11/09/2026
📚 Ինչպե՞ս որոշումներ կայացնել, երբ շուկան անկանխատեսելի է։
«Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» ներդրումային և ֆինանսական երկրորդ ֆորումին ընդառաջ շարունակում ենք «Բանախոսի ընթերցացանկը» շարքը։
Այս անգամ 𝐅𝐫𝐞𝐞𝐝𝐨𝐦 𝐁𝐫𝐨𝐤𝐞𝐫 𝐀𝐫𝐦𝐞𝐧𝐢𝐚-ի փոխտնօրեն Էդուարդ Սաֆարյանը խորհուրդ է տալիս Նասիմ Նիկոլաս Թալեբի «Սև կարապը» (𝐓𝐡𝐞 𝐁𝐥𝐚𝐜𝐤 𝐒𝐰𝐚𝐧) գիրքը։
Գրքի առանցքում հազվադեպ և դժվար կանխատեսելի իրադարձություններն են, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ շուկաների, տնտեսության և մեր որոշումների վրա։
«Մենք չենք կարող կանխատեսել ամեն ինչ։ Բայց կարող ենք սովորել գնահատել ռիսկերը, պատրաստ լինել անորոշությանը և որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով նաև այն սցենարները, որոնք առաջին հայացքից քիչ հավանական են թվում»։
📅 Սեպտեմբերի 30, 2026
📍 𝐃𝐯𝐢𝐧 𝐌𝐮𝐬𝐢𝐜 𝐇𝐚𝐥𝐥, Երևան
Միացե՛ք մեզ՝ քննարկելու ներդրումների, կապիտալի շուկաների և Հայաստանի ֆինանսական ապագան։
___
📚 How do you make decisions when markets are unpredictable?
Ahead of the Second Investment and Financial Forum “The Moment of Opportunity: Armenia in the New Architecture of Global Markets,” we continue our Speaker’s Reading List series.
This time, 𝐄𝐝𝐮𝐚𝐫𝐝 𝐒𝐚𝐟𝐚𝐫𝐲𝐚𝐧, Deputy Director of 𝐅𝐫𝐞𝐞𝐝𝐨𝐦 𝐁𝐫𝐨𝐤𝐞𝐫 𝐀𝐫𝐦𝐞𝐧𝐢𝐚, recommends “𝐓𝐡𝐞 𝐁𝐥𝐚𝐜𝐤 𝐒𝐰𝐚𝐧” by Nassim Nicholas Taleb.
The book explores rare and difficult-to-predict events that can have a significant impact on markets, economies, and the decisions we make.
“We cannot predict everything. But we can learn to assess risks, prepare for uncertainty, and make decisions while considering scenarios that may initially seem unlikely.”
📅 September 30, 2026
📍 𝐃𝐯𝐢𝐧 𝐌𝐮𝐬𝐢𝐜 𝐇𝐚𝐥𝐥, Yerevan
Join us to discuss the future of investment, capital markets, and Armenia’s financial landscape.