14/08/2026
Այսօր հրավիրված էի «1+1» զբաղվածության կենտրոնի ճամբարային ծրագրի շրջանակներում, Հռիփսիմե Աղաջանյանի նախաձեռնությամբ։Աղվերանի չքնաղ բնության գրկում ծնողների հետ իրականացրեցինք մանդալաթերապիայի ,որն անչափ ջերմ ու խորը էմոցիաներով լցրեց օրս։ Վերադարձել եմ տուն ներքին մեծ հավասարակշռության և դրական լիցքերի անհավանական պաշարով։
🌱 Ինչո՞ւ է մանդալաթերապիան կարևոր ծնողների հետ աշխատանքում.
Հուզական լիցքաթափում և հանգիստ. Գունավորման, կենտրոնացման և սիմետրիկ պատկերների ստեղծման միջոցով մասնակիցները կտրվում են առօրյա ծանրաբեռնվածությունից ու տագնապներից։
Ներքին ռեսուրսների վերականգնում. Յուրաքանչյուր մանդալա դառնում է յուրօրինակ հայելի՝ օգնելով արտահայտել չբառայնացված հույզերն ու գտնել հոգեկան հավասարակշռություն։
Կապ սեփական «Ես»-ի հետ. Այս ստեղծագործական գործընթացը հնարավորություն է տալիս ծնողներին կանգ առնելու, լսելու սեփական ներքին ձայնն ու վերագտնելու հոգեկան ներդաշնակությունը։
Շնորհակալություն այս հրաշալի նախաձեռնության, ջերմ մթնոլորտի և արդյունավետ համագործակցության համար։ ✨