Ավետիք Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց

Ավետիք Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց

Share

Ա. Իսահակյանի N16 ավագ դպրոցում գործում են հոսքեր` հումանիտար, տնտեսագիտական, բնագիտական և ընդհանուր

19/08/2026

‼️‼️ Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի. ԿԳՄՍՆ

Նշվում է, որ դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։

Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

19/08/2026

Երևանի Ա. Իսահակյանի անվան Հ.16 ավագ դպրոց >> ՊՈԱԿ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊՈԱԿ-ը, որը գտնվում է ք. Երևան, Նոր Արեշ 9-րդ փող., 53շենք հասցեում հայտարարում է մրցույթ 47.2 քառ.մ. մակերեսով տարածքի համար՝ բուֆետային ծառայություն մատուցելու համար։
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ.
Մեկնարկային վարձավճարը կազմում է 44400/ քառասունչորս հազար չորս հարյուր / ՀՀ դրամ, որը համարվում է ամսական վճար .
Վարձակալության նախատեսվող ժամկետը՝ մեկ տարի, բացառությամբ հունիս,հուլիս,օգոստոս ամիսների։
Մասնակիցը պետք է
1.ՀՀ -ում գրանցված շուրջ երեք տարվա իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինի.
2.Գործունեության տեսակը համապատասխանի հանրային սննդի կամ սննդամթերքի իրացման ոլորտին.
3.Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կրթական հաստատությունների սննդի կազմակերպման ոլորտում.
4.Ներկայացնի նախկինում իրականացված առնվազն 2 ավարտուն պայմանագրի մասին տեղեկանք.
5.Ներկայացնի մատակարարվող սննդամթերքի ԵԱՏՄ որակի համապատասխանության հավաստագիր.
6.Ներկայացնի վաճառվող ապրանքների ցանկը և գնացուցակը.
7.Տարածքի վարձակալության մրցույթի հայտատուները նախավճարը վճարում են ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900018005232 հ/հ,նպատակ դաշտում նշելով ՝ > ՊՈԱԿ-ի հայտարարած բուֆետի մրցույթի նախավճար:
Հաղթող կազմակերպությունը պարտավորվում է
1.Պահպանել ՀՀ առողջապահության N32-Ն որոշման պահանջները.
2.Մատակարարել բացառապես լիցենզավորված ապրանքներ.
3.Բուֆետային գործունեության համար վարձակալած տարածքը ապահովել գույքով և տեխնիկայով /սառնարան, ցուցափեղկ /.
4.Փոխհատուցել այն բոլոր վճարները , որոնք առաջանալու են վարձակալության գործընթացի ընթացքում, ներառյալ նոտարական, կադաստրային և տարածքի վարձակալության արդյունքում առաջացած պետական վճարները.
5.Պայմանագիրը կնքելուց հետո կնքել համաձայնագիր կոմունալ վճարների մասին:
Հայտերը ընդունվում են ինչպեոս թղթային , այնպես էլ․ էլեկտրոնային տարբերակով:
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել ք. Երևան, Նոր Արեշ 9-րդ փող., 53շենք հասցեով > ՊՈԱԿ 2026թ-ի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ, ժամը 9։00-14։00, բացի հանգստյան և տոն օրերից։
Մրցույթը կկայանա 2026թ-ի սեպտեմբերի 22 -ին ժամը 14։30 Երևանի Ա.Իսահակյանի անվան Հ.16 ավագ դպրոցում։
Էլ փոստ՝ [email protected]
Հեռախոս՝ ( 010) 45 07 30

Photos from Ավետիք Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց's post 12/08/2026

Սա պարզապես օր չէ, այլ հիշեցում՝
որ միասին լինելը, ստեղծելը և սիրելը ամենամեծ արժեքներն են։
Դպրոցը հենց այսպես է դառնում ընտանիք։ ծրագրի շրջանակում իրականացրին բնապահպանական և տարածքի մաքրման աշխատանքներ։
Օգոստոսին սպասարկող անձնակազմը մեծ ոգևորությամբ շաբաթօրյակ կազմակերպեց դասասենյակներում, դահլիճում,բակում, միջանցքում ամենուր՝ շունչ ու նոր կյանք տալով դպրոցին։

