25/09/2026
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԽՈՍԱԿՑԱԿԱՆ ԴԱՍԵՐ՝ A1–B2
Անգլերեն հասկանում եք, բառապաշար ունեք, բայց խոսելիս դժվարանում եք՞։
Կամ ուզում եք պարզապես ավելի շատ խոսել, վարժվել ու վստահություն ձեռք բերել:
Mitq Idea-ում ձևավորում ենք նոր A1, A2, B1 և B2 խմբեր մեծահասակների համար։
Եթե ցանկանում եք՝
🗣️ ավելի շատ խոսել և ավելի քիչ վախենալ սխալվելուց,
💬 սովորել արտահայտվել բնական և վստահ,
📚 հարստացնել ձեր բառապաշարը իրական խոսքի միջոցով,
🎯 բարելավել լսելու և հաղորդակցվելու հմտությունները,
🤝 սովորել փոքր խմբում՝ ակտիվ մասնակցությամբ,
ապա այս դասերը ձեզ համար են։
Դասերը կառուցված են այնպես, որ յուրաքանչյուր մասնակից հնարավորինս շատ խոսելու հնարավորություն ունենա՝ քննարկումների, պրակտիկ աշխատանքի, իրավիճակային վարժությունների և ինտերակտիվ առաջադրանքների միջոցով։
📍 Mitq Idea, Սունդուկյան 64ա, Երևան
📞 094 22 10 53
Մի սպասեք, մինչև անգլերենը «կատարյալ» իմանաք։ Սկսեք խոսել հիմա։