Երևանի հայ-հունական պետական քոլեջ

Երևանի հայ-հունական պետական քոլեջ

Share

#հայհունականքոլեջ
#ԵՀՀՊՔ
#hayhunakanqolej
#AGC

Էջի հարգելի' հետևորդ, ՀՀ պետական լեզուն հայերենն է. խնդրում ենք գրել հայատառ:

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը հիմնադրվել է 1943թ-ին՝ «Սննդի արդյունաբերության տեխնիկում» անվանումով:
16.09.2002 թ-ից ՀՀ ԿԳ նախարարի N 447-Մ հրամանով Երևանի « Սննդի արդյունաբերության տեխնիկում»-ն անվանվել է Երևանի սննդի արդյունաբերության պետական քոլեջ:
Իսկ 15.05.2

Photos from Երևանի հայ-հունական պետական քոլեջ's post 23/07/2026

Սույն թվականի հուլիսի 17–19-ը քոլեջի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները անգլերենի դասախոս Ա. Բաղդասարյանի ուղեկցությամբ մասնակցեցին eLogi Fest26 Summit ցուցահանդեսին։
Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել լոգիստիկայի և բեռնափոխադրումների ոլորտի զարգացման արդի միտումներին, միջազգային փորձին, նորարարական լուծումներին և առաջատար կազմակերպությունների գործունեությանը։ Ուսանողները շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացան ընկերությունների ծառայություններին, մասնակցեցին մասնագիտական քննարկումներին և անմիջական շփում ունեցան ոլորտի ներկայացուցիչների հետ։
Մասնակցությունը նպաստեց նրանց մասնագիտական գիտելիքների և աշխարհայացքի ընդլայնմանը, տեսական գիտելիքների գործնական կիրառմանը, ինչպես նաև ապագա մասնագիտական գործունեության վերաբերյալ առավել հստակ պատկերացումների ձևավորմանը։

#հայհունականքոլեջ #ԵՀՀՊՔ

22/07/2026

Ի գիտություն բոլոր դիմորդների և ծնողների։

Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։

Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։

Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 15-ը։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։

Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:

Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/100

14/07/2026

Սիրելի' դիմորդներ և ծնողներ,

Եթե այս տարվա ընդունելության նորարարական էլեկտրոնային դիմումի լրացման ընթացքում հանդիպում եք որևէ դժվարության, սիրով հրավիրում ենք այցելել քոլեջ։ Մեր ընդունելության տեխնիկական աջակցման անձնակազմը պատրաստ է սիրով աջակցել ձեզ, պատասխանել ձեր հարցերին և օգնել անցնել ընդունելության գործընթացը։

Սպասում ենք ձեզ մեր քոլեջում։

#հայհունականքոլեջ #ԵՀՀՊՔ

09/07/2026

Հարգելի' դիմորդներ և ծնողներ, ծանոթացեք ծնողների նույնականացման և ՄԿՈՒ հաստատություն դիմելու հերթական քայլերին։

#հայհունականքոլեջ #ԵՀՀՊՔ

Photos from Երևանի հայ-հունական պետական քոլեջ's post 09/07/2026

📢 Ուշադրություն, սիրելի´ դիմորդներ և ծնողներ ‼️

🛑Ձեզ ենք ներկայացնում քոլեջի Ներքին կարգապահական կանոնները👇

https://docs.google.com/document/d/1FTPxW8ZKUaP8ZCIwWRJ0N5bRO58bZrCh/edit?usp=drivesdk&ouid=106707879543058100818&rtpof=true&sd=true

🛑 Ուսանողների հետ կնքվող պայմանագիրը👇

https://docs.google.com/document/d/1bQvAxKHQcgP0ICABtLVekbwEUPC1NZp8/edit?usp=drivesdk&ouid=106707879543058100818&rtpof=true&sd=true

🛑Ինչպես նաև 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության անվճար և վճարովի տեղերը👇

Ընդունելության համար զանգահարել
+374 91 36 38 46 հեռախոսահամարով։

#հայհունականքոլեջ #ԵՀՀՊՔ

09/07/2026

Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է 2026 «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը։

#հայհունականքոլեջ #ԵՀՀՊՔ

08/07/2026

Ի գիտություն մեր դիմորդներին‼️

#հայհունականքոլեջ #ԵՀՀՊՔ

Photos from Երևանի հայ-հունական պետական քոլեջ's post 04/07/2026

Քոլեջում ավարտվեցին պետական որակավորման քննությունները։

Սիրելի' ուսանողներ,
Դուք հաջողությամբ անցել եք մասնագիտական գիտելիքների, փորձառության և ինքնազարգացման ճանապարհը` հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ և մարտահրավերներ։

Շնորհավորում ենք ձեզ, մաղթում նպատակասլացություն, համարձակություն և անսպառ հավատ սեփական ուժերի նկատմամբ։

#հայհունականքոլեջ #ԵՀՀՊՔ

Photos from Երևանի հայ-հունական պետական քոլեջ's post 01/07/2026

Այսօր «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողները հաջողությամբ պաշտպանեցին իրենց դիպլոմային աշխատանքները։

#հայհունականքոլեջ #ԵՀՀՊՔ

Photos from Երևանի հայ-հունական պետական քոլեջ's post 01/07/2026

Առաջին կուրսի ուսանողների պետական փոխադրական քննություն. Հայոց պատմություն

#հայհունականքոլեջ #ԵՀՀՊՔ

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Arshakunyats 40
Yerevan
0026

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00