10/08/2026
🌍 Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վերապատրաստող-մասնագետ, հոգեբան Աստղիկ Գրիգորյանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է «Երեխայի խնամքի և ծնողներին տրամադրվող խորհրդատվության ոլորտում ժամանակակից մեթոդաբանական մոտեցումներ» խորագիրը կրող միջազգային կրթամշակութային ծրագրին։
Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Ավստրիայի կրթական համակարգին, ծնողավարման մշակույթին, երեխայի զարգացմանը և ընտանիքների աջակցությանն ուղղված մասնագիտական մոտեցումներին։
🔹 Մասնագիտական այցերի և հանդիպումների շրջանակում ներկայացվել են երեխաների և ընտանիքների հետ աշխատանքի ժամանակակից մեթոդներն ու գործիքները։
🔹 «Քինդ ընդ Քեգել» ծնող-երեխա կենտրոնում (Kind und Kegel) մասնակիցները ծանոթացել են ծնողներին և երեխաներին աջակցելու, ընտանիքների հետ աշխատանքում կիրառվող մոտեցումներին։
🔹 «Բիլդունգսքամպուս՝ մանկապարտեզ + տարրական դպրոց» (Bildungscampus Kindergarten + Grundschule Vienna) կրթահամալիրում ներկայացվել են կրթության կազմակերպմանը և երեխաների զարգացմանն ուղղված ժամանակակից աշխատանքային մոտեցումներ։
📜Ծրագրի ավարտին Աստղիկ Գրիգորյանը ստացել է մասնակցության հավաստագիր։
#ԹԻՎ3ՏՄԱԿ
#ՄիջազգայինՓորձ
#ՆերառականԿրթություն
06/08/2026
📣 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ
Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու մասնագետների՝ մեր թիմին միանալու համար։
🔍 Թափուր հաստիքներ՝
• Էրգոթերապիստ
• Սուրդոմանկավարժ
❗ Պարտադիր պայման՝
• Համապատասխան ոլորտում բարձրագույն կրթություն
📞 Կոնտակտային տվյալներ՝
• Հեռ.՝ +374 95 050 094 | +374 10 285 351
• Էլ. հասցե՝ [email protected]
✉️ Խնդրում ենք ինքնակենսագրականները (CV) ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին կամ կապ հաստատել հեռախոսահամարներով։
31/07/2026
🤝 Գործընկերություն՝ հանուն յուրաքանչյուր երեխայի լիարժեք ներառման և զարգացման
Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի և «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման զարգացման կենտրոնի (My Way Socio-Habilitation, Educational, Vocational Training Day Care Center) միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
📖Համագործակցության շրջանակում նախատեսվում է.
✅իրականացնել համատեղ կրթական և սոցիալական ծրագրեր,
✅կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ, սեմինարներ և աշխատաժողովներ,
✅իրականացնել փորձի փոխանակում,
✅մշակել նոր նախաձեռնություններ,
✅համատեղ մասնակցել հանրային և գիտագործնական ծրագրերի ու նախագծերի։
📢 Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաև ծնողների իրազեկմանը, աշխատակիցների մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև ներառական կրթության ոլորտում նորարարական մոտեցումների ներդրմանը։
🤝Վստահ ենք, որ երկու կառույցների փորձը և ընդհանուր նպատակները համագործակցության լայն դաշտ են ստեղծում, որը կարող է իրական փոփոխություններ բերել երեխաների կյանքում։
❤️Շնորհակալություն ենք հայտնում «Իմ ուղին» կենտրոնին՝ վստահության և գործընկերության համար։
23/07/2026
🔆Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում կայացավ հոգեբանական գիտությունների դոկտոր (PhD), միջազգային փորձ ունեցող մասնագետ, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ Անահիտ Ազարյանի «Մանկավարժահոգեբանական աջակցության արդի մարտահրավերները. ժամանակակից մոտեցումներ և արդյունավետ լուծումներ» խորագիրը կրող սեմինար-քննարկումը։
Մասնակցում էին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գնահատման բաժնի ղեկավար Լիանա Մարգարյանը, մանկավարժներ, գործընկերներ, հյուրեր։
👉Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մանկավարժահոգեբանական աջակցության ոլորտում կիրառվող նոր գիտական մոտեցումները, քննարկվեցին ներառական կրթության իրականացման ժամանակ առաջացող դժվարությունները, դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միջազգային լավագույն փորձին, հասկանալու տարբեր իրավիճակներում մասնագիտական ճիշտ արձագանքման առանձնահատկությունները և քննարկելու այն գործիքակազմը, որը կարող է նպաստել ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը։
Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց.
