04/08/2026
Optimize Consulting-ին վստահվել էր Women’s Entrepreneurship Fellowship ծրագրի շրջանակում անցկացնել գործնական դասընթացների շարք, որն իրականացվում է Impact Hub Armenia Social Innovation Development Foundation-ի կողմից։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում կին ձեռներեցներին՝ տրամադրելով գիտելիքներ, գործիքներ և գործնական մոտեցումներ, որոնք կարող են օգնել նրանց զարգացնել ավելի կայուն և պատրաստված բիզնեսներ։
Ծրագրի շրջանակում Optimize Consulting-ի CEO Հրայր Պարսումեանը անցկացրեց դասընթացներ՝ նվիրված ֆինանսական կառավարմանը, ներդրումային պատրաստվածությանը, pitching-ին և բիզնեսի ներկայացմանը։
Դասընթացների ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե ինչպես ավելի հստակ հասկանալ բիզնես մոդելը, կառավարել ֆինանսները, պատրաստվել աճին և ներկայացնել իրենց գաղափարները ներդրողներին ավելի հիմնավորված ձևով։
Ծրագրի շրջանակում անցկացվեց նաև AI for Business դասընթացը, որը վարեց Զավեն Գրիգորյանը՝ Optimize Academy-ի AI for Business դասընթացի դասընթացավարը։
Այս դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան, թե ինչպես կարող են AI գործիքները օգնել ձեռներեցներին աշխատել ավելի արդյունավետ, բարելավել բիզնես գործընթացները և ավելի գործնական մոտեցում ունենալ ամենօրյա խնդիրների լուծմանը։
Ուրախ ենք մեր ներդրումն ունենալ նման նախաձեռնություններում, որոնք աջակցում են Հայաստանում կին ձեռներեցներին՝ համադրելով ֆինանսական գիտելիքը, բիզնես մտածողությունը և ժամանակակից գործիքները։