24/02/2026
ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ՝ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Մեր գրադարանը բուհական լավագույններից է (միայն համեստությունն է պատճառը, որ չենք ասում՝ լավագույնը), մասնագիտական եւ հանրամատչելի գրականության ահռելի պաշարներով, եւ անդադար համալրվող՝ ողջ տարվա ընթացքում: Այստեղ տանտիրուհու նախանձախնդրությամբ, ջերմությամբ ու հոգածությամբ են տեր կանգնում այս կարեւոր ժառանգությանը: Երջանկահիշատակ տիկին Զաքարյանի հիմնած «շկոլան» է, որ արժանիորեն շարունակում է այսօրվա տնօրեն Լիլիթ Վարդանյանը:
2008-ից, երբ հիմք դրվեց ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան տոնը այսպես նշելու հրաշալի ավանդույթին, գիտական գրադարանը միշտ, գեղեցիկ, չկրկնվող նախաձեռնություններով է հանդես գալիս: Երեկ բացառություն չէր:
Նվիրված գրքերը շատ էին, բայց հարկ ենք համարում անդրադառնալ դասագրքերին, որ նվիրեց Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը եւ լույս է տեսել ՌԶԳ-ի ՄԱՎԵՏԱ ծրագրի աջակցությամբ: Չէ որ ցանկացած կրթական հաստատության, կրթական ծրագրի գլխավոր բնութագրիչներից մեկը հենց դասագրքերով ապահովվածությունն է: Լավ դասագրքերով ապահովվածությունը:
Քրիստինա Կարապետյանի «Կաթնարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների լաբորատորիայի մասնագետի ձեռնարկը» դիտարկում է կաթի ընդունման եւ վերամշակման ընթացքում ֆիզիկաքիմիական եւ մանրէաբանական փորձաքննությունները կատարելու, անհրաժեշտ լուծույթների պատրաստման մեթոդները, սանիտարահիգիենիկ հսկողության կարգը: Անշուշտ, ձեռնարկը գործնական-կիրառական կարեւոր նշանակություն ունի եւ հրաշալի է, որ մեր ուսանողները միշտ ձեռքի տակ կունենան այս ուղենիշային գրքույկը:
Ծովինար Մելքոմ Մելքոմյանի եւ Մերուժան Զադայանի հեղինակած «Անասնաբուժություն մասնագիտության կրտսեր անասնաբույժ որակավորման ուսումնական ձեռնարկի» առաջին հատորը անգնահատելի է միջին մասնագիտական կրթություն ստացողների համար:
Իսկ ամենաշքեղ նվերը, թերեւս տնօրեն Լիլիթ Վարդանյանն էր արել հարազատ գրադարանին՝ Գյոթեի իտալական ճամփորդության մասին ուղեգրությունը:
Հրաշալի է, մնում է կարդանք…
23/02/2026
Տղերքը անցյալ չեն, նրանք մեզ սպասում են ապագայում․ Գիրք նվիրելու օրը յուրօրինակ էր ՀԱԱՀ գրադարանում
Գիրք նվիրելու օրը յուրօրինակ ու առինքնող էր ՀԱԱՀ գիտական գրադարանի գլխավոր ընթերցասրահում: Անշփոթելի: Հաստատապես այլեւս չմոռացվող:
Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Մերի Նաջարյանը նախաձեռնել էր հանդիպում գրքի երիտասարդ հեղինակաների՝ Նարե Հարությունյանի («Աշնան վերջին անվանականչը», հեղինակային հրատարակություն, «Զանգակ» հրատարակչություն, 102 էջ) եւ Մելսիդա Ավետիսյանի («Հրեշտակապետը. հավատա, կգամ», հեղինակային հրատարակություն, 130 էջ) հետ: Երկու գրքի ստեղծման հարցում հեղինակներին աջակցող-քաջալերողներից է եղել տիկին Նաջարյանը:
Երկու պարմանուհի՝ Սյունիքի եւ Սպիտակի արմատներով, որ ժամանակից շուտ մեծացան: 2020-ի համազգային ցավը անձնական դարձավ ու ամենօրյա փնտրտուք-որոնում էր այլեւս՝ ինչպե՞ս-որտե՞ղ անթեղել մորմոքը-ցավը․ վերքը, որ սպի չի դառնում: Եւ չի դառնալու։ Եւ կարոտը, որ ահագնանում է ու չի պարպվում․․․
