահմանափակ են։
🚀 Սկսեք Ձեր առաջին քայլը դեպի ավիացիա այսօր։
👉 Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար գրեք մեզ անձնական հաղորդագրություն կամ մեկնաբանություններում նշեք ✈️
#Թռիչք