ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Share

Բարի գալուստ ՀՊՏՀ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ֆեյսբուքյան պաշտոնական էջ

Հասցե՝ Նալբանդյան 128
Հեռ. 59-34-78
Էլ. հասցե [email protected]

Photos from ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ's post 09/08/2026

Սիրով՝ ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդ ❤️

22/07/2026

ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը շնորհակալություն է հայտնում Արև Մանուկյանին՝ միասին անցած ճանապարհի, տարիների նվիրված աշխատանքի, մեծ պատասխանատվության և Ուսանողական խորհրդի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։

Այս տարիների ընթացքում նա իր շուրջը համախմբել է բազմաթիվ ուսանողների, աջակցել նոր գաղափարներին և իր աշխատանքով կարևոր դեր ունեցել Ուսանողական խորհրդի կայացման ճանապարհին։

ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը մաղթում է նոր հաջողություններ ու ձեռքբերումներ կյանքի հաջորդ փուլերում։

Սիրով՝
ՀՊՏՀ Ուսանողական Խորհուրդ ♥️

20/07/2026

Այսօր՝ հուլիսի 20-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացան Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում ՀՊՏՀ ՈւԽ-ի նախագահ ընտրվեց Գոռ Համբարչյանը։

Շնորհավորում ենք այս պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում հետաքրքիր, արդյունավետ ու հաջողություններով լի գործունեություն 🔥

Photos from ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ's post 20/07/2026

📣 Այսօր՝ հուլիսի 20-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել են Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունները։

Քվեարկության արդյունքում ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Գոռ Համբարչյանը,որի թեկնածության օգտին քվեարկել են 29-ը՝ «կողմ», 0-ը՝ «դեմ», 0-ը՝ «ձեռնպահ»։

Մաղթում ենք արդյունավետ գործունեություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ համալսարանի և ուսանողական համայնքի զարգացման 🔥

18/07/2026

🎓 Այս տարի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը իրենց դռներն են բացում 1380 նոր ուսանողի առջև։

Սիրով շնորհավորում ենք բոլոր ընդունվածներին և մաղթում գիտելիքներով, հաջողություններով, նոր ընկերություններով ու անմոռանալի ուսանողական տարիներով լի ճանապարհ։

Բարի գալուստ ՀՊՏՀ ♥️

Արդյունքները մեր տելեգրամյան ալիքում 🔥

https://t.me/asueinfotelegram

15/07/2026

ՀՊՏՀ ՈՒԽ նախագահության նիստի շրջանակներում տեղի ունեցավ կադրային փոփոխություն.

▪️Կառավարման ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել ՝ Արմեն Ասրիյանը

Photos from ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ's post 15/07/2026

📣 ՀՊՏՀ սիրելի՜ ուսանողներ,

Սիրով ներկայացնում ենք ՀՊՏՀ Ուսանողական Խորհրդի Ընդհանուր ժողովի նոր կազմը։

✔️ Յուրաքանչյուր ֆակուլտետի պատվիրակների թիվը հաստատվում է ՈւԽ նախագահության կողմից՝ բուհի ընդհանուր ուսանողների թվում տվյալ ֆակուլտետի ուսանողների թվի համամասնությամբ։

✔️ Ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նիստերի ընթացքում ընտրված թեկնածուները ներկայացվել են ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահության նիստին, որի որոշմամբ հաստատվել է Ընդհանուր ժողովի նոր կազմը, որը ներկայացնում ենք ձեզ։

✔️ Ընդհանուր ժողովի կազմի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի պաշտոնական սոցիալական հարթակներում։

Շնորհավորում ենք Ընդհանուր ժողովի նորընտիր անդամներին և մաղթում արդյունավետ աշխատանք, հաջող նախաձեռնություններ, պատասխանատու գործունեություն և նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ համալսարանի ուսանողական համայնքի։

Սիրով՝ ՀՊՏՀ Ուսանողական Խորհուրդ ♥️

Photos from ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ's post 14/07/2026

Սրտանց շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին ♥️
Թո՜ղ համալսարանում ձեռք բերած գիտելիքները, փորձն ու հիշողությունները ուղեկցեն ձեզ կյանքի յուրաքանչյուր նոր փուլում և վստահություն հաղորդեն՝ իրականացնելու ամենահամարձակ նպատակները։

Photos from ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ's post 12/07/2026

Ավարտվեց ուսանողական կյանքի մի կարևոր ու գեղեցիկ շրջան, որը տարիներ անց կհիշվի ոչ միայն որպես գիտելիք ստանալու ճանապարհ, այլև` որպես հաղթահարած մարտահրավերների, ձեռքբերումների և ամենաթանկ հիշողությունների ժամանակ։

Սրտանց շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին, թո՜ղ այս օրը դառնա նոր հնարավորությունների, համարձակ քայլերի և մեծ հաջողությունների սկիզբը։

Բարի երթ, դեպի նոր նվաճումներ ❤️

11/07/2026

Երբեք չմոռանաս, թե որ հողից ես ծաղկել 🌿

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Nalbandyan Str. 128
Yerevan
0025