Ագրարային էկոնոմիկայի ամբիոն/ՀԱԱՀ

Ագրարային էկոնոմիկայի ամբիոն/ՀԱԱՀ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ագրարային էկոնոմիկայի ամբիոն/ՀԱԱՀ, College & University, Yerevan.

Պանրի արտադրության տեխնոլոգ - Բիոկաթ 22/01/2026

Պանրի արտադրության տեխնոլոգ - Բիոկաթ Նկարագրություն ԲԻՈԿԱԹ ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում պանրի արտադրության ոլորտում փորձառու տեխնոլոգի, ով միանալու է արտադրական լաբորատորիայի թիմին և պատա...

22/01/2026

ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ընդհանուր բաժնի գործավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Աշխատանքի անվանում՝ ՀԱԱՀ Ընդհանուր բաժնի գործավար
Աշխատանքային պարտականություններ՝
• Դիմումների, հրամանների եւ գրությունների մուտքագրում Mulberry համակարգ,
• Էլեկտրոնային գրությունների առաքում,
• Հեռագրերի եւ նամակների գրանցում, փոստային առաքում,
• Ամենամսյա ֆինանսական հաշվետվության կազմում եւ ներկայացում հաշվապահությանը:
Պահանջվող որակավորում եւ հմտություններ՝
• Բարձրագույն կրթությունը նախընտրելի է,
• Հայերենի լավ իմացություն, օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• Համակարգչային գիտելիքներ,
• Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրամասներին,
• Հաղորդակցման հմտություններ, լարված իրավիճակներում աշխատելու եւ արագ կողմնորոշվելու ունակություն։
Աշխատանքային ժամերը՝ 9:00-17:00։
Դիմելու կարգը՝ Բոլոր համապատասխան մասնագետները կարող են իրենց նկարով ինքնակենսագրականները (CV) ուղարկել [email protected] էլհասցեով` թեմա (Subject) բաժնում նշելով Գործավար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 27․01.2026 թ.։

27/10/2025

Պրակտիկայի հնարավորություն Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2026 թ․ գարնանը Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում պրակտիկա անցնելու համար (2 տեղ)։

Մրցույթին կարող են մասնակցել Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծություն ֆակուլտետի անգլերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ առաջին և ավարտական կուրսերում սովորողների։

Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել https://erasmus.usamvcluj.ro/2023-1-ro01-ka171-hed-000125539/ հղումով և սեղմել “Apply now” կոճակը, որից հետո հնարավորություն կունենաք լրացնել հայտը և ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Դիմումները լրացվում են առցանց և դրա վերջնաժամկետն է 2025 թ․-ի հոկտեմբերի 31-ը։
Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են վերոհիշյալ հղմամբ։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին կամ գրել [email protected] էլ․ փոստին։

Photos from Ագրարային էկոնոմիկայի ամբիոն/ՀԱԱՀ's post 16/10/2025
Photos from Ագրարային էկոնոմիկայի ամբիոն/ՀԱԱՀ's post 16/10/2025

Գոյություն ունեն ապրանքների կեղծման բազմաթիվ տարբերակներ։ Այսօր ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան քոլեջի ԱԳ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրեցին դրանց բացահայտման տարբերակները։
Առարկա' Ապրանքագիտության հիմունքներ
Դասախոս' Դ. Վարդանյան

Ի գիտություն հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններին եւ գիտական ղեկավարներին - Գլխավոր 27/06/2025

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ‼️

Ի գիտություն հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններին եւ գիտական ղեկավարներին - Գլխավոր Մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարվա, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի առկա եւ հեռակա ընդունելության տեղերի ձեւավորման գործընթացը:...

Առաջին կիսամյակի ամփոփում եւ ՀԱԱՀ ստորաբաժանումների միջեւ գործակցության նոր որակ․ ռեկտորատի նիստը - Գլխավոր 01/03/2025

Առաջին կիսամյակի ամփոփում եւ ՀԱԱՀ ստորաբաժանումների միջեւ գործակցության նոր որակ․ ռեկտորատի նիստը - Գլխավոր Փետրվարի 21-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի, ...

01/03/2025

Ուսման հնարավորություն Պորտոյի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության շրջանակում Պորտոյի համալսարանը հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ։ Ուշադրություն՝ կարող են դիմել միայն սահմանափակ կարողությամբ ուսանողները (պայմանները՝ https://mind23.up.pt/about)։

Դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել և ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Դիմելու վերջնամկետն է ս/թ մարտի 20-ը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]) կամ այցելել դեպարտամենտ։

10/09/2024

Ուսման հնարավորություն Գրանադայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուս․ տարվա գարնանային կիսամյակում Գրանադայի համալսարանում (Իսպանիա) ուսումը շարունակելու համար (1 տեղ)։
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի կամ Ագրոբիզնեսի դեպարտամենտի առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Ուշադրություն՝ մասնակիցը պետք է ունենա անգլերենի պաշտոնական հավաստագիր (պայմանները՝ https://internacional.ugr.es/sites/vicerrectorados_files/vic_internacionalizacion2/public/inline-files/KA107_proySEPIE_2022-1-ES01-KA171-HED-000073196_req_lang_en_0.pdf):

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
2. անձնագրի գունավոր պատճե
3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
6. անգլերենի իմացությունը հաստատող պաշտոնական փաստաթուղթ
7. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

Ուսանողները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ, որի գոնե 1/3-ը պետք է համապատասխանի իր հաջորդ գարնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբերի 20-ը։

Օգտակար հղումներ․
• Դասընթացների կատալոգը՝ https://ugrcat.ugr.es/en/
• Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/14J0ttyCKHhTvHXIQU-E5ruv8_XOP7lho

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։ Երկարաժամկետ (90 օրից ավելի) մնալու դեպքում վիզա ստանալու համար հնարավոր է, որ մասնակիցը մեկնի Մոսկվա։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:

07/09/2024

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՐԵՒՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄԸ

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին Կառավարության նիստում որոշվեց Ագրարային համալսարանի բակալավրական 14 եւ մագիստրոսական 15 ծրագիր՝ 2024-25 ուստարում, ընդգրկել պետության համար առաջնային նշանակության մասնագիտությունների սանդղակում: Իսկ սա նշանակում է, որ մեր բուհի շուրջ 220 առաջինկուրսեցի 70.000 դրամ կրթաթոշակ կստանա:

Տնտեսության համար կարեւոր այս նախաձեռնությունը նաեւ հրաշալի աջակցություն է նպատակամետ, խելացի, աշխատասեր երիտասարդների համար: Սակայն, նախագծի շահառու ուսանողներին իրազեկենք, որ ուսումնական տարեվերջին 80,01-ից ցածր ՄՈԳ ունեցողները կզրկվեն կրթաթոշակից, 90,01-ից բարձրերի կրթաթոշակը եկող տարի կկազմի 77.000 դրամ:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Yerevan
YEREVAN0009

Opening Hours

Monday 09:00 - 17:15
Tuesday 09:00 - 17:15
Wednesday 09:00 - 17:15
Thursday 09:00 - 17:15
Friday 09:00 - 17:15