Higher School of Etiquette

Higher School of Etiquette

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Higher School of Etiquette, Azatutyan avenu, Yerevan.

Professional Behavior & Presence Advisory | Corporate Professional Behavior Development | Service Culture & Guest Experience Consulting (HoReCa) | Executive Presence & Protocol Advisory

17/08/2026

Արարողակարգը պարզապես ձևականություն չէ։

Յուրաքանչյուր, մանրունք թվացող արարողակարգային դրվագի հետևում, թաքնված է տրամաբանություն, որի միջոցով լուծվում է խնդիր, կամ որի շատ հստակ ուղերձ է փոխանցվում, երբեմն ավելի խոսուն, քան ցանկացած խոսքերը կփոխանցեն։

Արարողակարգը ձև չէ։ Այն հաղորդակցության գործիք է։

HSE | Political Protocol

#протокол #էթիկետ #էթիկետիբարձրագույնդպրոց

Photos from Higher School of Etiquette's post 13/08/2026

Ի՞նչ կապ կա աշխատակիցների վարքագիծի և բիզնեսի միջև։

Քրիստին Փիրսոնի և Քրիստին Փորաթի «The Cost of Bad Behavior» գիրքը հիմնված է աշխատավայրում անքաղաքավարի վարքի ազդեցության (workplace incivility) երկարամյա ուսումնասիրությունների վրա։

Հեղինակներն ուսումնասիրել են վարքի այնպիսի դրսևորումները, որոնք հաճախ անէական են թվում՝ անհարգալից վերաբերմունք, անուշադրություն, կոպիտ և անբարեկիրթ խոսք, իսկ երբեմն նույնիսկ դիմացինի արժանապատվության ոտնահարում։
Հարցն այն է, որ նման դրսևորումները չեն անդրադառնում միայն երկու մարդկանց, գործընկերների հարաբերությունների վրա։

Անբարեկիրթ վարքը ձևավորում է միջավայրը, որտեղ մարդիկ աշխատում են, հաղորդակցվում, որոշումներ կայացնում և համագործակցում։

Հենց այստեղ է, որ գործարար էթիկետը դադարում լինել պարզապես գիտելիք և վերածվում է տնտեսական արդյունքի աճ ապահովող գործիքի։

Ներմուծելով գործարար էթիկետը ձեր կազմակերպություն, դուք ձևավորում եք կորպորատիվ մշակույթ, որը տնտեսական արդյունավետության բաղադրիչներից է։

📚 Christine Pearson & Christine Porath
The Cost of Bad Behavior: How Incivility Is Damaging Your Business and What to Do About It

10/08/2026

Etiquette is not a collection of rules. It is a system that helps us navigate the world around us.

Understanding context, reading situations, communicating appropriately, and considering the people around us — these are skills that shape both professional and everyday interactions.

The rules are simply tools. The real value lies in knowing how and when to use them.

07/08/2026

Business etiquette is not an expense. It is an investment in business performance.

Every interaction shapes how a company is perceived — by clients, partners, employees, and the market.

The way people communicate, make decisions, manage relationships, represent the company, and respond to difficult situations directly affects trust, reputation, and ultimately business results.

This is why business etiquette should not be treated as a set of formal rules or an occasional training topic.

It is part of an organisation’s professional culture — and an investment in its long-term effectiveness.

HSE

Photos from Higher School of Etiquette's post 05/08/2026

Մեկ հրապարակում: Մեկ սխալ: Մեկ խզված պաձմանագիր:

2011 թվականին մեկ սխալ հրապարակումը դաս դարձավ ամբողջ բիզնես աշխարհի համար։

Chrysler-ի պաշտոնական սոցիալական ցանցի էջը վարող աշխատակիցը պատահաբար ընկերության անունից հրապարակել էր անձնական բնույթի գրառում։ Մի քանի րոպե անց այն արդեն ջնջվել էր, սակայն վնասը հասցված էր։

Աշխատակիցը հեռացվեց աշխատանքից։

Chrysler-ը հրապարակային ներողություն խնդրեց։

Ավելի ուշ ընկերությունը չերկարաձգեց համագործակցությունը SMM գործակալության հետ, որին պատվիրակել էր այդ գործառույթը։

Շատերը այս պատմությունը դիտարկում են որպես սոցիալական ցանցերում թույլ տրված սխալի պատմություն։

Մենք՝ ոչ։

Մեր կարծիքով սա կորպորատիվ էթիկետի, կորպորատիվ կառավարման և ռիսկերի կառավարման համակարգում բացի արդյունք էր։

Խնդիրը մեկ աշխատակցի սխալը չէր։

Խնդիրն այն էր, որ կազմակերպությունում գոյություն չուներ այնպիսի համակարգ, որը կարող էր կանխել նման սխալը։

Բիզնես էթիկետը միայն քաղաքավարությունը չէ։

Այն ներառում է պատասխանատվությունների հստակ բաշխում, տեղեկատվության և հասանելիությունների կառավարում, ներքին վերահսկողության մեխանիզմներ, հաղորդակցության կանոններ և մասնագիտական դատողություն։

Հենց այդ պատճառով բիզնես էթիկետը պետք է դիտարկել ոչ միայն որպես հաղորդակցության մշակույթ, այլև որպես կազմակերպության ռիսկերի կառավարման համակարգի կարևոր բաղադրիչ։

Յուրաքանչյուր հրապարակային հաղորդագրություն ներկայացնում է կազմակերպությունը։

Եվ երբեմն մեկ կոճակի սեղմումը կարող է արժեզրկելլ տարիներով կառուցված վստահությունը։

03/08/2026

Education should do more than transfer knowledge. It should change the way we think, communicate and interact with the world around us.
At the Higher School of Etiquette, we see etiquette not as a collection of formal rules, but as a practical professional skill.
Our programs are designed for those who want to strengthen their communication, build professional confidence and develop the ability to navigate business and social environments with ease.
Whether you are looking for an individual program, corporate training or specialized protocol education, our goal remains the same — to provide structured knowledge that can be applied in real life.
Because etiquette is not about perfection.
It is about becoming more effective in the way we communicate, lead and build relationships.