✔️ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական կարիքների գնահատման,
✔️նրանց հետ աշխատանքում թիմային համագործակցության,
✔️ծնողների ներգրավվածության և մասնագիտական աջակցության շարունակականության կարևորությանը։ Անահիտ Ազարյանը ներկայացրեց իր պրակտիկայում հանդիպած մի շարք գործնական օրինակներ, որոնք օգնեցին մասնակիցներին պատկերացում կազմել տեսական մոտեցումները պրակտիկ աշխատանքում կիրառելու վերաբերյալ։ Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների, փորձի փոխանակման և հարցուպատասխանի ձևաչափով։
☑️Մասնակիցները բարձրաձայնեցին իրենց աշխատանքում հանդիպող խնդիրները, կիսվեցին սեփական փորձով և ստացան մասնագիտական խորհուրդներ, որոնք կարող են կիրառել աշխատանքի ընթացքում։ Սեմինարի ինտերակտիվ ձևաչափը նպաստեց ոչ միայն նոր գիտելիքների ձեռքբերմանը, այլև մասնագիտական համայնքի ներսում համագործակցության ամրապնդմանը։
💗Շնորհակալություն ենք հայտնում դոկտոր Անահիտ Ազարյանին՝ իր արժեքավոր գիտելիքներով, միջազգային փորձով և մասնագիտական մոտեցումներով կիսվելու համար, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ հետաքրքրվածության, ակտիվ մասնակցության և արդյունավետ քննարկումների համար։
🔗 https://tmak.am/newsPage/153
22/07/2026
🔹Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբան Սուսաննա Խաչատրյանը մասնակցել է «Արաբկիր» բժշկական համալիրում(Arabkir Medical Center) անցկացված RESET (սթրեսի կառավարում) երկօրյա միջազգային դասընթացին։
🔸Դասընթացի նպատակն էր հայ մասնագետներին ներկայացնել մարդու զարգացման վերաբերյալ ժամանակակից գիտական մոտեցումները և ցույց տալ, թե ինչպես կարելի է նյարդագիտության, զարգացման հոգեբանության, նեյրոբազմազանության և տրավմա-տեղեկացված պրակտիկայի գիտելիքները համադրել՝ երեխաների և ընտանիքների հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։
🔹Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը կարևորում է աշխատակիցների շարունակական մասնագիտական զարգացումը և միջազգային լավագույն փորձի ներդրումը՝ ի նպաստ յուրաքանչյուր երեխային տրամադրվող մանկավաժահոգեբանական աջակցության որակի և արդյունավետության բարձրացման։
17/07/2026
🤝Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Գոռ Մսրիկյանը, փոխտնօրեն Մարի Օհանյանը և աշխատակիցներն այցելեցին «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական կենտրոն(My Way Socio-Habilitation, Educational, Vocational Training Day Care Center)։
👉 «Իմ ուղու» ղեկավարության հետ հանդիպման շրջանակներում քննարկեցին երկու կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։
Գոռ Մսրիկյանը բարձր գնահատեց «Իմ ուղին» կենտրոնի գործունեությունը՝ կարևորելով մասնագետների բարձր արհեստավարժությունը, երեխաների նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցումը, հոգատարությունը, ինչպես նաև այն կարևոր առաքելությունը, որն իրականացվում է երեխաների զարգացման և ընտանիքների աջակցության գործում։
🤝Վստահ ենք, որ նման համագործակցությունները կնպաստեն երեխաների և նրանց ընտանիքների համար առավել արդյունավետ և որակյալ աջակցության ծառայությունների ապահովմանը։
🔗 https://tmak.am/newsPage/152
15/07/2026
📢 Հանդիպում միջազգային ճանաչում ունեցող մասնագետի հետ
Հարգելի՜ գործընկերներ, մանկվարժներ, ծնողներ, «Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն»-ը սիրով հրավիրում է մասնակցելու սեմինար-քննարկման, որը կվարի հոգեբանական գիտությունների դոկտոր (PhD), մի շարք գիտական աշխատությունների հեղինակ Անահիտ Ազարյանը։
Դոկտոր Ազարյանը դասավանդել և գործունեություն է ծավալել ԱՄՆ-ի, Եվրոպայի հեղինակավոր համալսարաններում. բժշկության, հոգեբանության ասպարեզի նշանավոր Բրաունի համալսարանի(Brown University) պրոֆեսոր, Բրագայի, Ցյուրիխի, Նյու Յորքի Ֆորդհեմի(Fordham University) համալսարաններ, ունի մանկավարժահոգեբանական ոլորտում երկարամյա գիտական և գործնական փորձառություն։
Սեմինարի թեման՝
«Մանկավարժահոգեբանական աջակցության արդի մարտահրավերները. ժամանակակից մոտեցումներ և արդյունավետ լուծումներ»
📅 Հուլիսի 21
🕚 11:00
📍 Երևանի թիվ 3 ՏՄԱԿ
(Ծարավ Աղբյուրի փողոց 21)
Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալու միջազգային լավագույն փորձին, քննարկելու ոլորտի արդի խնդիրները և ձեռք բերելու գործնական գիտելիքներ, որոնք կիրառելի են կրթական գործընթացներում։
🔗Մասնակցության համար գրանցվեք հղումով⤵️
https://forms.gle/bRR9EssGcgcrSKXD9