Անափ սեր ու պատերազմ… այդքան անհամատեղելի եւ այլեւս անքակտելի իրարից: Եւ այլեւս անքակտելի է նաեւ սպասումը։
Եիտասարդ հեղինակների ազդեցիկ բառն ու անխառն հույզերը համակել էին բոլորին, ներառյալ պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանին, քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանին եւ գրադարանի տնօրեն Լիլիթ Վարդանյանին, որոնց՝ հեղինակներին, ինչպես նաեւ տիկին Նաջարյանին եւ գրադարանի հանրույթին ուղղված շնորհակալական խոսքը նույնպես հուզախառն էր։
18/02/2026
Հասարակական գիտությունների ամբիոնը գիտական գրադարանի հետ համատեղ Փետրվարի 19-ին՝ Գրքի տոնին նվիրված կազմակերպերպում է դաս «Խոսում են երիտասարդ հեղինակները» կարգախոսով։
Սիրով հրավիրում և սպասոմ ենք բոլոր նրանց, ովքեր արժեվորում և կարևորում են գիրքը։
Քանի որ Փետրվարի 19- ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է, որպես գիրք նվիրել օր ՀԱԱՀ գիտական գրադարան ակնկալում և սիրով սպասում է նվիրաբերվող գրքերի։
30/12/2025
Սիրելի գործընկերներ
Շնորհավորում նք գալիք ամանորն ու Սուրբ ծնունդը։
Թող 2026թ, լինի նոր հաղթանակների, ձեռքբերումների և նվաճումների տարի։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական գրադարանի կոլեկտիվ։
07/10/2025
Սիրելի գործընկերներ սրտանց շնորհավորում ենք մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։
Մաղթում ենք կորով և եռանդ Ձեր ամենօրյա աշխատանքում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական գրադարանի կոլեկտիվ։
01/09/2025
ՀԱԱՀ-ի գիտական գրադարանը շնորհավորում է նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ։
Մաղթում ենք մեզ բոլորիս հետաքրքիր և բեղուն ուսումնական տարի։
Թող այս ուսումնական տարին լինի նոր ձեռքբերումների,նվաճումների հետաքրքիր նախաձեռնությունների տարի։
Սիրով սպասում ենք Ձեզ ՀԱԱՀ-ի գիտական գրադարանում։
05/06/2025
Հուլիսի 4-ին ագրարային համալսարանի գիտական գրադարանի աշխատակիցները աշխատանքային շրջայցով եղան Հայաստանի ազգային գրադարանում
✅Շրջայցի ընթացքում ծանոթացանք գրադարանի ընթացիկ աշխատանքներին՝ մատուցվող ծառայությունների և ներքին գործառույթների ընթացքին։ Առանձնապես հետաքրքիր էր գրադարանի Տպագիր արտադրանքի վերականգնման բաժնում, որտեղ Ազգային գրադարանի մասնագետները ներկայացրին գրքերի, թերթերի և այլ տպագիր նյութերի վերականգնման աշխատանքների նրբություններն ու մասնագիտական առանձնահատկությունները։
✅Շրջայցն ավարտվեց ՀԱԳ The Museum of Printing / Գրատպության թանգարանում, որտեղ ՀԱԱՀ գիտական գրադարանի աշխատակիցները ծանոթացան հայ գրատպության հարուստ պատմությանը՝ սկսած նախահայրենի տպագրական կենտրոններից մինչև ժամանակակից զարգացման փուլերը։ Դիտեցինք թանգարանի մշտական ցուցադրությունը, արժեքավոր նմուշներ և գունեղ տպագրական օրինակներ։
✅Ագրարային համալսարանի կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում ազգային գրադարանին հյուրընկալման և փորձի փոխանակման նման հնարավորությունների ստեղծման համար։