03/07/2025
Քո լոգոպեդը
Հատուկ մանկավարժ,լոգոպեդ( logoped)
03/07/2025
28/06/2025
Երբ դիմել լոգոպեդին❗️
Հաճախ ծնողների մոտ հարց է առաջանում, թե արդյոք իրենց երեխան ունի խոսքի զարգացման խնդիրներ և, երբ է պետք անհանգստանալ և դիմել լոգոպեդին։ Շատերն ասում են, որ ծնողները չանհանգստանան, շուտով կխոսի, սակայն միշտ չէ, որ դա այդպես է լինում, քանի որ խոսքի զարգացման խնդիրների հիմքում կարող են ավելի լուրջ խնդիրներ լինել։ Գոյություն ունեն երեխայի խոսքային զարգացման տարիքային օրինաչափություններ և պետք է դրանք հաշվի առնել։
🔶️ Ամեն դեպքում յուրաքանչյուր տարիքում պետք է հետևողական լինել և եթե անհանգստացնող ինչ-որ ազդակներ եք նկատում ձեր երեխայի մոտ, դիմեք լոգոպեդի կոնսուլտացիայի🤗
24/03/2024
Ուշադրությունը կենտրոնացած պահելու կարողությունը մտավոր աշխատանքում արդյունքի հասնելու կարևորագույն պայման է։ Այսօր հաճախ են հանդիպում երեխաներ, որոնց մոտ նկատվում են ուշադրության կենտրոնացման խանգարումներ։ Երեխան դժվարանում է
📛Կենտրոնացած պահել ուշադրությունը երկար ժամանակով
📛Հիշել և կատարել առօրյա գործողությունները
📛Ինքնուրույն կատարել հանձնարարությունները
📛Ուշադրությունը տեղափոխել մի գործունեությունից մեկ այլ գործունեության վրա
📛Սեփական մտքերը շարադրել, տրամաբանական ավարտի հասցնել և այլն։
Ուշադրության կենտրոնացման խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանքում խորհուրդ է տրվում
🔷️Նվազեցնել շրջակա միջավայրից եկող շեղող ազդակները
🔷️Կրկնել առաջադրանքը մի քանի անգամ
🔷️Առաջադրանքը բաժանել մասերի
🔷️Տրամադրել լրացուցիչ ժամանակ
🔷️Առաջադրանքների միջև դադարներ տալ` թույլ տալով երեխային հանգստանալ
🔷️Հրահանգները ձևակերպել պարզ, հստակ
🔷️Չշեշտել թույլ տված սխալները
🔷️Խրախուսել.......
Դրական արդյունքի հասնելու համար երեխաների հետ աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ😘😘
09/10/2023
01/10/2023
Սովորում ենք կազմել նախադասություններ💬🤗🤗🤗
23/09/2023
28/08/2023
Հարգելի ծնողներ👩❤️👨 !!!!!
•🙋♂️🙋♀️ Երեխայի կյանքի առաջին 5 տարիները նրա բուռն զարգացման ժամանակաշրջանն է, երբ զարգանում է երեխայի խոսքը, հարստանում է նրա բառապաշարը, երեխան ստանում է մեծ ինֆորմացիա իրեն շրջապատող աշխարհի, երևույթների մասին։
⛔️ Ոստի բաց մի թողեք երեխայի զարգացման կարևորագույն շրջանը, և եթե ձեր բալիկի մոտ նկատում եք խոսքի և հաղորդակցման դժվարություններ, դիմեք մասնագետներին։🤗🤗
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Yerevan