05/08/2025
Հարգելի ընկերներ, ծնողներ և գործընկերներ,
Նկարում նշված անձը, չունենալով մարդկային ոչ մի հատկանիշ, լինելով ստոր խաբեբա, կեղծ փառատոնի անվան տակ գումարներ հավաքելով՝ անհետ կորել է։
Մեր ունեցած տեղեկություններով, բացի մեզանից, ևս մոտ 200 մարդ խաբված է։ Մարդկային որակներից զուրկ այս խաբեբան, ով խաղացել է երեխաների զգացմունքների հետ՝ երեք ամիս նրանց պահելով ոգևորության մեջ, իբր մասնակցելու են մրցույթ-փառատոնի, կեղծ ռեկվիզիտներով և ֆիրմային փաստաթղթերով կազմել է պայմանագիր «Alikhayans Production»-ի հետ։
Հաջորդիվ նա ստեղծել է կեղծ փաստաթղթեր, իբրև փառատոնը տեղի է ունենալու Իտալիայում, և խոստացել է, թե լինելու են էքսկուրսիաներ փառատոնի շրջանակներում, ապահովվելու է սնունդ, հյուրանոց, ինչպես նաև ավիատոմսեր։ Սակայն, հավաքելով կանխավճարները, անհետացել է՝ չպատասխանելով ոչ նամակներին, ոչ հեռախոսազանգերին։
Մենք ևս պատրաստ ենք, հանուն արդարության, նման սրիկաներին մեր երկրում անպատիժ չթողնել։ Որպեսզի այլևս չխաղան մեր երեխաների էմոցիաների հետ, ստորաբար չխաբեն ծնողներին և չվնասեն ստուդիաների ու դպրոցների հիմնադիրների և ղեկավարների հեղինակությունը, որոնք տարիների քրտնաջան աշխատանքով կաթիլ առ կաթիլ կառուցել են իրենց բարի անունը։
Ցանկացած համագործակցության կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝
📞 +374 93 24 13 33
Ունենք նաև տեղեկություններ, որ նա շարունակում է իր խարդախ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում՝ զգուշանալ և հեռու մնալ նման խաբեբաներից։
Հարգանքով՝
Արթուր Ալիխանյան
18/10/2024
13/09/2024