25/06/2022
Եկել եմ էլի իմ պոստերով, բայց այս անգամ լրիվ այլ բանի ու այլ մարդու մասին: Վերջապես որոշել եմ պատմել այս հրաշք մարդու՝ Արփիի մասին, ով ինձ հետ հավասար արդյունք է տալիս արդեն մեկ տարուց ավել: 🥰
Երևի կհիշեք, որ մասնագետ էի փնտրում ինձ հետ համատեղ աշխատելու նպատակով: Միգուցե նաև հիշեք, թե ինչքան էին ինձ տխրեցնում իմ փնտրտուքները, քանի որ, ամեն նոր դիմող մասնագետի հետ բացահայտում էի հայաստանյան համալսարանների թերացումները կրթության հարցում, ինչպես նաև բացահայտում երտասարդների աշխատելու ցանկության ու ամբիցիաների բացակայությունը:
Մի անգամ, արդեն լրիվ հոգնած ու սպառված, մի ՙՙերեխայի՚՚ նամակ եմ բացում. Ասեցի.
—Լավ բալիկ ջան, արի տեսնեմ ինչ գիտես։ 🤣
Արի ու տես՝ այս ,«բալիկ ջանը» ընդունվել էր Ամերիկյան համալսարան ու էնքան լավ էր տիրապետում լեզվին, որ իր գալուց մի որոշ ժամանակ անց ես հասկացա, թե ինչ քիչ ու թույլ են գիտելիքներս ու որոշեցի նույնպես դիմել համալսարան։ 🥰Կարճ ասած Արփին ինձ ՙՙ պրինցիպի գցեց՚՚ զարգանալ որպես մասնագետ։ Ես անդադար սովորում եմ իրենից ու մեկ-մեկ թաքուն ամաչում, որ նա որոշ բաներ շատ ավելի լավ գիտի:
Հիմա ուզում եմ հպարտորեն ասել, որ ուսանողներից բացի կադրեր եմ կարողանում պատրաստել, ու այս մարդուկը այսուհետ ինձ հետ միասին հավասար դասավանդելու է կենտրոնում, ունենալու է սեփական ուսանողները ու ավարտողները:
Հ. Գ. Միակ թերությունն էնա, որ արդեն իրան էլ են շատ քաղցր բերում😭🤣