11/08/2026

Հպարտությամբ շնորհավորում ենք։ 🎓✨

Մեծ ուրախությամբ և հպարտությամբ շնորհավորում ենք մեր դպրոցի բոլոր շրջանավարտներին և նրանց ընտանիքներին՝ բուհերի ընդունելության փայլուն արդյունքների առթիվ։

📊📌Ուրախությամբ արձանագրում ենք, որ մեր շրջանավարտներն իրենց գիտելիքներով և կարողություններով արժանի տեղ են զբաղեցրել Հայաստանի Հանրապետության և աշխարհի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Այս հաջողությունները մեր սովորողների աշխատասիրության, մանկավարժների մասնագիտական նվիրումի, ծնողների վստահության և դպրոցի միասնական աշխատանքի լավագույն արդյունքն են։ Այս ձեռքբերումները լավագույն վկայությունն են, որ նպատակասլացությունը, աշխատասիրությունը, որակյալ կրթությունը և հետևողական աշխատանքը միշտ տալիս են իրենց արժանի արդյունքը։

Երևանի Ավետիկ Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցը հպարտանում է ձեզնով և մաղթում բարի երթ դեպի նոր բարձունքներ։ ❤️

15/07/2026

Ուշադրություն .
Կարևոր է

2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հայտագրման միջոցով:
Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով.
• Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։
• Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում:
Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։
Հայտագրումն իրականացվելու է երկու փուլով։
Փուլ առաջին
Հուլիսի 20–ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխաների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են օգտվել․
1. տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
2. տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները՝
• ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները,
• խնամակալության տակ գտնվող երեխաները,
• հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները
Արտոնությունից կարող են օգտվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև հայտագրման մեկնարկը՝ հուլիսի 20-ը, ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկել է դիմում և համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։
Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախողներին։
Փուլ երկրորդ
Օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից, տասներորդ դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն սովորողների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։
Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի նաև հետևյալ խմբերի համար՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում․
• օտարերկրյա քաղաքացիներ,
• երկքաղաքացիներ,
• քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչներ),
• ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաներ
• երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Հայտագրման անհրաժեշտություն չկա այն դպրոցներում, որոնցում ընդունելությունը կիրականացվի սահմանված ներքին ընթացակարգերով․




• մասնագիտացված դպրոցներ,
• բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայությամբ գործող դպրոցներ,
• հանրակրթական դպրոցների «Արհեստական բանականություն» սերունդ դասարաններ,
• միջնակարգ դպրոցներ կամ վարժարաններ, որոնցում ծնողի դիմումի համաձայն՝ սովորողները կփոխադրվեն նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան:


Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

my.emis.am

14/07/2026
Photos from Ավետիք Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց's post 03/07/2026

29.06.2026- 02.07.2026թ. ԿԶՆԱԿ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց հեռավար դասընթաց > թեմայով։
Դասընթացավար` Կարինե Չիբուխչյան

Դասընթացի նպատակն էր զարգացնել մանկավարժների մասնագիտական կարողությունները։ Ներկայացված էր ժամանակակից դասավանդման և ուսումնառության արդյունավետ մեթոդներ։ Այն ընդգրկված էր աշակերտակենտրոն ուսուցման սկզբունքներով, ակտիվ և համագործակցային ուսուցման մեթոդներով,, դասի արդյունավետ պլանավորման, գնահատման և հետադարձ կապի կազմակերպման եղանակներով։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին գործնական հմտություններ՝ ուսումնական գործընթացը առավել հետաքրքիր, արդյունավետ և սովորողների կարիքներին համապատասխան կազմակերպելու համար։

#ԿԶՆԱԿ

01/07/2026

Շատ կարևոր

Photos from Ավետիք Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց's post 29/06/2026

Գիտակից ծնողավարումը ինքնազարգացման ճանապարհ է, որը օգնում է հասկանալ, թե ինչպես ավելի լավ ուղեկցել և աջակցել մեր երեխաներին ✨

Դպրոցի հոգեբան Ա.Ղազարյանը մասնակցեց«ԴԵՊԻ ԳԻՏԱԿԻՑ ԾՆՈՂԱՎԱՐՈՒՄ» ամենամյա համաժողովին՝ հունիսի 21-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (AUA) 📍

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Նոր Արեշ, 9-րդ փողոց, 53 շենք
Yerevan

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00