19/08/2026
💬 «Սարգիսը մեզ համար մի տեսակ թաքնված տաղանդ էր, որն ընթացքում բացահայտեցինք։ Առաջին դասին մեզ տվեց տեսախցիկը, ասաց՝ բզբզացեք, փորձեք, նայեք՝ ինչը ոնց ա աշխատում։ Ու մենք էլ բզբզացինք։
Նրա դասերը երևի ամենաշատն էին էն մասին, որ պետք է ուղղակի փորձես։ Չսպասես, մինչև ամեն ինչ իմանաս, նոր սկսես անել։ Սկզբում անում ես, հետո հասկանում՝ ինչ չպիտի անեիր, հետո նորից անում։ Էդ պրոցեսի մեջ էլ սովորում ես»,— ասում է Հետք Մեդիա Գործարանի շրջանավարտ Նարե Առուշանյանը։
Իսկ Nara Mkhoyan-ը հիշում է. «Սարգիսը սովորեցնում է նկարահանման հրապարակում աշխատել մտածված՝ հնարավոր բոլոր սցենարներով, հաշվարկել ամեն քայլ և պատրաստ լինել ցանկացած իրավիճակի: Նրա փոխանցած կարևորագույն սկզբունքներից մեկն էր․ «Ավելի լավ է ուսապարկդ նկարահանման ժամանակ ծանր լինի, քան հետո հրապարակում ինչ-որ բան պակասի»»:
Սարգիս Խարազյանը Հետք Մեդիա Գործարան / Hetq Media Factory-ի «Նկարահանման հմտություններ» առարկայի դասախոսն է։
Համագործակցել է CivilNet-ի, «Ինֆոքոմի», «Ինտերնյուս» ՀԿ-ի, Ֆիշկա ֆիլմ ստուդիայի, НТВ, ОРТ, СТС հեռուստաընկերությունների հետ։
Իր խոսքով՝ 1999-ին ձեռքն է վերցրել տեսախցիկն ու դարձել օպերատոր։
🎥 💚 Բզբզալու, փորձելու ու նկարահանման հրապարակում ամեն քայլ հաշվարկելու հերթը քոնն է։ Դարձիր Հետք Մեդիա Գործարանի ուսանող՝ լրացնելով գրանցման հայտը՝ https://mediafactory.am/announcements/applystudent
18/08/2026
🌱 Պետությունն ասում է՝ ապագան ինտենսիվ այգիներինն է․ ավելի շատ բերք, ավելի քիչ ռիսկ, ես էլ աջակցում եմ։ Բայց այդ փայլուն ապագայի ճանապարհը բաց է խոշոր ներդրողների համար, իսկ գյուղացու համար՝ գրեթե անանցանելի։
#ինտենսիվայգիներ #կաթիլայինոռոգում #գյուղատնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Davit Davtyan
Ինտենսիվ այգու գինը. պետության բարի ցանկությունն ու գյուղացու հնարավորությունը
Ինտենսիվ այգու գինը. պետության բարի ցանկությունն ու գյուղացու հնարա...
18/08/2026
⚡ ⚡ Այսօր Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից փոխանցում են, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում զամբյուղը բարձրացնելիս ավտոկռունկի ճոպանը պոկվել է, և զամբյուղն ընկել է:
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ։
Հետք Մեդիա Գործարանի 2022-2023 ուս. տարվա ուսանոներ Արփինե Հովհաննիսյանը, Արծվիկ Դավթյանն ու Ֆրունզ Ավետիսյանը դեռ չորս տարի առաջ ուսումնասիրել էին շինարարության ոլորտում անվտանգության գրեթե չկայացած համակարգը։
Նրանք պարզել էին, որ
🔹 Հայաստանի շինարարության ոլորտը դատարանների որոշումներում դեռևս կարգավորվում է ԽՍՀՄ տարիներին մշակված որոշ ստանդարտներով:
🔹 Շինարարական կազմակերպությունները հիմնականում չունեն անվտանգության պատասխանատու, իսկ ունեցողները տեղյակ չեն իրենց պարտականություններից։
🔹 Շինհրապարակներում աշխատողների մեծ մասը չունի անվտանգությունն ապահովող որևէ միջոց:
🔹 Կառուցապատման ոլորտի աշխատակիցներից շատերը չունեն աշխատանքային պայմանագիր, ինչը, պատահարների դեպքում, բարդացնում է հատուցում ստանալու հնարավորությունը։
❗ «Չկա օրենք՝ չկա պատիժ. ո՞վ է շինհրապարակներում պատահարների պատասխանատուն» նյութը կարող եք կարդալ այստեղ՝ https://mediafactory.am/our-products/incident
Եթե հավանում եք մեր նյութերը, կարող եք գումար նվիրաբերել Հետք Մեդիա Գործարանին։ Հղումը՝ մեկնաբանություններում։
10/08/2026
💚 Հետք Մեդիա Գործարան / Hetq Media Factory-ը հայտարարում է ընդունելություն 2026-2027 թվականի ուսումնական տարվա համար։
Այս տարվա դասացուցակով մեր ուսանողները սովորելու են.
🔸 Հետաքննական լրագրություն,
🔸 Լրագրության ներածություն և գրելու հմտություններ,
🔸 Տվյալների լրագրություն,
🔸 Վիդեո սթորիթելինգ,
🔸 Նկարահանման հմտություններ։
❗ Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։
⏳ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 31, 2026։
🔗 Գրանցման հայտը և այլ մանրամասներ՝ https://mediafactory.am/announcements/applystudent
❓ Ունե՞ք հարցեր ընդունելության վերաբերյալ, գրեք մեկնաբանություններում կամ անձնական նամակով։
#ՍովորիրՀետքում
06/08/2026
💚 Հետք Մեդիա Գործարան / Hetq Media Factory-ում կարող են սովորել՝
📌 18 տարին լրացած՝ մեդիա ոլորտով հետաքրքրված անձինք,
📌 լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,
📌 լրատվամիջոցներում աշխատող և ֆրիլանս լրագրողները։
⏳ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 31, 2026։
🔗 Գրանցման հայտը և այլ մանրամասներ՝ https://mediafactory.am/announcements/applystudent
❓ Ունե՞ք հարցեր ընդունելության վերաբերյալ, գրեք մեկնաբանություններում կամ անձնական նամակով։
#ՍովորիրՀետքում