12/10/2026
Ովքե՞ր են ստեղծում ժամանակակից խաղերը 🕹️
Ժամանակակից խաղի հետևում հիմնականում կանգնած է ոչ թե մեկ հանճար, այլ ամբողջ թիմ, իսկ մեծ խաղերի դեպքում՝ հարյուրավոր մարդիկ։ Ահա թե ով ինչ է անում խաղային ստուդիայում․
🧠 Game Designer - հորինում է խաղի կանոններն ու մեխանիկաները
🗺 Level Designer - նախագծում է խաղի լոկացիաները՝ ուր գնալ, որտեղ թաքնվել, որտեղ է սպասում թշնամին
🎨 3D Artist - ստեղծում է կերպարները, առարկաներն ու միջավայրը
🔊 Sound Designer - ստեղծում է քայլերի, հարվածների և մթնոլորտի ձայները
💻 Ծրագրավորող - գրում է կոդը, որի շնորհիվ այս ամենն աշխատում է
⚙️ Tech Artist - կամուրջ է արվեստի և ծրագրավորման միջև․ էֆեկտներ, շեյդերներ, օպտիմիզացիա
🐞 QA Tester - գտնում է բագերը, որ դու դրանք չտեսնես
Եվ սա դեռ ամբողջ ցանկը չէ․ կան նաև անիմատորներ, UI դիզայներներ, պրոդյուսերներ և շատ ուրիշներ։
💬 Իսկ դու ո՞ր դերում ես քեզ տեսնում, գրիր մեկնաբանություններում 👇