10/09/2026
✨ Netfairwork 2026․ Ավելին, քան ուղղակի կրթական տոնավաճառ։
Այս տարի ևս Edunetwork-ը պատրաստել է բացառիկ թրեյնինգային ու քննարկումների շարք, որը կօգնի քեզ հստակ պլանավորել ապագադ, գտնել ֆինանսավորման աղբյուրներն ու ճիշտ կողմնորոշվել միջազգային կրթության աշխարհում 💡
🎓 Ծանոթացիր մեր թրեյնինգներին, քննարկումներին ու խոսնակներին․
➡️
📝 Ամեն ինչ IELTS-ի մասին (Everything About IELTS)
🕒 Ժամը՝ 12:20-13:00
👤 Խոսնակներ․ Լիլիթ Գասպարյան (British Council) և Ալեքսանդր Սարիբեկյան (IELTS փորձագետ)
Քննության հանձնման գաղտնիքները, British Council-ի հնարավորություններն ու բարձր միավոր ստանալու ռազմավարությունը։
🇦🇹 Ուսում Վիեննայում․ Հայ ուսանողի իրական փորձը (Studying in Vienna: Real Student Experience)
🕒 Ժամը՝ 13:10-14:00
👤 Խոսնակ․ Մարինա Մարտիրոսյան (Marina Martirosyan, Student Ambassador)
Անկեղծ զրույց, ուսանողական կյանքն ու ապրելակերպն Ավստրիայում։
🎓 Միջազգային դպրոցներ․ Ուղի դեպի թոփ բուհեր (International High Schools: Path to Top Unis)
🕒 Ժամը՝ 14:10-15:00
👤 Խոսնակներ․ Լարիսա Հարությունյան (անհատ փորձագետ) և Սաթինե Ղարաքեշիշյան (Edunetwork-ի հիմնադիր)
Ի՞նչ է IB ծրագիրը, ում համար է նախատեսված և ինչպես ընտրել ճիշտ դպրոց երեխայի նպատակներին համապատասխան։
🇨🇭 Շվեյցարական կրթություն․ Դեպի միջազգային թոփ կարիերա (Swiss Practical Learning: Gateway to Global Career)
🕒 Ժամը՝ 15:10-16:00
👤 Խոսնակ․ Վալենտինա Տաբատչիկովա (Valentina Tabatchikova, Swiss Education Group - Regional Manager Central Asia)
Գործնական ուսուցում, պրակտիկաներ և հյուրընկալության ոլորտի գլոբալ հեռանկարներ։
🇪🇺 Ամերիկյան կրթական model-ը Եվրոպայի սրտում (American-Style Education in the Heart of Europe)
🕒 Ժամը՝ 16:10-17:00
👤 Խոսնակ․ Սոֆյա Դետկինա (Sofya Detkina, LCC International University - Undergraduate Admissions Recruiter)
Ինչպես ստանալ ամերիկյան որակի կրթություն և դիպլոմ՝ սովորելով Եվրոպայում։
💰 Կրթաթոշակների ուղեցույց (Scholarships Guide)
🕒 Ժամը՝ 17:10-18:00
🇸🇪 Շվեդական դեսպանատան կողմից ներկայացվող կրթաթոշակային ծրագրեր
🇦🇲 AGBU (ՀԲԸՄ)-ի կողմից առաջարկվող կրթաթոշակներ
Դրամաշնորհներ և ֆինանսավորման հնարավորություններ արտերկրում անվճար կամ մասնակի վճարովի սովորելու համար։
🗓 Հոկտեմբերի 3 | 12:00-18:00
📍 Կամար Բիզնես Կենտրոն (Kamar Business Center)
🔑 Բացի՛ր քո ներուժի դուռը E