Armenian School of Radiology/Ռադիոլոգիայի հայկական դպրոց

Armenian School of Radiology/Ռադիոլոգիայի հայկական դպրոց

Share

ASOR-ն առաջին կառույցն է Հայաստանում, որն առաջարկում է ռադիոլոգիայի բոլոր ոլորտների կրթական ծրագրեր:

Ռադիոլոգիայի Հայկական դպրոցը հիմնադրվել է 2022թ-ին։ Այն իր տեսակով առաջին կառույցն է Հայաստանում։
Դպրոցը հիմնվել է Նաիրի բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի երկարամյա հարուստ փորձի, ինչպես
նաև Եվրոպայի, Միացյալ Նահանգների և Ռուսատանի առաջատար կլինիկաներում ուսումնասիրված ոլորտի արդի
մոտեցումների վրա։
Դպրոցի հիմնական նպատակն է կրթել առաջադեմ և փորձառու ռադիոլոգների՝ հիմնվելով միջազգային արդի

14/07/2026

ESOI Touchdown 2026

Ուռուցքաբանական ռադիոլոգիայի զարգացումներին նվիրված համաժողով՝ հոկտեմբերի 29-31, Հեյդելբերգում։

Ծրագրին և մանրամասներին ծանոթացեք կայքում՝
https://www.esoi-society.org/events/

ESOI Touchdown 2026

Ուռուցքաբանական պատկերման եվրոպական միությունը ներկայացնում է օնկոռադիոլոգիայի ապագայի հարցերին նվիրված կոնֆերանս՝
Հոկտեմբերի 29–31, 2026

Մանրամասները՝ կայքում
https://www.esoi-society.org/events/

25/06/2026

🦉 Պատրաստ են՝
✅ Պերիֆերիկ նյարդերի սոնոգրաֆիա
✅ ՄՌՇ բազմաբաղադրիչ կրթական ծրագիր 1 և 2
դասընթացների վկայականները ։

16/06/2026

📣📣 Սիրելի՛ ASOR համայնք,

📗 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ շուտով լույս կտեսնի ASOR-ի առաջին բժշկական ամսագիրը, որում համախմբված են գիտությունը, կրթությունը, ստեղծարարությունը և մեր դպրոցի յուրահատուկ ոգին։

💫 Ամսագրում նախատեսում ենք ունենալ նաև հետաքրքրաշարժ ինտերակտիվ էջ, որտեղ ներառված կլինի ռադիոլոգիական խաչբառ։

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու այս նախաձեռնությանը՝ ուղարկելով ձեր գաղափարները խաչբառում ներառելու համար, մասնավորապես՝ ռադիոլոգիայի հետ կապված բառեր, տերմիններ, նշաններ, ախտորոշումներ կամ կարճ հարցեր/հուշումներ և այլն։

Եթե ունեք այլ հետաքրքիր առաջարկներ՝ ուշագրավ կարճ պատմություններ կամ ստեղծագործական նյութ, որը կարող է ամսագիրը դարձնել ավելի կենդանի, օգտակար և յուրահատուկ, ապա սիրով սպասում ենք ձեր նամակ-հայտերին։

Մենք գնահատում ենք ձեզանից յուրաքանչյուրի մասնակցությունն այս նախաձեռնության իրականացման գործում, քանի որ մեր նպատակն է ստեղծել ամսագիր՝ հիմնված մեր ողջ համայնքի գաղափարների, գիտելիքի և ստեղծագործական մտքի վրա։

✅ Առաջարկներն ընդունվում են մինչև 10.07.2026
Դրանք կարող եք շարադրել ազատ ոճով և ուղարկել [email protected] հասցեին (թեմայի դաշտում նշել՝ ամսագրի առաջարկներ)

31/05/2026

Պատրաստ են հետևյալ դասընթացների վկայականները ՝
✅ «Անատոմիայից մինչև ախտաբանություն. ՄՌՇ բազմաբաղադրիչ կրթական ծրագիր 3», հունվարի 12֊24
✅ «Լյարդի ՄՌՇ», փետրվարի 9֊20

Armenia - ESOR - European School of Radiology 06/05/2026

Բաց մի՛ թող հնարավորությունը մասնակցելու ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի դասախոսակազմի արտագնա դասընթացին, որը տեղի կունենա Երևանում՝ հունիսի 6-ին։

Թեման՝ Վնասվածքների անհետաձգելի ռադիոլոգիա

Ծրագրին և մանրամասներին ծանոթացեք ստորև հղումով։

Armenia - ESOR - European School of Radiology ESOR COURSE ON Yerevan registration opening soon register now Your host & venue Dr. Kostan Galumyan President Armenian Association of Radiologists YOUR VENUE HOLIDAY INN YEREVAN – REPUBLIC SQUARE Take a look at the venue → Amiryan St., 2 Building, Yerevan Co-Organisers Prof. Ursula ReiterUnivers...

Photos from Armenian Association of Radiologists's post 09/04/2026

ՕՐԴԻՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ👇👇
Ծանոթացեք ռադիոլոգիայի ֆրանսիական միությանն անդամագրվելու հնարավորությանը և հետաքրքրվելու դեպքում դիմեք հրապարակման մեջ նշված տվյալներով։

ASOR 23/03/2026

🦉Ապրիլի 6-ից 28-ը Ռադիոլոգիայի դպրոցում կանցկացվի ՄՌՇ բազմաբաղադրիչ կրթական ծրագրի 1-ին և 2-րդ բաղադրիչների դասընթաց

Բոլոր հետաքրքրվողներին հրավիրում ենք գրանցվելու 👇

ASOR Դասընթացը նախատեսված է կլինիկական օրդինատրների, սկսնակ ՄՌՇ մասնագետների, ինչպես նաև ՄՌՇ պատկերների վերծանմամբ հետաքրքրվող բժիշկների համար։

10/03/2026

🎉🎉🎉. Այսօր իր տարեդարձն է նշում Ռադիոլոգիայի հայկական դպրոցի (ASOR) տնօրեն Կոստան Ղալումյանը։

Սիրով շնորհավորում ենք Ձեզ, մաղթում ենք առողջություն, անսպառ էներգիա և նորանոր ձեռքբերումներ։
Թող Ձեր առաջնորդությամբ մեր դպրոցը շարունակի զարգանալ, ստեղծել նոր հնարավորություններ և կրթել բազմաթիվ հաջողակ մասնագետների և սերունդների։

Շնորհակալ ենք Ձեր նվիրվածության և մեր համայնքի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար։

Պերիֆերիկ նյարդերի սոնոգրաֆիա 10/03/2026

📣 Պերիֆերիկ նյարդերի սոնոգրաֆիա․
Վերջին տեղերը զբաղեցնելու համար անցեք հղումով
և գրանցվեք 👇

Պերիֆերիկ նյարդերի սոնոգրաֆիա Գայանե Այվազյան, բ․գ․թ․ ռադիոլոգ, դասընթացավար, ռադիոլոգիայի հայկական դպրոց

08/03/2026
Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Պարոնյան 21
Yerevan