24/09/2026
💰 Եթե նույն սենյակը երկուշաբթի կարող է արժենալ 50,000 դրամ, իսկ ուրբաթ՝ 80,000, սա պատահականություն չէ։
Հյուրանոցներն օգտագործում են Dynamic Pricing՝ սենյակների գները պահանջարկին համապատասխան փոփոխելու մեխանիզմ։
Գինը կարող է փոխվել հաշվի առնելով՝
• տվյալ օրերի պահանջարկը
• սենյակների զբաղվածության մակարդակը
• սեզոնը և տոնական օրերը
• միջոցառումները քաղաքում
• որքան ժամանակ է մնացել մինչև ամրագրումը
• մրցակից հյուրանոցների գները
• տվյալ պահին հասանելի սենյակների քանակը
Այսինքն հյուրանոցը փորձում է գտնել այն գինը, որը միաժամանակ մրցունակ է շուկայում և առավել արդյունավետ է եկամուտ ապահովելու տեսանկյունից։
✅ Dynamic Pricing-ը պարզապես «գինը բարձրացնել կամ իջեցնել» չէ։
Դա տվյալների, պահանջարկի և ճիշտ ժամանակին ճիշտ գնային որոշում կայացնելու համակարգ է։
Հյուրանոցային բիզնեսում յուրաքանչյուր սենյակ ունի ոչ միայն արժեք, այլև ճիշտ վաճառքի պահ։
#հյուրանոցայինգործ #հյուրանոց