#этикет

Photos from Higher School of Etiquette's post 01/08/2026

Գործարար էթիկետը համակարգ է։ Այն չի զարգացնում առանձին վերցրած որևէ հմտություն, այլ դիտարկում է ձեզ կամ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, որպես մեկ ամբողջական օրգանիզմ, որի յուրաքանչյուր տարր պետք է ներդաշնակ լինի մյուսների հետ և նպաստի ռազմավարական նպատակներին հասնելուն։

Անկախ նրանից՝ դուք գործարար եք, ղեկավար, թե մասնագետ, գործարար էթիկետն աշխատում է ձեր ամբողջական կերպարի հետ և օգնում է ձևավորել այն, ինչ ժամանակակից աշխարհում կոչվում է անձնական կամ կորպորատիվ «իմիջ»։

Ինչպե՞ս։

Պատասխանելով երեք հիմնարար հարցի.

1. Որո՞նք են ձեր երկարաժամկետ նպատակները։

Հենց դրանք են ձևավորում ձեր առօրյա որոշումները։ Եթե ձեր ամենօրյա վարքագիծն ու որոշումները հակասում են երկարաժամկետ նպատակներին, այդ հակասությունը սահմանափակում է ձեր հնարավորությունները, իսկ երբեմն՝ ամբողջությամբ զրկում դրանցից։

2. Ո՞րն է ձեր դիրքը։

Շուկայում կամ մասնագիտական համայնքում զբաղեցրած դիրքն է որոշում, թե ինչպես պետք է ներկայանաք և հաղորդակցվեք շրջապատի հետ։ Եթե ձեր իրական դիրքի և ձեր ներկայացման ձևի միջև անհամապատասխանություն կա, շրջապատը չի կարող ձևավորել ձեր կամ ձեր կազմակերպության մասին ճիշտ պատկերացում։

3. Ո՞րն է այն միջավայրը և համատեքստը, որտեղ դուք գործում եք։

Նույն միջավայրում կարող են ձևավորվել տրամագծորեն տարբեր համատեքստեր։ Եթե դրանցից որևէ մեկը անտեսվում է, դժվար է ճիշտ գնահատել իրավիճակը, ընտրել համապատասխան ռազմավարություն և կայացնել արդյունավետ որոշումներ։

Տիրապետել գործարար էթիկետին նշանակում է պատրաստ լինել փոփոխություններին, կարողանալ գնահատել իրավիճակը և արձագանքել դրան համապատասխան։

Դա նշանակում է ընտրել այնպիսի համակարգ, որը կօգնի ձևավորել ամբողջական և նպատակներին համապատասխան անձնական կամ կորպորատիվ իմիջ։

Photos from Higher School of Etiquette's post 01/08/2026

Գործարար էթիկետը համակարգ է։
Այն չի զարգացնում առանձին վերցրած որևէ հմտություն, այլ դիտարկում է ձեզ կամ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, որպես մեկ ամբողջական օրգանիզմ, որի յուրաքանչյուր տարր պետք է ներդաշնակ լինի մյուսների հետ և նպաստի ռազմավարական նպատակներին հասնելուն։

Անկախ նրանից՝ դուք գործարար եք, ղեկավար, թե մասնագետ, գործարար էթիկետն աշխատում է ձեր ամբողջական կերպարի հետ և օգնում է ձևավորել այն, ինչ ժամանակակից աշխարհում կոչվում է անձնական կամ կորպորատիվ «իմիջ»։

Ինչպե՞ս։

Պատասխանելով երեք հիմնարար հարցի.

1. Որո՞նք են ձեր երկարաժամկետ նպատակները։

Հենց դրանք են ձևավորում ձեր առօրյա որոշումները։ Եթե ձեր ամենօրյա վարքագիծն ու որոշումները հակասում են երկարաժամկետ նպատակներին, այդ հակասությունը սահմանափակում է ձեր հնարավորությունները, իսկ երբեմն՝ ամբողջությամբ զրկում դրանցից։

2. Ո՞րն է ձեր դիրքը։

Շուկայում կամ մասնագիտական համայնքում զբաղեցրած դիրքն է որոշում, թե ինչպես պետք է ներկայանաք և հաղորդակցվեք շրջապատի հետ։ Եթե ձեր իրական դիրքի և ձեր ներկայացման ձևի միջև անհամապատասխանություն կա, շրջապատը չի կարող ձևավորել ձեր կամ ձեր կազմակերպության մասին ճիշտ պատկերացում։

3. Ո՞րն է այն միջավայրը և համատեքստը, որտեղ դուք գործում եք։

Նույն միջավայրում կարող են ձևավորվել տրամագծորեն տարբեր համատեքստեր։ Եթե դրանցից որևէ մեկը անտեսվում է, դժվար է ճիշտ գնահատել իրավիճակը, ընտրել համապատասխան ռազմավարություն և կայացնել արդյունավետ որոշումներ։

Տիրապետել գործարար էթիկետին նշանակում է պատրաստ լինել փոփոխություններին, կարողանալ գնահատել իրավիճակը և արձագանքել դրան համապատասխան։

Դա նշանակում է ընտրել այնպիսի համակարգ, որը կօգնի ձևավորել ամբողջական և նպատակներին համապատասխան անձնական կամ կորպորատիվ իմիջ։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Azatutyan Avenu
Yerevan
0037